Սլավիկ Ղահրամանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղահրամանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սլավիկ Ղահրամանյան
1956, մայիսի 16 - 1992, սեպտեմբերի 7
ԾննդավայրԹալիշ, ԼՂԻՄ
Մահվան վայրՉլդրան , Արցախ ԼՂՀ
ՊարգևներՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Սլավիկ Ժորայի Ղահրամանյան (մայիսի 16, 1956, Թալիշ - սեպտեմբերի 7, 1992, Չլդրան, Արցախի Հանրապետություն), արցախյան ազատամարտի մասնակից։ 1988 թվականին ստեղծել է Չարենցավանում ապրող թալիշցիների հայրենակցական միությունը, որն օգնություն է առաքել Մարտակերտ, կազմակերպել ազատամարտիկների գործուղումը Արցախ։ 1990-1992 թթ. Թալիշի կամավորական ջոկատի, «Արծիվ-մահապարտների» կազմերում մասնակցել է Թալիշի, Խաչենի հովտի գյուղերի ինքնապաշտպանությանը։

Զոհվել է 1992 թվականին Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մատույցներում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։