Jump to content

Սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցի (Կամենեց-Պոդոլսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՏեղագրությունԿամենեց-Պոդոլսկի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1522
Հիմնադրված1522
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցի, հայկական տաճար, որը գոյություն է ունեցել Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկ քաղաքում 1522-1672 թվականներին։

Սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցին[1] կառուցվել է 1522 թվականին ավելի հին՝ փայտե եկեղեցու տեղում, որը, իր փոքր չափսերի պատճառով, չէր բավարարում հայկական գաղութի կարիքներին։ Շինարարության ծախսերը հոգացել է պարոն Միտկոյի որդի Եոլբեյը, որին օգնել և նվիրաբերություններ են արել «Քառասուն եղբայրների խորհրդի» անդամներն ու Կամենեց-Պոդոլսկի այլ մեծահարուստներ[2]։ 1570 թվականին եկեղեցուն կցակառուցվել են մատուռ և կամար[3]։ Եկեղեցու բակում Գրիգոր արքեպիսկոպոս Վարագեցին 1600 թվականին կառուցել է կուսանոցի շենք[1]։

Կամենեց-Պոդոլսկում ստեղծված և մեզ հասած հիշատակային գրառումներում հեղինակները Սուրբ Աստվածածին տաճարը նշում են որպես քաղաքի հայկական տաճարներից գլխավորը։ 1636 թվականին այդ մասին նշել են գրքերի և շարականների ընդօրինակողներ Խաչատուր դպիրը և Խաչերեսը[2]։ Նույն ժամանակ հայերի շրջանում միության ներդրման պատմության վերաբերյալ կարճ ակնարկի հեղինակ պրեֆեկտ Ա. Պիդուն գրել է[2]

Աստվածամոր եկեղեցին մայր տաճար է․․․

Սուրբ Աստվածածին եկեղեցին ավերվել է 1672 թվականին թուրքական զորքերի կողմից քաղաքի գնդակոծման ժամանակ։ Քաղաք այցելած հայ պատմիչ և ճանապարհորդ Մինաս Բժշկյանը (1777-1851), իր աշխատություններում նկարագրել է տաճարի դեռևս գոյություն ունեցած ավերակները[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Հայ Սփյուռք հանրագիտարան, Հայկական Հանրագիտարան հրատ. 2003թ.», Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ, 2003, էջ 275
  2. 2,0 2,1 2,2 2,3 В. Р. Григорян (1980). ««История армянских колоний Украины и Польши» (армяне в Подолии)». Ер.: Издательство АН Арм. ССР, стр. 77-92. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. Я. Р. Дашкевич (1987). «Армянские кварталы средневековых городов Украины (XIV—XVIII вв.)» (PDF). Историко-филологический журнал № 2 . pp. 63-85. ISSN 0135-0536. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.