Սոխակների պուրակ (Դոնի Ռոստով)
Սոխակների պուրակ
ռուս.՝ Соловьиная роща | |
---|---|
Տեսակ | պուրակ |
Երկիր | Ռուսաստան |
Մակերես | 54 հեկտար |
Սոխակների պուրակ (ռուս.՝ Соловьиная роща), նաև` Ալեքսանդրի պուրակ, Վերեսաևի զբոսայգի, Ալեքսանդրի ծառառաբուծարան (ռուս.՝ Александровская роща, Вересаевский парк, Александровский лесопитомник)[1], ծառապատ տարածք Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոխակների պուրակը գտնվում է քաղաքի Պրոլետարսկի շրջանի մի հատվածի` Ալեքսանդրովկայի մոտ։ 1970-ական թվականներին Սոխակների պուրակի տարածքում տնկվել են քաջվարդեր և եղևնիներ[3]։ Սոխակների պուրակի տարածքում, Տեմեռնիկ գետի աջ ափին, կա մկրտության ավազանով աղբյուր, որը կոչվում է Սուրբ Պողոսի անունով[2]։
Պուրակը ներառում է զանազան լանդշաֆտային բնապատկերներ` գեղեցիկ մարգագետիններ, մեծ բացատներ, ձորակներ[4]։
2013 թվականի սկզբին տեղեկություն տարածվեց, որ պուրակի տեղում պետք է ստեղծվի նոր զբոսայգի։
Այս տարածքում և մասնավորապես պուրակում կենդանական աշխարհի ներկայացուցիչներից շատ տարածված են սկյուռները։
Պուրակի կանաչ ծառատունկերը զբաղեցնում են 54 հեկտար մակերես[5]։ Շինարարական աշխատանքներ անցկացնելուց հետո պուրակի տարածքը պետք է կրճատվի մինչեւ 18 հեկտար, ինչի դեմ հանդես եկան քաղաքի բնակիչները, և հենց այդ 18 հեկտարն է պաշտոնական փաստաթղթերում նշվում որպես Ալեքսանդրի պուրակ, այն դեպքում, երբ 54 հեկտար մակերեսով ամբողջ հողակտորը կոչվում է Ալեքսանդրի ծառառաբուծարան[1]։
Դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույնիսկ բնիկ ռոստովցիներից շատերը չգիտեն այս պուրակի գտնվելու վայրի մասին։ Դա բացատրվում է նրանով, որ պուրակը շրջափակված է օղակաձև երկաթուղով, որը տանում է դեպի Արևմտյան բնակելի թաղամասի արդյունաբերական ձեռնարկություններ։ Այդ պատճառով ավտոմոբիլային մուտք դեպի պուրակ չկա, այնտեղ հնարավոր է մտնել միայն ոտքով կամ հեծանվով[4]։
Ամռանը պուրակը բավական բազմամարդ է, շատ են զբոսաշրջիկները, պարզապես զբոսնողները և սպորտով զբաղվողները։ Աղբյուրի ջրի մոտ միշտ շատ են կոփվողները կամ պարզապես հանգստացողները[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Две трети Александровской рощи в Ростове отдали под застройку». Արխիվացված է օրիգինալից 2017-04-12-ին. Վերցված է 2017-04-18-ին.
- ↑ 2,0 2,1 Шесть святых источников Ростова-на-Дону.
- ↑ На пикет против вырубки рощи в Ростове вышло 300 человек
- ↑ 4,0 4,1 4,2 «Соловьиная роща». Վերցված է 2017 Ապրիլ 18-ին.
- ↑ «Вместо Александровской рощи ростовчанам обещают большой парк». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.