Սոս Էլբակյան
Սոս Փայլակի Էլբակյան | |
---|---|
հունվարի 31, 1992 - հուլիսի 14, 2020 (28 տարեկան) | |
Ծննդավայր | Մարմաշեն, Ախուրյանի շրջան, Հայաստան |
Մահվան վայր | Տավուշի մարզ, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ծառայության տարիներ | 2013-2020 |
Կոչում | Կապիտան |
Պաշտոն | ՀՀ ՊՆ N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ |
Մարտեր/ պատերազմներ | Հայ-ադրբեջանական ռազմական բախում (հուլիս, 2020) |
Պարգևներ | «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալ,«Արիության» մեդալ |
Սոս Փայլակի Էլբակյան (հունվարի 31, 1992, Մարմաշեն, Ախուրյանի շրջան, Հայաստան - հուլիսի 14, 2020, Տավուշի մարզ, Հայաստան, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատված, Տավուշի հատված), Հայաստանի զինված ուժերի սպա, կապիտան։ Զոհվել է Հայ-ադրբեջանական ռազմական բախման ընթացքում՝ Ադրբեջանի կողմից արձակած կրակից[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոս Էլբակյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 31-ին Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում։
2009 թվականին գերազանցությամբ ավարտել է Մարմաշենի միջնակարգ դպրոցը։
2013 թվականին ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, անցել է ծառայության ՀՀ ՊՆ N զորամասում։
Կապիտան Էլբակյանը Տավուշի սահմանապահ զորամասում ծառայության 7 տարիների ընթացքում զբաղեցրել է հրամանատարական տարբեր պաշտոններ, 2019 թվականից զորամասի հրետանու շտաբի պետի-հրետանու պետի տեղակալն էր։
Իր գործի նվիրյալ կապիտանը ծառայության ընթացքում արժանացել է բազում պարգևների ու պատվոգրերի, նրա ստորաբաժանումը լավագույնն է ճանաչվել մի շարք ստուգատեսներում։
Սոս Էլբակյանը մահացու վիրավորում է ստացել 2020 թվականի հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում՝ հակառակորդի սադրիչ գործողությունների հետևանքով[2]։
Սխրանքի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թ․ հուլիսի 12-ին վաղ առավոտյան իր զինանոցում ունեցած բոլոր զինատեսակները գործի դնելով՝ հակառակորդը փորձել է գրավել Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ԱՆՎԱԽ մարտական դիրքը, սակայն մեծ մարդկային կորուստներ կրելով ետ է շպրտվել։
Կապիտան Սոս Էլբակյանը, զբաղեցնելով մարտակարգը, իր գրագետ և հմուտ ղեկավարմամբ կառավարել է հրետանու կրակը։ Նրա հմուտ գործողությունների արդյունքում՝ հրետանային մարտկոցների ճիշտ, նպատակային կրակով ճնշվել են հակառակորդի ականանետային մարտկոցների կրակները, ավերվել է ՀԴԿ-ն՝ ոչնչացնելով գրոհող հակառակորդի կենդանի ուժը։
Չկարողանալով հասնել առավելության ցամաքային զորքերի միջոցով՝ հակառակորդը սկսել է կիրառել անօդաչու սարքեր, որոնք էլ 14․07,2020-ին ժամը 13։30-ի սահմաններում հայտնաբերել են կապիտան Էլբակյանի զբաղեցրած ՀԴԿ-ն և կամիկածե կոչվող անօդաչու թռչող սարքով հարվածել։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով Սոս Էլբակյանը 2019 թվականի հունվարի 17-ին պարգևատրվել է ՀՀ Զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալով։
- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով կապիտան Սոս Էլբակյանը 2020 թվականի հուլիսի 15-ին հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով[3]։
Հիշատակի հավերժացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապիտան Սոս Էլբակյանը 2020 թվականի հուլիսի 16-ին հուղարկավորվել է ծննդավայրի՝ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի գերեզմանոցում։
Մոմավառություն է կազմակերպվել Գյումրու Վարդանանց հրապարակում՝ ի հիշատակ Տավուշում հայ֊ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների ժամանակ զոհված 4 զինվորների[4]։
Հայերը աշխարհի խոշոր քաղաքներում բազմամարդ ցույցեր են արել՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի և հարգանքի տուրք մատուցելով զոհված հերոսներին[5][6]։
2020 թվականի օգոստոսին կապիտանի հիշատակին նվիրված հուշաքար է տեղադրվել Տավուշի մարզի Այգեձոր համայնքում հարազատների կողմից[7][8]։
2020 թվականի սեպտեմբերի 18-ին Սոս էլբակյանի անունով է անվանակոչվել Մարմաշեն համայնքի կենտրոնական փողոցը[9][10]։
2020 թվականի սեպտեմբերի 19-ին Տավուշի մարզի Վերին Ծաղկավան համայնքում խաչքար է տեղադրվել՝ նվիրված հուլիսին Տավուշյան մարտերում զոհված հերոս տղաների հիշատակին։ Խաչքարի հեղինակը Ծաղկավան համայնքից Էրիկ Խառատյանն է[11]։
2020 թվականի սեպտեմբերի 21-ին Սոս Էլբակյանի հիշատակին նվիրված երգ ու տեսահոլովակ է թողարկվել՝ «Մամ ջան, չլացես» խորագրով[12]։
2020 թվականի սեպտեմբերի 23-ին հուլիսյան մարտերի հերոսներ Սոս Էլբակյանի, Գարուշ Համբարձումյանի, Գրիշա Մաթեւոսյանի, Սմբատ Գաբրիելյանի հիշատակին նվիրված խաչքար է տեղադրվել Շիրակի մարզի Կրաշեն համայնքի Սուրբ Սարգիս մատուռի հարևանությամբ։ Խաչքարի ու նախաձեռնության հեղինակը գյումրեցի Վարուժ Կարապետյանն է։
Հայաստանի զինված ուժերի կազմավորման և Սոս Էլբակյանի ծննդյան 29-ամյակի առթիվ «Զինուժ» Media-ի հերոսապատումը նվիրված է կապիտան Էլբակյանին[13]։
2021 թվականի մայիսի 24-ին կապիտան Սոս Էլբակյանի հիշատակին նվիրված փառքի անկյուն է բացվել հայրենի գյուղի՝ Մարմաշենի միջնակարգ դպրոցում[14]։
2021 թվականի օգոստոսի 8-ին լույս է տեսել գեղանկարիչ Գարիկ Հարությունյանի «Հավերժ ներկա» գիրքը, որում հուլիսյան մարտերի և 44-օրյա պատերազմի քաջարի մարտիկների դիմանկարներն են ու հերոսական պատմությունները[15]։
2021 թվականի օգոստոսի 21-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում բացվել է 2020 թվականի հուլիսյան մարտերում և 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին նվիրված հուշապատ։ Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հիշատակի ոգեկոչման կարգ և խաչքարի օծման արարողություն[16]։
2022 թվականի հունվարին լույս է տեսել Գագիկ Վարդանյանի և Աննա Բաբուջյանի «Հայրենիքի անմնացորդ նվիրյալները» գիրքը, որը պատմում է 2020 թվականին հայրենիքի պաշտպանության համար անմահացած Շիրակցի հերոսների մասին։ Գրքում տեղ է գտել նաև կապիտան Սոս Էլբակյանի կենսագրական տվյալներն ու անցած մարտական ուղու հերոսական դրվագները[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մամուլի հաղորդագրություն».
- ↑ «Ադրբեջանցի զինծառայողները փորձել են խախտել ՀՀ պետական սահմանը Տավուշի հատվածում».
- ↑ «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ս. Փ. ԷԼԲԱԿՅԱՆԻՆ ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
- ↑ «Մոմավառություն ի հիշատակ հայ֊ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների ժամանակ զոհված 4 հերոսների։».
- ↑ «Հայերը աշխարհի խոշոր քաղաքներում բազմամարդ ցույցեր են արել՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի».
- ↑ «Ցույցեր Լոս Անջելոսում».
- ↑ «Սոսը վերադարձավ Տավուշ. հակառակորդի հարձակումից զոհված շիրակցի կապիտանի հուշաքարը տեղադրվել է Այգեձորում».
- ↑ «Սոսը վերադարձավ Տավուշ».
- ↑ «Հուլիսյան մարտերին սահմանին մահացու վիրավորում ստացած կապիտանի անունով փողոց է անվանակոչվել Մարմաշենում».
- ↑ «Տավուշի դեպքերի ժամանակ զոհված Սոս Էլբակյանի անունով փողոց է անվանակոչվել Մարմաշենում».
- ↑ «Այգեձոր գյուղում տեղադրվել է Տավուշում հուլիսի 14-ին զոհված կապիտան Սոս Էլբակյանի հուշաքարը».
- ↑ «ՍՈՍ ԷԼԲԱԿՅԱՆ - Մամ ջան չլացես //Գրիգոր Միրզոյան».
- ↑ «Հերոսապատում, որ նույնիսկ հետմահու է ապրում և ապրեցնում։ Կապիտան Էլբակյանի հրետանային յոթ տարին՝ «Զինուժ»-ի ռեպորտաժում։».
- ↑ «Փառքի անկյուն՝ Մարմաշենի դպրոցում».
- ↑ «Կայացավ նկարիչ Գարիկ Հարությունյանի «ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱ» գրքի շնորհանդեսը».
- ↑ «Բացվել է հուշապատ՝ նվիրված պատերազմի զոհերի հիշատակին».
- ↑ «Լույս է տեսել «Հայրենիքի անմնացորդ նվիրյալները» գիրքը».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոսը վերադարձավ Տավուշ. հակառակորդի հարձակումից զոհված շիրակցի կապիտանի հուշաքարը տեղադրվել է Այգեձորում
- Ուղնուծուծով բանակին նվիրված կապիտան Սոս Էլբակյանի մարմինը հանձնեցին հողին. հետմահու մեդալը հանձնեցին ծնողներին
- Սոս Էլբակյանի մասին պատմող ֆեյսբուքյան էջը։
- «Ազգիս համար արժե զոհվել, չէ՞...». զոհված կապիտանի՝ քրոջ հետ ունեցած նամակագրության վերջին բառերը
- Երեկոյան խոսել էր ծնողների հետ. զոհված կապիտան Սոս Էլբակյանի մասին պատմում են համագյուղացիները
- Հակառակորդի կրակոցից մահացած Սոս Էլբակյանը Շիրակի Մարմաշեն համայնքից էր
- Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում հրաժեշտ են տալիս 28-ամյա կապիտան Սոս Էլբակյանին
- Նախագահը հետմահու պարգևատրել է հակառակորդի կրակոցից զոհված 4 զինծառայողներին
- Սոս Էլբակյան, Գարուշ Համբարձումյան, Սմբատ Գաբրիելյան, Գրիշա Մաթևոսյան, խոնարհվում եմ ձեր առաջ․ ՀՀ վարչապետ
- Մարմաշենում վերջին հրաժեշտը տվեցին կապիտան Սոս Էլբակյանին
- Տավուշ. Ադրբեջանի ռազմական արկածախնդրության սկիզբն ու վերջը
- «ԿՈՖԵ ԵՄ ԽՄՈՒՄ, ՄԱ՛Մ ՋԱՆ». ԼԱՅՆ ԺՊԻՏՈՎ ԿԱՊԻՏԱՆԸ
- Հերոսի մոր միակ ցանկությունն է՝ Սոսը հանուն հայրենիքի զոհված վերջին հայորդին լինի
- Հոգեհանգստի կարգ Գարուշ Համբարձումյանի, Սոս Էլբակյանի, Սմբատ Գաբրիելյանի և Գրիշա Մաթևոսյանի համար
- Նրա սխրանքն անմահ է. Արմեն Սարգսյանն այցելել է օրեր առաջ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված Սոս Էլբակյանի ընտանիքին
- Երկնքում՝ ևս չորս անմահացած անուններ
- Դուք ձեր կռիվն արդեն արել եք, սա մեր կռիվն է․ Սոս Էլբակյան
- Հուլիսյան մարտերին սահմանին մահացու վիրավորում ստացած կապիտանի անունով փողոց է անվանակոչվել Մարմաշենում
- Այգեձոր գյուղում տեղադրվել է Տավուշում հուլիսի 14-ին զոհված կապիտան Սոս Էլբակյանի հուշաքարը
- Հերոսապատում, որ նույնիսկ հետմահու է ապրում և ապրեցնում։ Կապիտան Սոս Էլբակյանի հրետանային յոթ տարին՝ «Զինուժ» Media-ի ռեպորտաժում։
- «Գանձերս խզարում են». Սոս Էլբակյան
- Կապիտան Սոս Էլբակյանն այսօր կդառնար 29 տարեկան
- Փառքի անկյուն՝ ի հիշատակ մարմաշենցի հերոսների
- Տոն՝ պատվի ու հերոսականության
- Բացվել է 2020 թվականի հուլիսյան մարտերում և 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին նվիրված հուշապատ