Jump to content

Սուրբ Երրորդություն եկեղեցի (Ալաթուման)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Երրորդություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՄոլիթ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Օծման թվական2013
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված19-րդ դար
9,2 մետր
Երկարություն15,75 մետր
Լայնություն9,2 մետր
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Երրորդություն եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Ախալքալաքի մունիցիպալիտետում, պատմական Ջավախքի գավառի տարածքում, շրջկենտրոն Ախալքալաքից ուղիղ գծով 20 կմ դեպի հյուսիս, Ալաթումանի հայաբնակ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Ալաթումանի Սուրբ Երրորդություն եկեղեցի կառուցվել է 1830-ական թվականներին, քարաշեն բազիլիկ կառույց է։ 1856-1857 թվականներին եկեղեցին վերանորոգվել է, սակայն 1899 թվականի դեկտեմբերի 19-ի երկրաշարժից բավականին վնասվել է, ներկայումս կանգուն վիճակում է։

Եկեղեցին փայտածածք է, ունի մեկ մուտք արևմտյան կողմից, մուտքի ճակատին զանգակաատունն է։ Եկեղեցու լուսամուտները և արևմտյան ճակատը սրբատաշ քարից է, իսկ մնացած կառույցը անմշակ քարերով է կառուցված։ Եկեղեցու չափերն են (15․75 x 9․2) մետր։ Եկեղեցու մուտքից վեր կա արձանագրություն․ 1856-1857 թվականների եկեղեցու վերանորոգման մասին։

ԱՐԴԵԱՄԲ ՀԱՍԱՐԱԿ ԺՈՂՈՎՐԴՈՑ ԳԼԽ(ԱՒՈՐ)Ք (Յ)ԱՆՈՒՆ Ս(ՈՒՐ)Բ ՅԵՐՐ(ՈՐԴՈՒԹ)ԵԱՆ ԱԼ(Ա)ԹՈՒՄԱՆ ԳԵՂՋ․ 1857 ՇԻՆԵՑԱՒ Ս(ՈՒՐ)Բ ՅԵԿԵՂԵՑԻՍ

Եկեղեցու հոգևոր կազմը եղել է[2]՝ Գրիգոր քհն․ Տեր-Քերոբյանցը և Բարսեղ քհն․ Տեր-Նիկողոսյանը, ծառայել են մինչև 19-րդ դարի 70-ականները։ Եկեղեցուն կից եղել է նաև ծխական դպրոց, ըստ պահպանված տեղեկությունների դպրոցում սովորել են 30 աշակերտ։

2013 թվականի նոյեմբեր ամսին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանի եկեղեցին վերաօծվել[2] է, և ստացել է Սուրբ Երրորդություն անունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ալաթումանի Սուրբ Երրորդություն եկեղեցի, էջ 45» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  2. 2,0 2,1 «ԱԼԱԹՈՒՄԱՆ - ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.