Սուրբ Աստվածածին եկեղեցի (Շահումյան, Արարատ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Շահումյան[1] |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
Օծման թվական | 2009, ապրիլի 5 |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետ | Արամ Բարսեղյան |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
St Mary Church, Shahumyan Վիքիպահեստում |
Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Արարատի մարզի Շահումյան գյուղում։ Ընդգրկված է Շահումյանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ պահպանված արձանագրության՝ գյուղի հին բազիլիկ եկեղեցին կառուցվել է 1860-ական թվականներին և խորհրդային տարիներին շատ եկեղեցիների նման խոնարհվել և օգտագործվել որպես գյուղի գինու գործարանի պահեստ։ 2007 թվականին ճարտարապետ Արամ Բարսեղյանի նախագծով և տեղի բնակիչ «Շահումյան-վին» գինու գործարանի գործադիր տնօրեն Վարդան Վարդանյանի և Ազգային Ժողովի պատգամավոր Կարապետ Կարապետյանի օժանդակությամբ եկեղեցին նորոգվել է, կառուցվել են գմբեթը, մատաղատունը[2]։
Եկեղեցին վերաօծվել է 2009 թվականի ապրիլի 5-ին՝ Ծաղկազարդի տոնին, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքը
-
Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանը
-
Տապանաքար Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Աստվածածին եկեղեցի (Շահումյան, Արարատ) կատեգորիայում։ |