Սիվյակովի առանձնատուն (Կոնստանտինովսկ)
Տեսակ | տեսարժան վայր |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կոնստանտինովսկ |
Ճարտարապետական ոճ | մոդեռն |
Հիմնադրված է | 1906 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Արտաքին պատկերներ | |
---|---|
Սիվյակովի առանձնատունը |
Սիվյակովի առանձնատուն (ռուս.՝ Особняк Сивякова), եռահարկ շենք Ռուսաստանի Ռոստովի մարզի Կոնստանտինովսկ քաղաքում։ Կառուցվել է 1906 թվականին։ Շենքում գործում է մանկական արվեստի դպրոց։ Ըստ Մարզային տեսչության գլխավոր վարչության 2002 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 124 հրամանի՝ շենքը ճարտարապետական հուշարձան է։
Հասցեն՝ 347250, Ռոստովի մարզ, ք. Կոնստանտինովսկ, Լենինի փողոց, տուն 8։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոստովի մարզի Կոնստանտինովսկ քաղաքի Լենինի, 8 հասցեում գտնվում է անսովոր եռահարկ աղյուսե շենք։ Վաճառական Նիկոլայ Իվանովիչ Սիվյակովը իր միջոցներով Դոն գետի բարձր ափին կառուցել է մոդեռն ոճի առանձնատուն կեղծգոթական ոճի տարրերով։ Շենքը կառուցվել է 1906 թվականին։
Վաճառական Ի. Սիվյակովը Կոնստանտինովսկայա ստանիցայի հարգված մարդկանցից մեկն էր։ Նա վաճառել է կտորեղեն, Նիկոլաևսկայա և Կոնստանտինովսկայա ստանիցաներում նրան են պատկանել առեւտրային կրպակներ։ Շենքը կառուցվել է դեպի գետը թեքված վայրում, ինչի պատճառով նրա աջ մասն ուներ կիսանկուղներ, իսկ ձախ կողմի բակը գտնվում էր առաջին հարկի կեսի մակարդակով։ Շենքի պատուհանները եղել են տարբեր չափի և ձևի՝ կիսաշրջանաձև, ուղղանկյունաձև, նեղ, լայն, ցածր և բարձր։ Շքամուտքը փողոցից աստիճաններով վարել է դեպի երկրորդ հարկ, որտեղ կահավորված են եղել բիլիարդի սենյակը, աշխատասենյակները, հյուրասենյակը, երկար պատշգամբը։ Երրորդ հարկում եղել են ննջասենյակները և լողասենյակը։ Հետնամուտքը տան հակառակ կողմից վարել է դեպի առաջին հարկ։ Այնտեղ եղել են օժանդակ սենյակները, խոհանոցը, ապրել են սպասավորները։
1914 թվականին Սիվյակովը փարիզյան ցուցահանդեսից բերել է մի ավտոմեքենա, որը դարձել է առաջինը երկրամասի ստանիցաներում։ Իր տանը մեքենայի համար նա ավտոտնակ է կահավորել։
Խորհրդային իշխանության տարիներին շենքն ազգայնացվել է, 1960-ական թվականներից մինչ օրս այդ շենքում գործում է մանկական արվեստի դպրոց։ Համաձայն Մարզային տեսչության գլխավոր վարչության 2002 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 124 հրամանի՝ վաճառական Սիվյակովի առանձնատունը տարածաշրջանային նշանակության ճարտարապետության հուշարձան է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաճառական Նիկոլայ Իվանովիչ Սիվյակովի եռահարկ աղյուսե առանձնատունը կառուցվել է մոդեռն ոճով, ունի անհամաչափ կառուցվածք, երկլանջ տանիք, ձախ կողմում ՝միջանցիկ մուտք դեպի բակ, կիսանկուղային տարածքներ։ Շքամուտքն արված է ճակատի կողմից և երկրորդ հարկի վերևում ունի շվաքարան։ Շենքում բացակայում են կողային պատուհանները։
Շենքի շինարարության ժամանակ աղյուսը շարելիս կիրառվել են կրաքարային լուծույթ, ավազ, կավ և հավկիթ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Глазычев В. Л. Архитектура. Энциклопедия. — М.: Дизайн. Информация. Картография; Астрель; АСТ, 2002. — 672 с. — ISBN 5-17-005418-1.