Սերգեյ Ռախմանինովի հուշարձան (Մոսկվա)
Սերգեյ Ռախմանինովի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ճարտարապետ | Յուրի Գրիգորև |
Ստեղծում | 1999 |
Երկիր | Ռուսաստան |
Շինության ձև | բրոնզե հուշարձան, գրանիտե պատվանդան |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Monument to Sergei Rachmaninoff in Moscow Վիքիպահեստում |
Սերգեյ Ռախմանինովի հուշարձան (ռուս.՝ Памятник Сергею Рахманинову), ռուս կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Սերգեյ Ռախմանինովին նվիրված հուշարձան Մոսկվայում։ Տեղադրվել է 1999 թվականին Ստրաստոյ բուլվարում։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործներ Օլեգ Կոնստանտինովիչ Կոմովը, Անդրեյ Նիկոլաևիչ Կովալչուկը և ճարտարապետ Յուրի Պանտելեյմոնովիչ Գրիգորևը։ Հուշարձանն ունի մշակութային ժառանգության օբյեկտի հայտարարված կարգավիճակ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի (1873-1943 թթ.) հուշարձանը նախատեսվում էր տեղադրել Տամբովի առափնյայում։ Հուշարձանի վրա սկսել է աշխատել քանդակագործ Օլեգ Կոմովը (1932-1994 թթ.), սակայն նա մահացաել է, երբ գրեթե ավարտել էր քանդակը։ Այս հուշարձանի տեղադրման համար քանդակագործի հարազատները շատ բարձր վարձատրություն են պահանջել, որի պատճառով հրաժարվել են այն Տամբովում տեղադրել[2]։
Շուտով որոշվեց այդ հուշարձանը տեղադրել Մոսկվայի Ստրաստնոյ բուլվարի թիվ 5 տան մոտ, որտեղ Ռախմանինովն ապրել է 1905-1917 թվականներին։ Հուշարձանի աշխատանքներն ավարտին է հասցրել Օլեգ Կոմովի աշակերտը՝ քանդակագործ Անդրեյ Կովալչուկը[3]։ Հուշարձանի տեղադրման աշխատանքները կատարվել են կոմպոզիտորի ազգական, «Տրանսինժստրոյի» տնօրեն Յուրի Ռախմանինովի ղեկավարությամբ[4]։
Հուշարձանը բացվել է 1999 թվականի նոյեմբերի 12-ին[5]։ Սա Ռախմանինովին նվիրված առաջին մոնումենտալ հուշարձանն է[6]։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել մշակույթի նախարար Վլադիմիր Եգորովը, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, Ռուսաստանի կոմպոզիտորների միության նախագահ Վլադիսլավ Իգորևիչ Կազենինը, Ռախմանինովի միության նախագահ պրոֆեսոր Վիկտոր Մերժանովը, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսեյ Կանդինսկին և Յուրի Ռախմանինովը[4]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռախմանինովի բրոնզե արձանիկը տեղադրվել է խորանարդե գրանիտե պատվանդանի վրա։ Կոմպոզիտորը պատկերված է համերգային կոստյումով նստած, հենված աթոռին։ Նրա կերպարում մի փոքր լարվածություն կա, դեմքին՝ մեղմ ժպիտ[7]։ Մտահոգ հայացքով նայում է հեռուն՝ դեպի տան կողմը, որտեղ ապրել է երկար տարիներ[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Вестник Мэра и Правительства Москвы № 65 ноябрь 2011 (2189)(չաշխատող հղում)
- ↑ Монумент Рахманинова сделал автор памятника Высоцкому Комсомольская правда от 22 июня 2006
- ↑ Илья Комов: «Когда вижу рисунки отца, вспоминаю Леонардо» // Газета «Культура» от 16 июля 2017
- ↑ 4,0 4,1 Москва - Рахманинову // Музыкальное обозрение, Выпуски 181-192. 1999
- ↑ На Страстном бульваре открылся памятник Сергею Рахманинову Արխիվացված 2018-07-10 Wayback Machine // polit.ru от 12 ноября 1999
- ↑ Вестник МАПРЯЛ, Выпуски 22-27. 1999
- ↑ Памятники композиторам и исполнителям // Москва 24. 1 декабря 2013
- ↑ Юрий Малов Мои московские улицы