Սքոթ-Թոմասը ծնվել է Նեդր Քափթոնում, Դորսետում։ Նրա մայրը` Դեբորան (Հյորլբատ), դաստիարակվել է ՀոնկոնգումուԱֆրիկայում, և նախքան Սերենի ապագա հոր հետ ամուսնանալը, ուսումնասիրել է դրամա[2]։ Նրա հայրը` լեյտենանտ-հրամանատար Սայմոն Սքոտ-Թոմասը, եղել է Թագավորական Նավատորմի օդաչու, ով մահացել է 1964 թվականին ավիավթարի հետևանքով[3][4][5]։ Նա դերասանուհի Քրիստին Սքոթ-Թոմասի փոքր քույրն է, ծովակալ պարոն Ռիչարդ Թոմասի զարմուհին և կապիտան Սքոտի` դժբախտ հետազոտողի հեռավոր ազգականուհին, ով իր ընկերոջ հետ մահացել է Հարավային բևեռ գնալու ճանապարհին։ Նրա ազգանունը այս երկու ընտանիքների ազգանունների ամալգաման է։ Սքոթ-Թոմասների տոհմածառը հասնում է մինչև Գադոլֆին 2-րդ կոմսին, ով եղել է հայտնի Godolphin Barb-ի սեփականատերը։
1990 թվականից սկսած` Սերենան խաղացել է ավելի քան 35 ֆիլմերում ու սերիալներում։ 2015 թվականին Սքոթ-Թոմասը «Բնածին արատ» (2014) ֆիլմում նկարահանվելու համար` «Անկախ ոգի» մրցանակաբաշխության շրջանակներում, դարձել է Ռոբերտ Օլթմանի անունը կրող մրցանակի դափնեկիր։
1996-2004 թվականներին Սերենան ամուսնացած է եղել փաստաբան Սքոթ Ջեյ Թեպպերի հետ։ Նախկին ամուսինների աղջիկը` Տալլուլա Ռոուզ Թեպպերը ծնվել է 1997 թվականի փետրվարի 20-ին։