Jump to content

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կամենսկ-Շախտինսկի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
ռուս.՝ Церковь Покрова Пресвятой Богородицы
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԿամենսկ-Շախտինսկի
Դավանանքուղղափառություն
Հիմնական ամսաթվերը1991
Հիմնադրված1991
Քարտեզ
Քարտեզ
 Church of the Intercession (Kamensk-Shakhtinsky) Վիքիպահեստում

Սուրբ Աստվածածին եկեղեցի (ռուս.՝ Церковь Покрова Пресвятой Богородицы), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Կամենսկ-Շախտինսկի քաղաքում։ Ենթարկվում է Շախտիի և Միլլերովոյի թեմի Կամենսկի գործակալությանը։ Սոխաձև գմբեթով ավարտվող, սեղանատնով և զանգակատնով տաճար է։

Տաճարը հիմնադրվել է 1991 թվականի հոկտեմբերի 14-ին` Սուրբ Աստվածածնի օրը։ Նրա շինարարությունը սկսվել է 1996 թվականին և ընթացել է քաղաքի բնակիչների, կազակության նվիրատվություններով, քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի միջոցներով։

Տաճարի գմբեթները (մեծ գմբեթը կշռում է 10 տոննա) պատրաստել է Վոլգոդոնսկի «Ռոսզավոդստրոյ» ընկերությունը։  Զանգակատունն ունի վեց զանգ` փոքր զանգակատան հինգ զանգը և 350 կիլոգրամ քաշով և մոտ մետր տրամագծով կոչնակը։ Բոլոր զանգերը ձուլված են Վորոնեժում։ Եկեղեցու պարսպի թուջե ձուլվածքը կատարված է քիմկոմբինատի վերանորոգման-մեխանիկական արտադրամասում։

Տաճարը հանդիսավորությամբ բացվել է 2003 թվականի հոկտեմբերի 14-ին։ Այն օծել է վանահայր քահանա Գեորգի Վոլոշչուկը։ Տաճարին կից բացվել է կիրակնօրյա դպրոց, գործում են ծխական գրադարան, բարեգործական ճաշարան։ Այստեղ գործում է նաև կանանց միաբանություն, որը հոգևոր գործունեություն է ծավալում «Քաղաքային թիվ 1 հիվանդանոցի» որոշ բաժանմունքներում, մանկական ապաստանում, թիվ 10 միջնակարգ դպրոցում, թիվ 398/12 ուղղիչ հիմնարկում, Մալայա Կամենկա խուտորի տարեցների տանը, թիվ 18590 և թիվ 21241 զորամասերում։ Գործում են եկեղեցական «Զնամենիե» և «Սվետոչ» երգչախմբերը (ղեկավար` Լյուդմիլա Վոլոշչուկ)։

Եկեղեցին գտնվում է հետևյալ հասցեով` Բաշկևիչի նրբանցք, 85[1]։ Կիրակնօրյա դպրոցը գտնվում է հին տաճարի շենքում` Գագարինի փողոց, 91 հասցեով։

Հետաքրքրական է, որ եկեղեցին կառուցվել է այն վայրի մոտ, որտեղ 1914 թվականից կառուցվել է Սուրբ Պետրոսի և Պողոսի քարե եկեղեցին։ Նրա շինարարությունը չի ավարտվել, 1921 թվականին քանդվել է[2], ներկայումս նրա հիշատակին տեղադրված է խաչ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]