Jump to content

Սիդնեյ Լեսլի Գուդվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիդնեյ Լեսլի Գուդվին
Sidney Leslie Goodwin
Դիմանկար
Սիդնի Գուդվինը մոտ 1911 թ.
Ծնվել էսեպտեմբերի 9, 1910(1910-09-09)[1]
ԾննդավայրՄելկշամ, Ուիլթշիր, Հարավ-արևմտյան Անգլիա, Բրիտանական կայսրություն
Մահացել էապրիլի 15, 1912(1912-04-15)[1] (1 տարեկան)
Մահվան վայրԱտլանտյան օվկիանոս
ԳերեզմանFairview Cemetery
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ազգությունանգլիացի
ԾնողներՖրդերիկ Գուդվին, Ավգուստա Թայլեր
 Sidney Leslie Goodwin Վիքիպահեստում

Սիդնեյ Լեսլի Գուդվին (անգլ.՝ Sidney Leslie Goodwin) (սեպտեմբերի 9, 1910(1910-09-09)[1], Միլքշեմ, Միացյալ Թագավորություն - ապրիլի 15, 1912(1912-04-15)[1], Հյուսիսային Ատլանտիկա[1]), 19-ամսական անգլիացի տղա, որը մահացել է Տիտանիկի խորտակման ժամանակ։ Նրա դիակը գտել են այն մարդկանց մարմինների մեջ, որոնք չեն անցել ջրի տակ և տասնամյակներ շարունակ նա համարվում էր անհայտ երեխա և միայն 2007 թվականին պարզվեց, թե ով է նա։ Սիդնեյ Գուդվինը իր ընտանիքի միակ անդամն է, ում մարմինը գտնվել է և ճանաչվել։ Նրա ծնողները, եղբայրները և քույրերը խեղդվել են։

Գուդվինների ընտանիքը: Ձախից աջ՝ Ուիլյամ, Ֆրեդերիկ, Չարլզ, Լիլիանա, Ավգուստա, Ջեսսի: Կենտրոնում նստած երեխան Գարոլդն է: Սիդնեյը ներկա չէ:

Սիդնեյ Լեսլի Գուդվինը ծնվել է 1910 թվականի սեպտեմբերի 9-ին, Հարավ-արևմտյան Անգլիայում։ Նա իր ընտանիքի կրտսեր անդամն է։ Սիդնեյը ուներ երեք ավագ եղբայր՝ Չարլզ Էդվարդը, Ուիլյամ Ֆրեդերիկը ու Գարոլդ Վիկտորը և երկու ավագ քույր՝ Լիլիանա Էմին և Ջեսսի Էյլիսը[2]։

Ֆրեդերիկը մասնագիտությամբ էլեկտրագետ էր։ Նրա եղբայր Թոմասը Անգլիայից տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ ապրում էր Նյու Յորքի Նիագարա Ֆոլս քաղաքում։ Նա եղբորը նամակ է ուղարկում, որտեղ գրված էր այնտեղ նոր էլեկտրակայան բացելու մասին։ Հնարավոր է որ դա Schoellkopf (կայան Ա) հէկն է, որը բացվել է 1912 թվականին, այն պետք է դառնար Ֆրեդերիկի նոր աշխատատեղը։ Ֆրեդերիկը որոշեց կնոջ և վեց երեխաների հետ տեղափոխվել ԱՄՆ։ Մեկնելու ժամանակ Լիլիանան 16 տարեկան էր, Չարլզը՝ 14, Ուիլյամը՝ 11, Ջեսսին՝ 10, Գարոլդը՝ 9, իսկ Սիդնեյը՝ 19 ամսական։ Ֆրեդերիկը 46 տարեկան էր, իսկ Ավգուստինան՝ 43: Նրանք վաճառեցին Ֆուլեմում գտնվող իրենց տունը և կարճ ժամանակով մեկնեցին Մարշամ։ Ի սկզբանե Գուդվինները պատվիրել էին 3-րդ կարգի տոմս փոքր շոգենավում, սակայն այդ տարի Սաութհեմփթոնում սկսվել էր ածխագործների գործադուլ և ուղևորությունը չեղարկվեց։ Գուդվինները որպես 3-րդ կարգի ուղևորներ տեղափոխվեցին «Տիտանիկ»[3]։

Շատ քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչով էր զբաղվում ընտանիքը ուղևորության այդ չորս օրվա ընթացքում։ Հայտնի է, որ նրանց բաժանել էին ըստ սեռակն պատկանելիության՝ Ֆրեդերիկը ու նրա երեք ավագ տղաները ապրում էին նավի քթային մասում, իսկ Ավգուստինան Սիդնեյի ու իր դստերի հետ՝ նավախելում։ Այդ չորս օրվա ընթացքում Գարոլդ Գուդվինը ընկերացել էր Ֆրենկ Գոլդսմիթի հետ, ով կարողացավ փրկվել։

Այն ժամանակ, երբ Գուդվինները իմացան որ նավը խորտակվում է, բոլոր փրկարարական նավակները արդեն իջեցվել էին։ Ամբողջ ընտանիքը մահացել է։ Լորդ Ուոլտերը իր «Տիտանիկի վերջին գիշերը» գրքում նրանց ընտանիքին նվիրել է մի ամբողջ գլուխ, որը կոչվում է «Ի՞նչ պատահեց Գուդվինների հետ»։ Այդ գլխում նա տխուր կերպով մեղադրում է «White Star Line» ընկերությանը նրանում, որ Գուդվինները անգլիացիներ էին, բայց միևնույն է չփրկվեցին։ Քանի որ 3-րդ կարգի համարյա բոլոր ուղևորները մահացան այն պատճառով, որ անգլիացի չէին, չգիտեին անգլերեն, չէին կարողանում կարդալ կողմնորոշիչ նշանները և չէին հասկանում նավամատուցողների հրահանգները, որպեսզի դուրս գային տախտակամած։

Անհայտ երեխա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհայտ երեխայի գերեզմանը ձմռանը Ֆեյրվեյի գերեզմանոցում, 2005 թվական

Բաց մազերով երեխայի մարմինը չորրորդն է, որը «Մակեյ Բենեթ» հատուկ այդ նպատակներով ուղարկված նավը 1912 թվականի ապրիլի 17-ին ջրից հանեց նրա մարմինը։ Մեջբերում հաշվետվությունից.

№ 4, ՏՂԱ, ԵՆԹԱԴՐՎՈՂ ՏԱՐԻՔԸ՝ 2 ՏԱՐԵԿԱՆ, ԲԱՑ ՄԱԶԵՐ:
ՀԱԳՈՒՍՏ - Մոխրագույն վերարկու, մանժետով ու բրդյա օձիք; սարժե դարչնագույն հագուստ; կիսաշրջազգեստ; ֆլանել; վարդագույն բրդյա ֆուֆայկա; դարչնագույն կոշիկներ և գուլպաներ։
Չկա ոչ մի հաշվեպիտակ:
Հնարավոր է երրորդ կարգից է[4]:

«Մակեյ Բենեթ»-ի նավաստիները այնքան էին հուզվել, այդ երեխայի դիակը գտնելով, որ իրենք վճարեցին երեխայի գերեզմանի գումարը, այն գտնվում է Գլիֆակսի Ֆեյրվեյ գերեզմանոցում, որտեղ նրանք թաղել են 1912 թվականի մայիսի 4-ին։ Դագաղի մեջ նավաստիները նաև դրեցին նրա կուլոնը, որի վրա գրված էր «Մեր Երեխան»[5]։ Մինչև 2002 թվականը նա համարվում էր «անհայտ երեխա», հետո նրան համարվեցին շվեդական Պոլսոն ընտանիքի անդամ, սակայն երեխեայի երեք ատամներից վերցված ԴՆԹ-ի թեստից հետո, նրան սխալմամբ առնչում էին այլ երկու տարեկան երեխայի՝ իռլանդացի Յուջին Ռայսի հետ[6]։

Գերեզմանին մոտ հաճախ դնում են մանկական խաղալիքներ:

Մինչ նույնականացումը և նույնականացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան PBS հեռուստաընկերության «Մահացածների գաղտնիքները» հաղորդման ընթացքում, հիմնվելով ատումնաբուժական տվյալների վրա, նույնականացվեց 13 ամսական ֆին Էյնո Ուիլյամ Պաուլոյի հետ։ Սակայն կանադական «Լեյկհիդ» համալսարանի ուսումնասիրողները Թանդեր Բեյում հայտարարեցին, որ ատամների ԴՆԹ-ն չի համապատասխանում Պանուլաների ընտանիքի ԴՆԹ-ի հետ[7]։

Վերջապես 2007 թվականի հուլիսի 30-ին հայտարարվեց, որ երեխայի ԴՆԹ-ն համընկել է Սիդնեյի մորական կողմի ԴՆԹ-ի հետ[8]։

Չնայած, որ ևս երկու ավելի մեծ տարիքի տղա երեխաների են գտել, բայց հենց Սիդնեյ Գուդվինը դարձավ Տիտանիկում զոհված երեխաների խորհրդանիշը։ Ոստիկանության սպա Գալաֆակս Կլարենս Նորտովերը, ով զբաղվում էր Տիտանիկի զոհվածների անձնական իրերի ոչնչացումով և պահում էր նրանց դիակները մինչ թաղումը, նա և իր հարազտները Սիդնեյի կոշիկները նվիրաբերեցին Գալաֆակսում գտնվող Ատլանտիկի ծովային թանգարանին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Encyclopedia Titanica — 1996.
  2. «Master Sidney Leslie Goodwin». Encyclopedia Titanica (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
  3. «Mr Frederick Joseph Goodwin». Encyclopedia Titanica (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
  4. «Record of Bodies and Effects: Passengers and Crew, S.S. Titanic Bodies 1-110». Encyclopedia Titanica (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
  5. Brandon C. Holm (9 марта 2007). «RMS Titanic: The Funerals, Memorials and Legacy of the Lost Passengers and Her Crew». Encyclopedia Titanica (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
  6. Alan Ruffman & Ryan Parr (3 августа 2002). «The Last of the Lost». Encyclopedia Titanica (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
  7. «Titanic baby given new identity». BBC News (անգլերեն). 1 августа 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
  8. PAUL THOMPSON (1 августа 2007). «Revealed by DNA after 95 years: The British baby who died on the Titanic». Mail Online (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդնեյ Լեսլի Գուդվին» հոդվածին։