Jump to content

Սերգեյ Չետվերիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Չետվերիկով
Ծնվել էապրիլի 24 (մայիսի 6), 1880
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 2, 1959(1959-07-02)[1] (79 տարեկան)
Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանKrasnoe Cemetery
Բնակության վայր(եր)Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունլեպիդոպտերիստ և գենետիկ
Հաստատություն(ներ)Նիժնի Նովգորոդի պետական համալսարան
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարՄիխայիլ Մենզբիր
Եղել է գիտական ղեկավարSerhii Hershenzon? և Նիկոլայ Տիմոֆեև-Ռեսովսկի
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ՀայրSergei Ivanovich Chetverikov?

Սերգեյ Սերգեևիչ Չետվերիկով (ռուս.՝ Сергей Сергеевич Четвериков), (ապրիլի 24 (մայիսի 6), 1880, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 2, 1959(1959-07-02)[1], Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)՝ ռուս և սովետական կենսաբան, գենետիկ֊էվոլյուցիոնիստ, կատարել է առաջին քայլերը բժշկական գենետիկայի և Չ․ Դարվինի էվոլյուցիոն տեսության միավորման ⟨սինթեզի⟩ ուղղությամբ։

Նա առաջինն էր, որ կենդանիների բնական պոպուլյացիաներում կազմակերպեց ժառանգական հատկանիշների փորձարարական ուսումնասիրություններ։ Այդ ուսումնասիրությունները հիմք հանդիսացան ժամանակակից էվոլյուցիոն գենետիկայի համար, որի հիմնադիրը Ս․ Ս․ Չետվերիկովն է։ Ս․ Ս․ Չետվերիկովն այս ասպարեզում հանդես էր գալիս որպես նորարար, նախանշելով կենսաբանական գիտության զարգացման ուղիները։ Ս․ Ս․ Չետվերիկովի աշխատանքները, հատկապես նրա հիմնական աշխատանքը՝ 1926 թվականին հրատարակված «Ժամանակակից գենետիկայի տեսակետից Էվոլյուցիոն գործընթացի որոշ պահերի մասին» ընկած են էվոլյուցիայի սինթետիկ տեսության հիմքում։

Ծնվել է կտավի գործարանի սեփականատեր Սերգեյ Իվանովիչ Չետվերիկովի ընտանիքում։ Մայրը՝ Մարիա Ալեքսանդրովնան սերվում էր շատ հայտնի ընտանիքից, նրա եղբայր Նիկոլայ Ալեքսեևը Մոսկվայի քաղաքապետն էր, Կոնստանտին Ստանիսլավսկու մոտ ազգականն էր[2]։

Մանկությունը անցել է Մոսկվայում և Անիսկինա գյուղից դեպի հյուսիս գտնվող Կաշինցեվոյի կալվածքում։ Նա ուներ երկու եղբայր (մեծ եղբայր Իվանը և կրտսեր եղբայր Նիկոլայը) և մեկ քույր՝ Մարիան։ Ընտանիքում երեխաները մեծացել են բնության հետ մշտական շփման մեջ և ողջ կյանքի ընթացքում Սերգեյը պահպանել է բնության նկատմամբ սերն ու զգայունությունը։ Ընտանիքի հայրը մահացել է վաղ հասակում, և հազիվ 18 տարեկան որդին ստիպված էր իր ուսերի վրա վերցնել ողջ բարդ արտադրական տնտեսության կառավարումը։

Հայրը ցանկանում էր Սերգեյին տալ ինժեներա֊տնտեսագիտական կրթություն, որպեսզի տղան շարունակի իր գործը։ Սերգեյի կողմնորոշման մեջ մեծ դերակատարում է ունեցել Վ․ Պ․ Զիկովը (1855֊1913 թթ.)։ Առաջին անգամ Սերգեյը նրանից տեղեկացավ Դարվինի և նրա էվոլյուցիոն տեսության մասին։

1897 թվականի աշնանը Սերգեյ Իվանովիչը տղային ուղարկեց Գերմանիա տեխնիկումում սովորելու համար (Դրեզդենից արևմուտք գտնվող Միտտվեյդե քաղաք)։ Գարնան սկզբում Սերգեյը նամակ ուղարկեց հորը և տեղեկացրեց իր կենդանաբանության պրոֆեսոր դառնալու հաստատուն որոշման մասին։ Նամակը հոր վրա այնքան մեծ տպավորություն թողեց, որ նա հետ կանչեց տղային և տխրությամբ համաձայնվեց, որ տղան ընդունվի համալսարան։ Սերգեյը կրթությունը շարունակեց Կիևում, որտեղ ծանոթացավ Ելենա Յակովլևա Պարխոմենկոյի (1872—1973 թթ.) հետ և իր ծնողներից գաղտնի ամուսնացավ։ Շուտով ծնվեց նրանց աղջիկը, սակայն այդ վաղ ամուսնությունը ամուր չէր և երիտասարդ ամուսինները շուտով բաժանվեցին։ 1899 թվականին Սերգեյ Սերգեևիչը հանձնեց հասունության ատեստատի քննությունները և իրավունք ստացավ մասնակցել 5֊րդ կիևյան գիմնազիայի քննություններին։ Հարկավոր էր 18 քննություն հանձնել մոտ մեկ ամսում։ Քննաշրջանի վերջում Սերգեյը իրեն չլքող անտանելի գլխացավեր ուներ և ռուսերենից հունարեն թարգմանության քննությանը ձախողվեց։ Տուն վերադառնալուց հետո նա անկողին ընկավ և մոտ 2 շաբաթ գիտակցության չէր գալիս։ Սակայն այդ ձախողումը չխանգարեց նրան հասունության ատեստատ ստանալ շնորհիվ մնացած բոլոր առարկաները դասավանդողների հրաշալի արձագանքների, հատկապես ռուսերեն լեզվի ուսուցչի։ Հաջողվեց հունարենի ուսուցչին համոզել 2֊ի փոխարեն 3 հանած գնահատել։ Այդ մասին Սերգեյ Սերգեևիչը իմացավ բավական ժամանակ անց։ Պարզվեց, որ նա հիվանդացել էր որովայնային տիֆի ծանր ձևով, մայրը հազիվ կենդանի որդուն տեղափոխեց Մոսկվա։ Հիվանդության հետևանքով Սերգեյ Սերգեևիչը մինչև կյանքի վերջը ստիպված էր ոտքերը էլաստիկ բինտով փաթաթել ցավից ու այտուցից խուսափելու համար։ 1900 թվականին Սերգեյ Չետվերիկովը ընդունվեց Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժինը։ 1906 թվականին Սերգեյ Չետվերիկովը ավարտեց համալսարանը։

Գիտական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կյանքի ալիքներ, ( 1903 թվականի ամռան լեպիդոպտերոլոգիական դիտարկումներից)//Дневник Зоол. отд-ния импер. О-ва любителей естествознания, антропологии и этнографии. 1905. Т. 3, № 6. С. 106—111.
  2. Beitrӓge zur Anatomie der Wasserassel (Asellus aquaticus L.) // Bull. Soc. Imp. Natur. Moscou. 1910. T. 24, N 4. P. 377—509. [Ս․Ս․Չետվերիկովի մագիստրոսական թեզ]
  3. Միջատների էվոլյուցիայի հիմնական գործոնը//Изв. Моск. энтомол. о-ва. 1915. Т. 1. С. 14—24.
  4. Միջատների հավաքման ուղեցույց, М.: Госиздат, 1919.
  5. Drosophila ցեղում տեսակների գենոտիպային վերլուծության տեսական նախադրյալները//Մոսկվայում ՍՍՀՄ կենդանաբանների, անատոմիստների և հյուսվածքաբանների 2֊րդ համագումարի աշխատանքներ 1925թ․ 4֊10 մայիս, М.: Главнаука, 1927. С. 163—164.
  6. Թիթեռներ//БСЭ. М., 1926. Т. 4. С. 264—275.
  7. Կենսաչափություն//БСЭ. М., 1926. Т. 6. С. 338—344.
  8. Մեկ էվոլյուցիոն խնդրի փորձարարական լուծումներ//Լենինգրադում կենդանաբանների, անատոմիստների և հյուսվածքաբանների 3֊րդ համագումարի աշխատանքներ 1927թ․ 14֊20 դեկտեմբեր, Л., 1928. С. 52-54.
  9. Վերջին տասնամյակի ընթացքում ժառանգականության բջջաբանությունը, (Օգնություն միջնակարգ դպրոցի ուսուցչին), Գորկի, 1926.
  10. Ընդհանուր կենսաբանության և գենետիկայի խնդիրներ, (Հիշողություններ, հոդվածներ, դասախոսություններ) / Отв. ред. З. С. Никоро. — Новосибирск: Наука, 1983.
  11. Էվոլյուցիոն գործընթացի որոշ հարցերի մասին ժամանակակից գենետիկայի տեսակետից // Классики советской генетики. — Л., 1968.
  12. On certain aspects of the evolutionary process from the standpoint of modern genetics // Proceedings of the American Philosophical Society. — 1961. — Vol. 105. — No. 2.
  13. Թեփուկաթևավորների ֆաունան և կենսաբանությունը, Новосибирск: Наука, 1984.
  14. Գորկու մարզի թիթեռները, Նիժնի Նովգորոդ, 1993. 128 էջ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Четвериков Сергей Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Четвериков С. С. Проблемы общей генетики и биологии (воспоминания, статьи, лекции). — Новосибирск: Наука. Сиб. отделение, 1983. — С. 42.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Артёмов Н. М., Калинина Т. Е. Сергей Сергеевич Четвериков. 1880—1959. — М.: Наука, 1994.
  • Сергей Сергеевич Четвериков: Документы к биографии. Неизданные работы. Переписка и воспоминания / Сост. Т. Е. Калинина; отв. ред. И. А. Захаров. — М.: Наука, 2002.
  • Сергей Сергеевич Четвериков: Библиографический указатель / Сост. Н. М. Артёмов. — Горький, 1987.
  • Бабков В. В. Московская школа эволюционной генетики. — М.: Наука, 1985. — 214 с.
  • Фёдоров В. Гусеница для десанта // Оружие победы. — Нижний Новгород: Книги, 2010. — С. 252-265. — 512 с. — 2000 экз. — ISBN 978-5-94706-082-9
  • Adams M. Sergei Chetverikov, the Kol’tsov Institute, and the evolutionary synthesis. — In: Mayr & Provine. The Evolutionary Synthesis. — 1998.(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]