Սուրբ Գևորգ վանք (Շավնաբադ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | բնակավայր և վանք |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Վրաստան |
Թեմ | Հայ Առաքելական եկեղեցի Վրաստանի թեմ Վրաց ուղղափառ եկեղեցի Մցխեթի և Թբիլիսիի թեմ (1990թ.-ից) |
Հոգևոր կարգավիճակ | Գործում է որպես վրաց ուղղափառ եկեղեցի |
Ներկա վիճակ | Կանգուն |
Հիմնադիր | Բուրթիկյանց տոհմ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 1888թ. |
Կառուցման արժեք | 2000 ռուբլի (զանգակատուն) |
Shavnabad Saint Gevorg monastery Վիքիպահեստում |
Շավնաբադի Սուրբ Գևորգ եկեղեցի (վրացական անվանումը՝ վրաց.՝ შავნაბადა (թարգմ. Շավնաբադա վանք)), վրացականացված հայկական առաքելական վանական համալիր Վրաստանի Գարդաբանի մունիցիպալիտետում՝ Շավնաբադի լեռներում, ծովի մակարդակից 798 մ բարձրության վրա, Քվեմո Թելեթի գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք[1][2][3][4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրում և կառուցապատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շավնաբադի Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է Բուրթիկյանց տոհմի միջոցներով։ 1888 թվականին վաճառական և հայոց բարեգործական ընկերության անդամ Գ. Բայանդուրյանցը 2000 ռուբլի ֆինանսական օժանդակությամբ կառուցել է զանգակատունը[1][2]։
1902 թվականին թիֆլիսեցիներ Սոֆիա Չիթախյանցն ու իշխանուհի Մարիամ Բեգթաբեկյանցն իրենց միջոցներով կառուցել են Շավնաբադի վանք տանող ճանապարհը։
Նորոգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանական համալիրը տարբեր տարիների ենթարկվել է նորոգումների[1]։
1885 թվականին Տեր Հովհաննես քահանան նորոգել է վանքի սենյակները։ 1912 թվականի դեկտեմբերի 31-ի գիշերը տեղի ունեցած ուժեղ փոթորկից վնասված եկեղեցու ծածկն ու ուխտավորների սենյակները նորոգվել են Միքայել վարդապետ Դավթյանցի նախաձեռնությամբ։ Վրաստանի Հայոց Հոգևոր Խորհրդի որոշմամբ Շավնաբադի վանքում վերականգնողական աշխատանքներ են կատարվել նաև 1944-1945 թվականներին[1]։
ԽՍՀՄ ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1926 թվականի հուլիսին Վրաստանի ԽՍՀ կառավարության որոշմամբ եկեղեցին փակվել է։ 1927 թվականի հոկտեմբերին կրկին վերաբացվել է քահանա ու միաժամանակ ուխտատեղիի վանահայր Գևորգ Տեր-Ղազարյանի ջանքերով[1]։
Վրացականացում
[խմբագրել | խմբագրել կոդը]1955 թվականին Վրաստանի ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր ԿՊԳԽ-ի ներկայացուցիչ Շալուտաշվիլու նախաձեռնությամբ արգելվում է հայերի ուխտագնացությունը դեպի Շավնաբադի վանք։ 1968 թվականի հունիսի 27-ին Վրաստանի ԽՍՀ վաստակավոր մանկավարժ Բ. Կանդելակիի ցուցումով Գարդաբանի շրջանի քարտուղարը երկու բանվոր է ուղարկում Շավնաբադի վանքի զանգակատան արևմտյան պատին ամրացված շինարարական արձանագրությամբ մարմարյա սալիկը ոչնչացնելու համար, քանի որ ըստ Կադելակիի վանքը վրացական էր, իսկ հայերեն արձանագրությունը «կեղծ»[1][2]։
1989-1991 թվականների ընթացքում վրաց ուղղափառ եկեղեցու հոգևոր իշխանությունները Շավնաբադի Սուրբ Գևորգ վանքում, առանց Վրաստանի թեմական հայոց առաջնորդին տեղեկացնելու և թույլտվություն ստանալու, իրականացրեցին չթույլատրելի շինարարական աշխատանքներ։ Հայկական առաքելական եկեղեցիներին բնորոշ ճարտարապետական բոլոր էական բնորոշիչները վերացվեցին, քանդվեց մկրտարանի քարակերտ ավազանը, խորանի բարձր բեմը, հանվեցին պատերին ագուցված խաչքարերը, քերվեցին հայերեն արձանագրությունները։ Քարակերտ սալահատակը փոխարինվեց մետլախով։ Տեղահան արվեցին ու ոչնչացվեցին նաև եկեղեցու բակի հայագիր շիրմաքարերը։ Շինարարական աշխատանքների ավարտին եկեղեցին օծվեց վրաց եկեղեցու ծեսով և սկսեց գործել որպես վրաց ուղղափառ եկեղեցի[1][3][4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 RAA գիտական ուսումնասիրություններ Գիրք II. Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները (1988-1999), Դիվան վավերագրերին և լուսանկարների Արխիվացված 2017-01-01 Wayback Machine, կազմող Սամվել Կարապետյան. ISBN 5-8080-0144-7 ԳՄԴ 85.113 (2Հ)
- ↑ 2,0 2,1 2,2 Վազգեն Ամիրխանյանի ձեռագիր վկայություն, 26.07.1997թ.:
- ↑ 3,0 3,1 «Առերեսում» ամսաթերթ, թիվ 21։
- ↑ 4,0 4,1 «Հայոց աշխարհ», N 70, 20:
- ↑ Անհետացվում են մկրտության ավազանները:
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Գևորգ վանք (Շավնաբադ) կատեգորիայում։ |