Սուրբ Աստվածածին եկեղեցի (Գորոդնյա)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | ուղղափառ տաճար և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Chertanovo Yuzhnoye District? |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Մոսկվայի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1722 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Հիմնադրված | 1722 |
Առաջին հիշատակում | 18-րդ դար |
Church of the Protection of the Theotokos at Gorodnya Վիքիպահեստում | |
pokrovgorod.ru |
Սուրբ Աստվածածին եկեղեցի (ռուս.՝ Храм Покрова Пресвятой Богородицы на Городне), Մոսկվայի քաղաքային թեմի Դոնի գործակալության ուղղափառ եկեղեցի։ Եկեղեցու հին անվանումն է Սուրբ Աստվածածնի եկեղեցի Պոկրովսկոե գյուղում։
Եկեղեցին գտնվում է Հարավային Չերտանովոյի Պոկրովսկու 2-րդ փողոցի թիվ 24 հասցեում։ Մոսկվայի Հարավային վարչական շրջանում պահպանված միակ պատմական և ճարտարապետական հուշարձանն է։ Սուրբ Աստվածածնի գլխավոր աթոռանիստ եկեղեցուն կից գործում է Նիկոլայ Հրաշագործի, բարեպաշտ Զաքարիայի և Ելիզավետայի սրբավայրը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1627 թվականից եկեղեցին եղել է փայտաշեն։ 1722 թվականին խարխլված փայտաշեն եկեղեցու տեղում կառուցվեց քարե տաճար։ 1878 թվականին եկեղեցուն կից կառուցվեց մատուռ և զանգակատուն, իսկ 1895 թվականին սեղանատուն, ճարտարապետ Միխայիլ Պրիորովի նախագծով[2]։ 1938 թվականին եկեղեցին փակվեց։ 1941 թվականին զանգակատան աշտարակի վերևի հատվածը քանդվեց, որպեսզի գերմանացի օդաչուները այն որպես նշանակետ չօգտագործեին Մոսկվայի վրա հարձակումների ժամանակ։ Խորհրդային իշխանության տարիներին եկեղեցում տեղակայվեց «Մետալիստ»ֆաբրիկան։ 1990 թվականի աշնանը շրջանի հավատացյալ բնակչության հանգանակություններով սկսվեց եկեղեցու վերակառուցումը։ 1991 թվականին Զատկի տոնին օծվեց եկեղեցու առաջին ընթերասեղանը և սկսվեց ժամերգությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Постановление Совета Министров РСФСР № 624 от 04.12.1974
- ↑ Зодчие Москвы времени эклектики, модерна и неоклассицизма (1830-е - 1917 годы): илл. биогр. словарь / Гос. науч.-исслед. музей архитектуры им. А.В.Щусева и др. - М.: КРАБиК, 1998. - С. 205. - 320 с. - ISBN 5-900395-17-0.