Սթեդիում օֆ Լայթ
| Տեսակ | ՈՒԵՖԱ-ի մարզադաշտ, կատեգորիա 4 |
|---|---|
| Մարզաձև | ֆուտբոլ |
| Տեղագրություն | 54°54′52″N 1°23′18″W / 54.9144°N 1.3882°W |
| Երկիր | Անգլիա |
| Կառուցված | 1996 |
| Բացված | 1997 |
| Կառուցման գին | 24 մլն ֆունտ[1] |
| Սեփականատեր | Սանդերլենդ ՖԱ |
| Գործաղեկավար | Սանդերլենդ ՖԱ |
| Տարողություն | 49,000 |
| Տնային թիմ | Սանդերլենդ |
| Դաշտի չափսեր | 105 × 68 մ |
| Ծածկույթի տեսակը | գազոն |
| Կայք | safc.com/stadium-of-light(անգլ.) |
![]() | |
| |
Սթեդիում օֆ Լայթ (անգլ.՝ Stadium of Light), ֆուտբոլոլային մարզադաշտ Անգլիայի Թայն ընդ Ուիր կոմսության Սանդերլենդ քաղաքում, որը բացվել է 1997 թվականին։ Մարզադաշտն ունի 49 000 նստատեղ, մեծությամբ չորրորդն է Անգլիայում և հանդիսանում է «Սանդերլենդ» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։ 2007/08 մրցաշրջանում Սթեդիում օֆ Լայթը ճանաչվեց երկրի ամենահնչեղ մարզադաշտը։
Կառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզադաշտի կառուցման պայմանագիրը, որի արժեքը 15 մլն ֆունտ էր, ստորագրվել է Բալլաստ Վիլտշերի հետ, ով կառուցել է Ամստերդամ Արենան։ 1996 թվականին նախատեսվեց կառուցել 40'000 տեղանոց մարզադաշտ և սկսվեց շինարարական աշխատանքները։ 1997 թվականին փոխվեց նախագիծը և նստատեղերի քանակը հասավ 49'000-ի, ինչն արժեցավ ևս 7 մլն ֆունտ։ Մարզադաշտի ամբողջական վերակառուցման դեպքում այն կարող է տեղավորել մինչև 64'000 երկրպագու, սակայն դա կախված է արդեն ակումբի հաջողություններից։
Այլ օգտագործողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտն օգտագործվում է նաև ոչ սպորտային միջոցառումների համար։ 2008 թվականին Սթեդիում օֆ Լայթում կայացել է «Oasis» և «Kasabian» ռոք խմբերի համերգը։

