Սիրունիկը (ֆիլմ, 2014)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրունիկը
հինդի՝ खूबसूरत
Երկիր Հնդկաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվականսեպտեմբերի 19, 2014
Լեզուհինդի
ՌեժիսորShashanka Ghosh?[1][2]
ՊրոդյուսերՌհեա Կապուր
ԴերակատարներՍոնամ Կապուր[2] և Fawad Khan?
ԵրաժշտությունSneha Khanwalkar?
ԿինոընկերությունWalt Disney Pictures
Տևողություն130 րոպե

«Սիրունիկը» (հինդի՝ खूबसूरत, Khoobsurat), հնդկական գեղարվեստական ֆիլմ`կատակերգական և մելոդրամայի տարրերով։ Թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 19֊ին։ Հանդիսանում է 1980 թվականի նույնանուն ֆիլմի ռեմեյքը։ Գլխավոր դերերը կատարել են Սոնամ Կապուրը և պակիստանցի դերասան Ֆավադ Խանը, որի դեբյուտը տեղի է ունեցել Բոլիվուդում։ Վարձույթում ստացել է «միջինից ցածր» կարգավիճակ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլի Չակրավարտին տաղանդավոր ֆիզիոթերապևտ է։ Այցելում է արքայական ընտանիքին՝ հիվանդ թագավոր Շեխար Ռաթհորին բուժելու համար։ Ծագումով միջին կարգի ընտանիքից, ինքնաբուխ աղջիկ է։ Նա չի պատրաստվում հետևել Ռաթորի տան հզոր տիրուհու Նիրմալա Դևիի կողմից հաստատված խիստ կանոններին։ Հարկադիրների իրար ձգելու օրենքով Միլին հանդիպում է ազնիվ և քաղաքավարի արքայազնին՝ Վիքրամին, և նրա սրտում սեր է առաջանում։ Կարո՞ղ է Միլին իր թափթփված բնավորությամբ շահել այս ընտանիքի բարեհաճությունը, թե՞ նա կմնա անհամապատասխան արքայազնի համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոնամ Կապուր — Միլի Չակրավարտի
  • Ֆավադ Խան — արքայազն Յուվրաջ Վիքրամ Սինխ Ռաթհոր
  • Կիրոն Կհեր — Մանջու Չակրավարտի
  • Ռաթնա Պաթհակ — Նիրմալա Դևի
  • Ամիր Ռազա — Շեխար Սինխ Ռաթհոր
  • Ադիթի Ռաո Հիդարի — Կիարա
  • Սիմրան Ջեխավի — արքայադուստր Դիվիա Ռաթհոր
  • Աշոկ Բանտհիա — Ռամ Սևակ
  • Քեյզադ Կոտվալ — Պրատիկ Չակրավարտի
  • Րիշաբխ Չադհա — Քաբար Չակրավարտի
  • Սիրիուս Սախուկար — Նաուշեր Բանդուկվալա
  • Յաշվանտ Սինխ — մահարաջա Սուրաջ Ման Սինխ

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումԿատարողներ Տևողություն
1. Untitled  Չաուխան Սունջի, Ռեսմի Սաթիշ 3:55
2. «Abhi Toh Party Shuru Hui Hai»  Բադշախ, Աստա Գիլ 2:59
3. «Baal Khade»  Չաուխան Սունջի 3:59
4. «Preet»  Դասլին Ռոյալ 5:03
5. «Maa Ka Phone»  Պրիա Պանչալ, Մաուլի Դեյվ 4:07
6. «Naina»  Սոնա Մոխապատրա, Արման Մալիք 3:45

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Bollywood Hungama-ն ֆիլմին տվել է հինգից 2,5 աստղ[3]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stardust Award կատակերգությունում կամ մելոդրամայում լավագույն կանացի կերպար — Սոնամ Կապուր[4]
  • Filmfare Award լավագույն դեբյուտային կերպար  — Ֆավադ Խան[5]
  • Filmfare Award անվանակարգ լավագույն կանացի կերպար — Սոնամ Կապուր[6]
  • Filmfare Award անվանակարգ լավագույն կանացի վոկալ կադրից դուրս — Սոնա Մոխապատրա («Naina»)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt3554418/
  2. 2,0 2,1 http://www.sify.com/movies/khubsoorat-review-bollywood-disney-fairytale-combo-review-bollywood-pcmbx4gfbbicg.html
  3. «Khoobsurat: Critic Review» (անգլերեն). Bollywood Hungama. 2014 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  4. Chandni Prashar (2015 թ․ հունվարի 12). «Happy New Year Sweeps Stardust Awards, Shah Rukh Khan, Deepika Padukone Win Top Honours» (անգլերեն). NDTV. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  5. «The winners of the 60th Britannia Filmfare Awards». Filmfare (անգլերեն). 2015 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 8-ին.
  6. 6,0 6,1 «Nominations for the 60th Britannia Filmfare Awards». Filmfare (անգլերեն). 2015 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին.