Սմոլնի մենաստան (ռուս.՝ Смольный монастырь), կուսանոց, որը գործել է Սանկտ Պետերբուրգի արևելքում 1744 - 1764 թվականներին։ Այդ տարիներին վանքը Ելիզավետա Պետրովնայի անձնական հսկողությամբ վերակառուցվեց։ Նա ցանկանում էր կյանքի վերջում անցնել այստեղ հանգստի։
1848 թվականին Նիկոլայ Առաջինի հրամանագրով հիմնվեց նոր կուսանոց այդ նույն անվանմամբ՝ Վոսկրեսենսկի Նովոդևիչի մենաստանը։
Ելիզավետա Պետրովնան հանձնարարել էր կառուցել վանքը պալատի տեղում՝ Սմոլնի պալատի կողքին, որտեղ նա անցկացրել է իր երիտասարդ տարիները։ Վանքի համալիրում պետք է մտներ տաճարը իր եկեղեցիներով և չափազանց բարձր զանգակատունը, ինչպես նաև ազնվական ընտանիքների աղջիկների համար նախատեսված ինստիտուտը։
Նախագծի մշակումը հանձնարարվել է ճարտարապետ Վարֆոլոմեյ Ռաստրելլիին։ Սմոլնի տաճարը հիմնադրվել է 1748 թվականի հոկտեմբերի 30-ին, և անսամբլի բոլոր հիմքերի կառուցումից հետո՝ 1751 թվականի մայիսին, սկսեցին պատերի շինարարությունը։ Շուտով սկսվեց Պրուսիայի հետ պատերազմը, որից հետո շինարարության համար ֆինանսավորումը բավարար չէր և շինարարությունը դանդաղ էր ընթանում։
«Այրիների տան» 14 միանձնուհիների մահից հետո 1797 թվականին մենաստանը վերացվեց։ Նախկին մենաստանի տաճարը վերակառուցվեց 1835 թվականին ճարտարապետ Վասիլի Ստասովի կողմից։ Բարձր զանգակատունը չկառուցվեց ոչ այնքան միջոցների բացակայության պատճառով, ինչքան վանքի անսամբլի վերլուծության պատճառով[1]։ Տաճարում ծառայությունները շարունակվում էին մինչ 1923 թվականը։
1764 թվականին Եկատերինա II վանքին կից հիմնադրել է ազնվական օրիորդների ինստիտուտ (ինստիտուտի բացումը տեղի է ունեցել 1764 թվականի հունիսի 28-ին), պլանավորված էր, որ երիտասարդ աղջիկների կրթությամ պետք է զբաղվեն միանձնուհիները, որոնք այստեղ էին գալիս տարբեր վանքերից։ Սակայն միանձնուհիները անկարող էին զբաղվել կրթական գործունեությամբ, որի արդյունքում Եկատերինա II ի վերջո խոստովանեց, որ վանքը չի կարող ապագա ունենալ[2]։
↑Владимир Ефимов: «ЗАМЕТКИ О СТРОИТЕЛЬСТВЕ СМОЛЬНОГО МОНАСТЫРЯ В ПЕТЕРБУРГЕ», журнал «АРДИС: Архитектура, Реставрация, Дизайн и Строительство» № 1, № 2(45) 2010 год
↑Воскресенскій Новодѣвичий монастырь въ С.-Петербургѣ. // Правительственный вѣстникъ. — 4 (16) ноября 1892. — № 241. — С. 2.