Սուրբ Հարություն եկեղեցի (Դաքքա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հարություն եկեղեցի (Դաքքա)
| |
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | Բանգլադեշ, Դաքքա |
Աշխարհ | Բանգլադեշ |
Պատմական երկիր | Բանգլադեշ |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 1781 |
23°42′45″ հս․ լ. 90°24′08″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Հարություն եկեղեցի (անգլ.՝ the Armenian Church of the Holy Resurrection in Dhaka), Հայ առաքելական եկեղեցի Բանգլադեշի Դաքքա քաղաքի հին հատվածի Արմանիտոլա շրջանում։
Ներկայումս եկեղեցին փակ է, ներս մտնելու համար անհրաժեշտ է թույլտվություն իշխանություններից։ Բանգլադեշի կառավարությունը եկեղեցին ներառել է ճարտարապետական հուշարձանների ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին կառուցվել է 1781 թվականին Արմանիտոլա շրջանի հայկական փողոցում, գերեզմանատանը կից գտնվող փայտե ժամատան տեղում։ Այն օծել է Եփրեմ եպիսկոպոսը, ով հետագայում դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցի[1]։ Հայերն այստեղ են եկել 17-18 -րդ դարերում և հիմնականում զբաղվել են առևտրով։ Շնորհիվ առևտրի ոլորտում հայերի հաջողությունների, որոնք բարելավում էին պետության տնտեսական վիճակը, Մեծ Մոնղոլների կայսրության ղեկավար Ագբար I Մեծը հայերին թույլ է տվել ազատորեն դավանել իրենց կրոնին։ Տաճարի կառուցման համար գումար է հավաքել Բենգալիայի ամբողջ հայկական համայնքը։ Եկեղեցին կառուցվել է Դաքքայի աժխույժ հայաբնակ շրջաններից մեկում՝ Արմատիոլում[2]։ Դաքայում հայեր այլևս չկան, եկեղեցին չունի մշտական վանահայր և այդ պատճառով ժամերգություններ անցկացնելու համար տարին երկու անգամ Ավստրալիայից այստեղ է գալիս հայոց արքեպիսկոպոսը։ Եկեղեցուն հետևող միակ հայը՝ Մարտինը, (Մայքլ Ջոզեֆ Մարտին) Դաքքա է եկել 1942 թվականին։ Նա հոգ է տանում եկեղեցու և նրա հարևանությամբ գտնվող գերեզմանատան նկատմամբ, որտեղ թաղված են մոտ 400 հայեր։ Նա արդեն բավական ծեր է և անհանգստանում է, թե իրենից հետո ով է հետևելու և խնամելու հայկական եկեղեցին[3]։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին ունի 750 ոտնաչափ (230 մ) երկարություն, միջացքն ունի 14 ոնտաչափ լայնություն, 4 դուռ, 27 պատուհան։ Եկեղեցում կա պարուրաձև սանդուղք, ժամացույցե աշտարակ, որի ձայնը լսվել է 4 մղոն հեռավորության վրա և մարդիկ իրենց ժամացույցները ուղղում են ըստ այդ ժամի։ 1897 թվականին եկեղեցին ավերվել է երկրաշարժից։
Դաքքա այցելության ժամանակ Մայր Թերեզան մնացել է այս եկեղեցում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սուրբ Հարություն եկեղեցի, Բանգլադեշ, Դաքքա». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ 2,0 2,1 Դաքքայի վերջին հայի առաքելությունը
- ↑ The Daily Star. Բանգլադեշ պետության վերջին հայը
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Հարություն եկեղեցի (Դաքքա) կատեգորիայում։ |