Սլավին (Բրատիսլավա)
Սլավին (Բրատիսլավա) | |
---|---|
Տեսակ | գերեզմանատուն |
Ստեղծում | 1957 |
Բարձրություն | 39,5 մետր |
Երկիր | Սլովակիա |
Բնակավայր | Բրատիսլավա |
Slavín v Bratislave Վիքիպահեստում |
Սլավին (սլովակ.՝ Slavín), հուշահամալիր Բրատիսլավայում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրատիսլավայի ազատագրման համար զոհված խորհրդային զինվորներին նվիրված հուշակոթող։ Պետրժալկայում Առաջին համաշխարհային պատերազմում զոհվածների եղբայրական գերեզմանատան հետ միասին Սլավինը Բրատիսլավայի միակ զինվորական գերեզմանոցն է։
Հուշարձանը կառուցվել է 1957-1960 թվականներին և հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1960 թվականի ապրիլի 4-ին Խորհրդային բանակի կողմից քաղաքի ազատագրման 15-րդ տարեդարձի կապակցությամբ։ Հուշարձանի գեղարվեստական ձևավորման հեղինակը սլովակ քանդակագործ և ճարտարապետ Յան Սվետլիկն է։ 1962 թվականին «Սլավինը» հռչակվել է ազգային մշակութային հուշարձան։ Այստեղ վեց եղբայրական և 317 անհատական գերեզմաններում Կարմիր բանակի 845 զինվոր է հանգչում, ովքեր ընկել են քաղաքի գրավման ժամանակ 1945 թվականի ապրիլին Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտերում։
Սլավինի կառուցման պատճառով Սնեժնի Աստվածամոր եկեղեցու աշտարակը քանդվել է, որպեսզի տեսադաշտը չխանգարի[1]։ Հուշարձանի վերևում գտնվող խորհրդային զինվորի արձանի հեղինակ Ալեքսանդր Տրիզուլյակը, ի թիվս այլոց, նույնպես բողոքել է աշտարակի հեռացման դեմ, սակայն ապարդյուն։ Պաշտոնապես աշտարակի ապամոնտաժումն արդարացվել է նրա վատ վիճակով և եկեղեցու փրկությամբ։ Ի սկզբանե նախատեսվել է, որ աշտարակը պետք է կիսով չափ կրճատվեր, սակայն ի վերջո այն ամբողջությամբ է քանդվել[2]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սլավինը գտնվում է Փոքր Կարպատների ստորոտին և հանդիսանում է Բրատիսլավայի զբոսաշրջային վայրերից մեկը։ Այն պահանջված վայր է հիմնականում իր դիրքի պատճառով, նրա տեռասներից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի ամբողջ Բրատիսլավան։
Մրցույթի երեք փուլերից հաղթող է ճանաչվել Յան Սվետլիկի դիզայնը (համատեղ արվեստագետներ` Թիբոր Բարտֆայի, Յոզեֆ Կոստկայի, Ռուդոլֆ Պրիբիշի, Յան Կուլիչի, Լադիսլավ Սնոպեկի, Ալեքսանդր Տրիզուլյակի, Յուրայ Կրենի և Դեզիդեր Կաստիլիոնեի)։
Ամբողջ հայեցակարգը համապատասխանւմ է արդեն իսկ գոյություն ունեցող զոհված զինվորների գերեզմանների ոճին։ Գլխավոր հուշարձանով տարածքի մուտքը մոնումենտալ սանդուղքով է, իսկ հիմնական կոմպոզիցիոն առանցքն ավարտված է տարածությունների համալիրով, որոնցից յուրաքանչյուրը հարստացված է քանդակագործական հարդարանքով։ Շրջակա միջավայրի քանդակային ամբողջականությունն ուժեղացնում է ընկալման էֆեկտը մինչև բուն հուշարձանի օբելիսկը։ Երկրորդական կոմպոզիցիոն առանցքն ուղղված է դեպի Բրատիսլավայի բաց համայնապատկերային տեսարան։
Հուշարձան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանի կենտրոնական մասը բաղկացած է հանդիսությունների սենյակից, որն իր մեջ ներառում է նաև 39,5 մետր բարձրությամբ կոթող՝ օբելիսկի տեսքով։ Նրա վերևում տեղադրված է դրոշը բարձրացնող խորհրդային զինվորի 7 մետրանոց արձանը, որի հեղինակն է սլովակ քանդակագործ Ալեքսանդր Տրիզուլյակը[3]։
Հանդիսությունների սրահի մուտքի դուռը՝ մարմարապատ է, դրսից զարդարված Ռուդոլֆ Պրիբիշի բրոնզաձույլ ռելիեֆային հավաքածուով, որը հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի դժվարությունները։ Հանդիսավոր սենյակի պատերին մարմարով փորագրված են Սլովակիայի քաղաքների անունները և Կարմիր բանակի կողմից դրանց ազատագրման տարեթիվը, ինչպես նաև տապանագրություն.
Դու, որ այստեղ ես մտնում ցավից ու կարեկցանքից մղված, |
Ty, ktorý vchádzaš sem odožen bôľ a súcit |
Տարածք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուշարձանի 10,000 քառակուսի մետր տարածքում[4] կան 20-րդ դարի բազմաթիվ սլովակ քանդակագործների՝ Լադիսլավ Սնոպեկի, Տիբոր Բարտֆայի, Յան Կուլիչի, Յոզեֆ Կոստկայի և Յան Սվետլիկի այլ քանդակագործական աշխատանքներ։
- Տարածքում կա Յան Կուլիչի «Ճակատամարտից հետո» քանդակը, Թիբոր Բարտֆայի «Ընկերոջ գերեզմանի վրա» քանդակը, Յոզեֆ Կոստկայի «Երախտագիտություն» քանդակը, իսկ տարածքի մուտքի մոտ՝ Լադիսլավ Սնոպեկի «Երդում մարտական դրոշին» ռելիեֆը։ «Սլավինը» այն վայրն է, որտեղ յուրաքանչյուր օտարերկրյա պատվիրակություն պետք է այցելեր՝ հարգանքի տուրք մատուցելու սոցիալիստական Չեխոսլովակիա կատարած այցի ժամանակ։ Ներկայումս այն այցելում են, հաճախ ոչ պաշտոնապես, հիմնականում օտարերկրյա պետական գործիչներն այն երկրներից, որոնք նախկին Խորհրդային Միության կազմում էին։
Իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Սլավին` Սլովակիա կատարած այցի կապակցությամբ, Ջորջ Բուշի հետ հանդիպման շրջանակներում[5]։ Իսկ հինգ տարի անց նրա իրավահաջորդը՝ Դմիտրի Մեդվեդևն է այցելել հուշահամալիր[6]։
- Ապրիլի 4- ին՝ Բրատիսլավայի ազատագրման տարեդարձին, այս վայրում հարգանքի տուրք են մատուցում զոհված խորհրդային զինվորներին։ Ավանդաբար հիշատակի արարողությանը մասնակցում է նաև Սլովակիայի Հանրապետության նախագահը։
Սլավինն այսօր
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղբայրական գերեզմանների բոլոր վեց հատվածներում տեղի են ունենում տեղանքի դեֆորմացիաներ։ Սլավինի գերեզմաններում հողը հոսում է։ Այնուամենայնիվ, անկման վտանգ չի սպասվել, դա ավելի շատ էսթետիկական խնդիր էր։ Հաշվի առնելով, որ ստորգետնյա իրավիճակը կարող է սպառնալ ողջ հենասյունի անվտանգությանը, վերակառուցվել է հուշարձանի ստորգետնյա հատվածը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մուտք դեպի Միշիկովայի փողոցից
-
Մուտք Ստարա Վինարսկա փողոցիս Բուդկովա տրոլեյբուսի կանգառից
-
Ծանուցում այցելուներին 3 լեզուներով.
-
Ծաղիկներ խորհրդային զինվորների շիրիմներին, ապրիլի 4
-
Սլավինիի հուշահամալիր 2012 թ
-
Հուշահամալիրը քաղաքի հին մասում, ամրոցից և մետրոպոլիայի պատմական կենտրոնից ոչ հեռու
-
Հուշարձանի տեսարան
-
Բրոնզե քանդակ Բհուշահամալիրում. քանդակների հեղինակ` Յոզեֆ Կոստկա
-
Մուտքի դուռ Բրատիսլավայի Սլավինում
-
Հաղթական զինվոր Բրատիսլավայի Սլավինի գլխավոր կոթողի վրա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ dominik52. «Kostol Panny Márie Snežnej». Dominikáni na Slovensku (սլովակերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Farský kostol Panny Márie Snežnej (Kalvária, dominikáni)». www.dokostola.sk. Վերցված է 2024 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ a.s, Petit Press. «Na Slavíne drví vojak hákový kríž». bratislava.sme.sk (սլովակերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ a.s, Petit Press. «Na Slavíne drví vojak hákový kríž». bratislava.sme.sk (սլովակերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «President Putin to visit Slavin monument - Bratislava, Slovakia - news, tourist information, travel advice, useful tips». web.archive.org. 2012 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Medvedev si po Slavíne vypočul Alexandrovcov a odletel do Prahy». Pravda.sk (սլովակերեն). 2010 թ․ ապրիլի 7. Վերցված է 2024 թ․ ապրիլի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլավին (Բրատիսլավա)» հոդվածին։ |