«Սիրիր նրանց բոլորին» (ռուս.՝ «Люби их всех»), ռուսական դրամատիկ թրիլլեր, որը նկարահանել է ռեժիսոր Մարիա Ագրանովիչը։ «Կինոտավր-2019» մրցութային ծրագրի մասնակից[2][3][4][5]։ Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 3-ին։
Ֆիլմը պատմում է մի աղջկա մասին, որը միաժամանակ սիրուհի է, գերազանց դերասանուհի և ճարպիկ խաբեբա, որը միշտ ծրագիր ունի, ինչպես նաև դրանից ժամանակին հրաժարվելու կարողություն և ունակ է սիրելու բոլոր նրանց, ում հետ կապվում է[6]։