Սուրբ Իշտվանի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Իշտվանի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՍլովակիա Սլովակիա
ՏեղագրությունPiešťany?[1]
ԹեմRoman Catholic Archdiocese of Trnava?
Հիմնական ամսաթվերը1831[1]
Ժառանգության կարգավիճակCultural Heritage Monuments of Slovakia? և cultural heritage of Slovakia?[1]
ԱնվանվածՍտեփանոս Նախավկա
Ճարտարապետական ոճկլասիցիզմ[1]
Հիմնադրված1831[1]
Քարտեզ
Քարտեզ
 Church of St Stephen the King, Piešťany Վիքիպահեստում

Սուրբ Իշտվանի եկեղեցի (սլովակ.՝ Кostol svätého Štefana), ծխական եկեղեցի Արևմտյան Սլովակիայի Պիեշտյանի քաղաքում։ Կառուցվել է 1828-1832 թվականներին դասական ոճով։ Այն պարզ երկայնական շենք է՝ պրուսական կամարներով և օվալաձև պրեսբիտերիայով։ Դրսից եկեղեցու շենքը բաժանված է քառանկյունի հարթ որմնասյուներով։ Արևմտյան կողմից եկեղեցու ճակատամասում կառուցված է բրգաձև տանիք ունեցող աշտարակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողատեր Կոմս Ֆերենց Էրդյոդին սկսել է կառուցել եկեղեցին 1828 թվականին և շինարարությունն ավարտել 1831 թվականին[2]։ Մեկ տարի անց եկեղեցին օծվել է։

Սուրբ Իշտվանի գլխավոր խորանն ստեղծվել է Վիեննայում։ Հունգարական թագավոր Սուրբ Իշտվանի պատկերն ստեղծվել է վարպետ Զիգլերի կողմից և թվագրվում է 1831 թվականով։ Կողային զոհասեղաններից մնացել են միայն երկու քանդակներ՝ սգացող Սուրբ Մարիամ Աստվածածնի և Սուրբ Հովսեփի։ Հին ժամանակների ոգով ոճավորված խոստովանարաններն ստեղծվել են 20-րդ դարում Պիեշտյանի վարպետների կողմից։ Վիտրաժներն ստեղծվել են Յանկո Ալեքսիի նախագծով 1950 թվականին[3]։ Պատի պատկերներն ստեղծվել են Պապպի, Պետրովիչի, Էնգոֆի կողմից 1931 թվականին[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հոգևորական Ալեքսանդր Շինդելարի հանձնարարությամբ պատրաստվել է հիշատակի զանգ, որն ինքն էլ օծել է (իր մահվան օրը) 1947 թվականի նոյեմբերի 2-ին[5]։

2005 թվականի մարտի 18-ին տեղադրվել է 213 սմ երկարություն ունեցող և 70 կգ կշռող խաչ՝ ոսկեզօծված 24 կարատանոց ոսկով։ Մարտի 13-ին այն օծել է Պիեշտյանի եկեղեցական դեկան Յոզեֆ Բոգունիցկին։ Զանգի հեղինակը եղել է դարբին Յուրի Շուլեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://data.gov.sk/dataset
  2. Magyarország vármegyéi és városai. Budapešť. 1898.
  3. Ľudovít Chmelár-Hlohovský (2003). Piešťanský dekanát. Magma, Čadca. էջ 54.
  4. Ľudovít Chmelár-Hlohovský (2003). Piešťanský dekanát. Magma, Čadca. էջ 61.
  5. Ľudovít Chmelár-Hlohovský (2003). Piešťanský dekanát. Magma, Čadca. էջ 102.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Piešťanský dekanát, Ľudovít Chmelár-Hlohovský, Magma, Čadca, 2003, ISBN 80-89172-00-8