Jump to content

Սունդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սունդե
Կորեական խոհանոց
Ենթատեսակարյունային երշիկ և fresh sausage?
Առաջացման երկիրԿորեա
 Sundae (sausage) Վիքիպահեստում

Սունդե (Կոր․ 순대), Կորեական խոհանոցի ուտեստ, ստացվում է կովերի կամ խոզերի աղիքները եռացնելու կամ շոգեխաշելու միջոցով, որոնք նախապես լցոնվում են տարբեր բաղադրիչներով։ Սունդեն այսպիսի տեսքով, սև պուդինգի մի տեսակ է, և ինչպես ասվում է՝ հնարավոր է ուտել շատ երկար ժամանակ։ Սունդեյի պատրաստման բաղադրատոմսը հնարավոր է գտնել Չոսոնի խոհարարական գրքերում, որոնք հրապարակվել են XIX դարում։ Ինչպես նաև, սունդեն կարող է պատրաստվել ծովամթերքից, օրինակ՝ կաղամարից կամ մինտայայից[1]

Սունդայի ամենատարածված հիմքը խոզի աղիքներն են, որը լցոնված է տեղական լապշայով, գարով և խոզի արյունով[2], չնայած միջուկի դերում կարող են լինել նաև պերիլլայի տերևները, կանաչ սոխը, ֆերմենտավորված սոյայի սոուսը (տվենջան), կպչուն բրինձը, կիմչին և սոյան։ Ուտեստը համարվում է հայտնի փողոցային ուտեստ ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային Կորեայում։ Սեուլի շրջաններից մեկում կա տեղանք, որի ոչ պաշտոնական անվանումը «սունդեյի քաղաք» է, որտեղ գտնվում են շատ ռեստորաններ, մասնագիտացված հենց այդ ուտեստի պատրաստման մեջ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Sundae (순대)» (կորեերեն). EncyKorea. Վերցված է 2008 թ․ հունիսի 1-ին.
  2. Goldberg, Lina «Asia’s 10 greatest street food cities» Արխիվացված 2012-03-25 Wayback Machine CNN Go. 23 March 2012
  3. Sundae town, Seoul News, 2009-09-09. Retrieved 2010-06-27.