Սիդնեյ Լեսլի Գուդվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիդնեյ Լեսլի Գուդվին
Sidney Leslie Goodwin
Sidney Goodwin.jpg
Ծնվել է սեպտեմբերի 9, 1910(1910-09-09)
Ծննդավայր Մելկշամ, Ուիլթշիր, Հարավ-արևմտյան Անգլիա, Բրիտանական կայսրություն
Մահացել է ապրիլի 15, 1912(1912-04-15) (1 տարեկանում)
Մահվան վայր Ատլանտյան օվկիանոս
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ազգություն անգլիացի
Ծնողներ Ֆրդերիկ Գուդվին, Ավգուստա Թայլեր
Sidney Leslie Goodwin Վիքիպահեստում

Սիդնեյ Լեսլի Գուդվին (անգլ.՝ Sidney Leslie Goodwin) (սեպտեմբերի 9, 1910(1910-09-09), Միլքշեմ, Wiltshire, Ուիլտշիր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 15, 1912(1912-04-15), Հյուսիսային Ատլանտիկա), 19-ամսական անգլիացի տղա, որը մահացել է Տիտանիկի խորտակման ժամանակ: Նրա դիակը գտել են այն մարդկանց մարմինների մեջ, որոնք չեն անցել ջրի տակ և տասնամյակներ շարունակ նա համարվում էր անհայտ երեխա և միայն 2007 թվականին պարզվեց, թե ով է նա: Սիդնեյ Գուդվինը իր ընտանիքի միակ անդամն է, ում մարմինը գտնվել է և ճանաչվել: Նրա ծնողները, եղբայրները և քույրերը խեղդվել են:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուդվինների ընտանիքը: Ձախից աջ՝ Ուիլյամ, Ֆրեդերիկ, Չարլզ, Լիլիանա, Ավգուստա, Ջեսսի: Կենտրոնում նստած երեխան Գարոլդն է: Սիդնեյը ներկա չէ:

Սիդնեյ Լեսլի Գուդվինը ծնվել է 1910 թվականի սեպտեմբերի 9-ին, Հարավ-արևմտյան Անգլիայում: Նա իր ընտանիքի կրտսեր անդամն է: Սիդնեյը ուներ երեք ավագ եղբայր՝ Չարլզ Էդվարդը, Ուիլյամ Ֆրեդերիկը ու Գարոլդ Վիկտորը և երկու ավագ քույր՝ Լիլիանա Էմին և Ջեսսի Էյլիսը[1]:

Տիտանիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդերիկը մասնագիտությամբ էլեկտրագետ էր: Նրա եղբայր Թոմասը Անգլիայից տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ ապրում էր Նյու Յորքի Նիագարա Ֆոլս քաղաքում: Նա եղբորը նամակ է ուղարկում, որտեղ գրված էր այնտեղ նոր էլեկտրակայան բացելու մասին: Հնարավոր է որ դա Schoellkopf (կայան Ա) հէկն է, որը բացվել է 1912 թվականին, այն պետք է դառնար Ֆրեդերիկի նոր աշխատատեղը: Ֆրեդերիկը որոշեց կնոջ և վեց երեխաների հետ տեղափոխվել ԱՄՆ: Մեկնելու ժամանակ Լիլիանան 16 տարեկան էր, Չարլզը՝ 14, Ուիլյամը՝ 11, Ջեսսին՝ 10, Գարոլդը՝ 9, իսկ Սիդնեյը՝ 19 ամսական: Ֆրեդերիկը 46 տարեկան էր, իսկ Ավգուստինան՝ 43: Նրանք վաճառեցին Ֆուլեմում գտնվող իրենց տունը և կարճ ժամանակով մեկնեցին Մարշամ: Ի սկզբանե Գուդվինները պատվիրել էին 3-րդ կարգի տոմս փոքր շոգենավում, սակայն այդ տարի Սաութհեմփթոնում սկսվել էր ածխագործների գործադուլ և ուղևորությունը չեղարկվեց: Գուդվինները որպես 3-րդ կարգի ուղևորներ տեղափոխվեցին «Տիտանիկ»[2]:

Շատ քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչով էր զբաղվում ընտանիքը ուղևորության այդ չորս օրվա ընթացքում: Հայտնի է, որ նրանց բաժանել էին ըստ սեռակն պատկանելիության՝ Ֆրեդերիկը ու նրա երեք ավագ տղաները ապրում էին նավի քթային մասում, իսկ Ավգուստինան Սիդնեյի ու իր դստերի հետ՝ նավախելում: Այդ չորս օրվա ընթացքում Գարոլդ Գուդվինը ընկերացել էր Ֆրենկ Գոլդսմիթի հետ, ով կարողացավ փրկվել:

Այն ժամանակ, երբ Գուդվինները իմացան որ նավը խորտակվում է, բոլոր փրկարարական նավակները արդեն իջեցվել էին: Ամբողջ ընտանիքը մահացել է: Լորդ Ուոլտերը իր «Տիտանիկի վերջին գիշերը» գրքում նրանց ընտանիքին նվիրել է մի ամբողջ գլուխ, որը կոչվում է «Ի՞նչ պատահեց Գուդվինների հետ»: Այդ գլխում նա տխուր կերպով մեղադրում է «White Star Line» ընկերությանը նրանում, որ Գուդվինները անգլիացիներ էին, բայց միևնույն է չփրկվեցին: Քանի որ 3-րդ կարգի համարյա բոլոր ուղևորները մահացան այն պատճառով, որ անգլիացի չէին, չգիտեին անգլերեն, չէին կարողանում կարդալ կողմնորոշիչ նշանները և չէին հասկանում նավամատուցողների հրահանգները, որպեսզի դուրս գային տախտակամած:

Անհայտ երեխա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհայտ երեխայի գերեզմանը ձմռանը Ֆեյրվեյի գերեզմանոցում, 2005 թվական

Բաց մազերով երեխայի մարմինը չորրորդն է, որը «Մակեյ Բենեթ» հատուկ այդ նպատակներով ուղարկված նավը 1912 թվականի ապրիլի 17-ին ջրից հանեց նրա մարմինը: Մեջբերում հաշվետվությունից.

№ 4, ՏՂԱ, ԵՆԹԱԴՐՎՈՂ ՏԱՐԻՔԸ՝ 2 ՏԱՐԵԿԱՆ, ԲԱՑ ՄԱԶԵՐ:
ՀԱԳՈՒՍՏ - Մոխրագույն վերարկու, մանժետով ու բրդյա օձիք; սարժե դարչնագույն հագուստ; կիսաշրջազգեստ; ֆլանել; վարդագույն բրդյա ֆուֆայկա; դարչնագույն կոշիկներ և գուլպաներ:
Չկա ոչ մի հաշվեպիտակ:
Հնարավոր է երրորդ կարգից է[3]:

«Մակեյ Բենեթ»-ի նավաստիները այնքան էին հուզվել, այդ երեխայի դիակը գտնելով, որ իրենք վճարեցին երեխայի գերեզմանի գումարը, այն գտնվում է Գլիֆակսի Ֆեյրվեյ գերեզմանոցում, որտեղ նրանք թաղել են 1912 թվականի մայիսի 4-ին: Դագաղի մեջ նավաստիները նաև դրեցին նրա կուլոնը, որի վրա գրված էր «Մեր Երեխան»[4]: Մինչև 2002 թվականը նա համարվում էր «անհայտ երեխա», հետո նրան համարվեցին շվեդական Պոլսոն ընտանիքի անդամ, սակայն երեխեայի երեք ատամներից վերցված ԴՆԹ-ի թեստից հետո, նրան սխալմամբ առնչում էին այլ երկու տարեկան երեխայի՝ իռլանդացի Յուջին Ռայսի հետ[5]:

Գերեզմանին մոտ հաճախ դնում են մանկական խաղալիքներ:

Մինչ նույնականացումը և նույնականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան PBS հեռուստաընկերության «Մահացածների գաղտնիքները» հաղորդման ընթացքում, հիմնվելով ատումնաբուժական տվյալների վրա, նույնականացվեց 13 ամսական ֆին Էյնո Ուիլյամ Պաուլոյի հետ: Սակայն կանադական «Լեյկհիդ» համալսարանի ուսումնասիրողները Թանդեր Բեյում հայտարարեցին, որ ատամների ԴՆԹ-ն չի համապատասխանում Պանուլաների ընտանիքի ԴՆԹ-ի հետ[6]:

Վերջապես 2007 թվականի հուլիսի 30-ին հայտարարվեց, որ երեխայի ԴՆԹ-ն համընկել է Սիդնեյի մորական կողմի ԴՆԹ-ի հետ[7]:

Չնայած, որ ևս երկու ավելի մեծ տարիքի տղա երեխաների են գտել, բայց հենց Սիդնեյ Գուդվինը դարձավ Տիտանիկում զոհված երեխաների խորհրդանիշը: Ոստիկանության սպա Գալաֆակս Կլարենս Նորտովերը, ով զբաղվում էր Տիտանիկի զոհվածների անձնական իրերի ոչնչացումով և պահում էր նրանց դիակները մինչ թաղումը, նա և իր հարազտները Սիդնեյի կոշիկները նվիրաբերեցին Գալաֆակսում գտնվող Ատլանտիկի ծովային թանգարանին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Master Sidney Leslie Goodwin»։ Encyclopedia Titanica (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-05-ին։ Վերցված է 2012-01-10 
  2. «Mr Frederick Joseph Goodwin»։ Encyclopedia Titanica (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-05-ին։ Վերցված է 2012-01-10 
  3. «Record of Bodies and Effects: Passengers and Crew, S.S. Titanic Bodies 1-110»։ Encyclopedia Titanica (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-05-ին։ Վերցված է 2012-01-10 
  4. Brandon C. Holm (9 марта 2007)։ «RMS Titanic: The Funerals, Memorials and Legacy of the Lost Passengers and Her Crew»։ Encyclopedia Titanica (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-05-ին։ Վերցված է 2012-01-10 
  5. Alan Ruffman & Ryan Parr (3 августа 2002)։ «The Last of the Lost»։ Encyclopedia Titanica (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-05-ին։ Վերցված է 2012-01-10 
  6. «Titanic baby given new identity»։ BBC News (անգլերեն)։ 1 августа 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-05-ին։ Վերցված է 2012-01-10 
  7. PAUL THOMPSON (1 августа 2007)։ «Revealed by DNA after 95 years: The British baby who died on the Titanic»։ Mail Online (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-05-ին։ Վերցված է 2012-01-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]