Սթեդիում օֆ Լայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթեդիում օֆ Լայթ
Stadium of Light
ՏեսակՈՒԵՖԱ-ի մարզադաշտ, կատեգորիա 4
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՍանդերլենդ
ԵրկիրԱնգլիա
Կառուցված1996
Բացված1997
Կառուցման գին24 մլն ֆունտ[1]
ՍեփականատերՍանդերլենդ ՖԱ
ԳործաղեկավարՍանդերլենդ ՖԱ
Տարողություն49,000
Տնային թիմՍանդերլենդ
Դաշտի չափսեր105 × 68 մ
Ծածկույթի տեսակըգազոն
Կայքsafc.com/matchday/stadium-of-light
Քարտեզ
Քարտեզ
 Stadium of Light Վիքիպահեստում

Սթեդիում օֆ Լայթ (անգլ.՝ Stadium of Light), ֆուտբոլոլային մարզադաշտ Անգլիայի Թայն ընդ Ուիր կոմսության Սանդերլենդ քաղաքում, որը բացվել է 1997 թվականին։ Մարզադաշտն ունի 49 000 նստատեղ, մեծությամբ չորրորդն է Անգլիայում և հանդիսանում է «Սանդերլենդ» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։ 2007/08 մրցաշրջանում Սթեդիում օֆ Լայթը ճանաչվեց երկրի ամենահնչեղ մարզադաշտը։

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտի արևելյան տրիբունան

Մարզադաշտի կառուցման պայմանագիրը, որի արժեքը 15 մլն ֆունտ էր, ստորագրվել է Բալլաստ Վիլտշերի հետ, ով կառուցել է Ամստերդամ Արենան։ 1996 թվականին նախատեսվեց կառուցել 40'000 տեղանոց մարզադաշտ և սկսվեց շինարարական աշխատանքները։ 1997 թվականին փոխվեց նախագիծը և նստատեղերի քանակը հասավ 49'000-ի, ինչն արժեցավ ևս 7 մլն ֆունտ։ Մարզադաշտի ամբողջական վերակառուցման դեպքում այն կարող է տեղավորել մինչև 64'000 երկրպագու, սակայն դա կախված է արդեն ակումբի հաջողություններից։

Այլ օգտագործողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտն օգտագործվում է նաև ոչ սպորտային միջոցառումների համար։ 2008 թվականին Սթեդիում օֆ Լայթում կայացել է «Oasis» և «Kasabian» ռոք խմբերի համերգը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]