Սիվետա (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնտե Սիվետա
Monte Civetta
Տեսակլեռ
ԵրկիրԻտալիա
Վարչատարածքային միավորԲելունո
ԼեռնաշղթաQ3712710?
Լեռնային համակարգԴոլոմիտյան Ալպեր
Բարձրությունը ծովի մակարդակից3220 մետր
Հարաբերական
բարձրություն
3,220 մ
Առաջին վերելքՍիմեոնե դի Սիլվեստրո

Մոնտե Սիվետա (իտալ.՝ Monte Civetta), լեռ Դոլոմիտյան Ալպերում, Բելունո գավառում, Հյուսիսային Իտալիա։ Բարձրությունը 3220 մետր է։ Դրա հյուսիսարևմտյան կողմը տեսանելի է Տաիբոն Ագորդինո հովտից։ Այն համարվում է Դոլոմիտների խորհրդանիշներից մեկը[1]։

Առաջին անգամ լեռը մագլցել է Սիմեոնե դի Սիլվեստրոն 1855 թվականին․ այն համարվեց Դոլոմիտների առաջին հաղթահարված խոշոր գագաթը։ Հյուսիսարևմտյան կողմը, իր 1000 մետրանոց բարձր ժայռերով, առաջին անգամ բարձրացել են Էմիլ Սոլեդերը և Գուստլ Լետենբաուերը 1925 թվականին։ Այն պատմականորեն համարվում է առաջին «վեցերորդ սանդղակը»՝ Վիլո Ուելզենբախի «ալպինիստական դժվարությունների սանդղակով»[2]։ Երեսուն տարի անց UIAA-ն դա օգտագործեց որպես գնահատման համակարգի հիմք։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Monte Civetta - summitpost.org». summitpost.org. Վերցված է 2015 թ․ հունվարի 13-ին.
  2. Scott, Doug (1981). Big Wall Climbing. Oxford University Press. pp. 27–33. ISBN 978-0195202700.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիվետա (լեռ)» հոդվածին։