Սուրբ Երրորդություն եկեղեցի (Սիվրիհիսար)
Սուրբ Երրորդություն եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Սիվրիհիսար և Էսքիշեհիրի մարզ |
Անվանված | Երրորդություն |
Holy Trinity Church, Sivrihisar Վիքիպահեստում |
Սուրբ Երրորդություն եկեղեցի (թուրքերեն՝ Kutsal Üçlü Ermeni Kilisesi), հայ առաքելական տաճար Թուրքիայի արևմտյան Էսքիշեհիր նահանգի նախկին հայկական Սիվրիհիսար քաղաքում։Հայոց ցեղասպանությունից և հայերին տեղահանելուց հետո եկեղեցին օգտագործել են որպես խանութ։ Այն Անատոլիայի ամենամեծ եկեղեցիներից մեկն է։
Սուրբ երրորդությունը կառուցվել է 1650 թվականին, սակայն հրդեհվել է 1876 թվականին։ 1881 թվականին Ներսես Բ պատրիարքի օրոք եկեղեցին վերակառուցվել է ճարտարապետ Մինտես Փանոյատի կողմից։ 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից հետո եկեղեցին դատարկ է մնացել։ 2001 թվականին մերժվեց վերականգնման ծրագիրը, սակայն գմբեթի վերակառուցումը սկսվեց 2010 թվականին։ Եկեղեցին վերաբացվել է շինարարության փուլում։
Սուրբ Երրորդություն եկեղեցին հորինվածքով ուղղանկյուն բազիլիկ կառույց է։ Եկեղեցու ներսում եղած հին որմնանկարներն ու հայերեն արձանագրությունները գրեթե ամբողջությամբ ոչնչացված են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Sivrihisar'daki Surp Yerrortutyun kilisesi açılışa hazırlanıyor» (թուրքերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին. (in Turkish)