Սիգնե Բերգման
Սիգնե Բերգման շվեդ.՝ Signe Bergman[1][2] | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1869[3][4][5] |
Ծննդավայր | Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3][4][6][…] |
Մահացել է | մայիսի 9, 1960[3][5] (91 տարեկան) |
Մահվան վայր | Օսկար, Շվեդիա[3][5] |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[7] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մայրենի լեզու | շվեդերեն[1][8] |
Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան, կանանց ձայնի իրավունքի համար պայքարող, խմբագիր և գանձապահ |
Ծնողներ | հայր՝ Johan Wilhelm Bergman?[6][9][10] |
Զբաղեցրած պաշտոններ | Q99231392? և խորհրդի անդամ |
Կուսակցություն | Լիբերալ ազգային ասոցիացիա |
Անդամություն | Q10685090?, Tolfterna?, centralstyrelsen i landsföreningen för kvinnans politiska rösträtt?[1], Stockholmsföreningen för kvinnans politiska rösträtt?[8] և Լիբերալ ազգային ասոցիացիա[5] |
Signe Bergman Վիքիպահեստում |
Սիգնե Բերգման (շվեդ.՝ Signe Bergman, լրիվ անունը՝ շվեդ.՝ Signe Wilhelmina Ulrika Bergman, ապրիլի 10, 1869[3][4][5], Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3][4][6][…] - մայիսի 9, 1960[3][5], Օսկար, Շվեդիա[3][5]), շվեդ ֆեմինիստ և հասարակական գործիչ[11]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1869 թվականի ապրիլի 10-ին, Ստոկհոլմում, պետական ծառայող Յոհան Վիլհելմ Բերգմանի (շվեդ.՝ Johan Wilhelm Bergman) ընտանիքում, Մարտին Բերգման-Էսթերբերգի զարմուհին էր։ Լավ տնային կրթություն է ստացել, մի քանի տարի աշխատել Մեծ Բրիտանիայում, այդ թվում իր զարմիկ Մարտինա Էսթերբերգի մարմնամարզության ինստիտուտում, ինչպես նաև Բրիտանական թանգարանում որպես հետազոտողի օգնական։
Վերադառնալով Շվեդիա՝ աշխատել է Շվեդական հիպոթեկային բանկում (Sveriges allmänna hypoteksbank) որպես գանձապահ, 1907 թվականին աշխատել է Rösträtt för kvinnor ամսագրի խմբագիր։ Ապրել է մենակ։
1905 թվականին Սիգնե Բերգմանը դարձավ կանանց քվեարկության քաղաքական իրավունքների համար պայքարի շվեդական կազմակերպության (Landsföreningen för kvinnans politiska rösträtt, LKPR) անդամ, 1906-1914 թվականներին եղել է կազմակերպության Ստոկհոլմյան բաժանմունքի վարչության անդամ, 1914-1917 թվականներին՝ գլխամասային կազմակերպության վարչության նախագահ։ 1911 թվականին Բերգմանը Ստոկհոլմում կազմակերպել է կանանց քվեարկության իրավունքի միջազգային կոնգրես, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների 110 ներկայացուցիչներ։ 1917 թվականին Բերգմանը հրաժարական է տվել LKPR-ի նախագահի պաշտոնից, այն բանից հետո երբ շվեդական ռիկսդագում մերժվել է կանանց քվեարկության իրավունքի վերաբերյալ առաջարկությունը։ Դրանից հետո նա ակտիվորեն մասնակցում էր Frisinnade kvinnor կանանց իրավապաշտպան կազմակերպության և Frisinnade landsföreningen (Ազատախոհների ազգային միություն) լիբերալ քաղաքական կուսակցության գործունեությանը։
Սիգնե Բերգմանը մահացել է 1960 թվականի մայիսի 9-ին, Օսկար ծխական համայնքում։ Թաղված է Ստոկհոլմի Հյուսիսային գերեզմանատանը (Նորրա բեգրավինգպլատսեն)[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Årsberättelser för landsföreningen och lokalföreningarna för kvinnans politiska rösträtt 1917 — Stockholm: 1918.
- ↑ http://www2.ub.gu.se/kvinndata/portaler/rostratt/pdf/rostrattsfragan.pdf
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Շվեդիայի մահվան գիրքը
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Hedvig Eleonora kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/SSA/0006/C I/25 (1867-1869), bildid: 00012302_00186 — P. 150.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Signe Wilhelmina Ulrika Bergman 1869-04-10 — 1960-05-09 Rösträttskvinna
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Swedish Census 1890 (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ Bergman, SIGNE VILHELMINA ULRIKA — Svenskagravar.se.
- ↑ 8,0 8,1 https://core.ac.uk/download/pdf/83629477.pdf
- ↑ 9,0 9,1 Շվեդիայի 1880 թվականի մարդահամար (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ 10,0 10,1 Շվեդիայի 1900 թվականի մարդահամար (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ Signe Bergman
- ↑ Bergman, SIGNE VILHELMINA ULRIKA
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Barbro Hedvall. Susanna Eriksson Lundqvist. red. Vår rättmätiga plats. Om kvinnornas kamp för rösträtt. Förlag Bonnier. ISBN 978-91-7424-119-8.
- Stig Hadenius, Torbjörn Nilsson, Gunnar Åselius. Sveriges historia. Borås: Bonnier Albs. ISBN 91-34-51857-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգնե Բերգման» հոդվածին։ |
|