Սուրբ Հակոբ եկեղեցի (Արարատ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հակոբ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հակոբ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հայաստան Արարատի մարզ, Արարատ գյուղ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Հիմնական ամսաթվերը | 1866 |
Ներկա վիճակ | Կանգուն |
Կազմված է | Զանգակատուն |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | 19-րդ դար |
Հիմնադրված | 1866 |
Saint Hakob church (Ararat) Վիքիպահեստում |
Սուրբ Հակոբ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արարատի մարզի Արարատ գյուղում։ Ընդգրկված է Արարատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Արարատ գյուղում։ Կառուցվել է 1866 թվականին Պարսկաստանի Մակու քաղաքից այստեղ ներգաղթած հայերի նախաձեռնությամբ։ Բազիլիկ կառույց է, որը երկու շարք երեքական մույթերով բաժանվում է երեք նավերի։ Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներ են։ Ձախակողմյան ավանդատան մոտ մկրտության ավազանն է։ Խորանի աջ և ձախ կողմերում կամարակապ որմնախորշեր են։ Եկեղեցին ունի երեք մուտք՝ հյուսիսային, արևմտյան և հարավային։ Կառուցված է տեղական գորշ տրավերտին քարով։ Պատերը ներսից սվաղված են կրով։
Եկեղեցուն կից զանգակատունը կառուցվել է 1866 թվականին, վերակառուցվել՝ 2008-2010 թթ.՝ հովանավորներ Սամվել և Ստեփան Վարդանյանների կողմից[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սուրբ Հակոբ եկեղեցի
-
Սուրբ Հակոբ եկեղեցի
-
Զանգակատուն
-
Զանգակատուն
-
Խորանը
-
Եկեղեցու հիմնադրման մասին արձանագրություն
-
Զորավար Անդրանիկին և ֆիդայիներին նվիրված հուշահամալիր եկեղեցու բակում
-
Սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված հուշաքար եկեղեցու բակում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբյան Ս. Արարատի մարզ. Պատմական ակնարկ, Երևան, 2010։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Սուրբ Հակոբ եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 3.15/4 |