Սեսիլիա Հագեն
Սեսիլիա Հագեն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1946[1] (78 տարեկան) |
Ծննդավայր | Օսկար, Շվեդիա[1] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոց |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատավայր | Expressen? և Vecko-Journalen? |
Ամուսին | Ingemar Unge? |
Ծնողներ | հայր՝ Tord Hagen?, մայր՝ Lena Berg? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Jonatan Unge? |
Cecilia Hagen Վիքիպահեստում |
Սեսիլիա Հագեն (շվեդ.՝ Cecilia Hagen, մայիսի 15, 1946[1], Օսկար, Շվեդիա[1]), շվեդ գրող և լրագրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1946 թվականի մայիսի 15-ին Ստոկհոլմում, Թորդ Հագենի և Լենա Բերգի ընտանիքում (Lena Berg)։
Հաճախել է Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոց և Ստոկհոլմում ավարտել է լրագրության դպրոց (Journalisthögskolan i Stockholm)։
Սկզբնապես աշխատել է Ստոկհոլմի Vecko-Journalen շաբաթաթերթում, իսկ 1973 թվականից Expressen ամսագրում աշխատել է որպես լրագրող և գրախոս։
Սեսիլիա Հագենը մի քանի անգամ մասնակցել է Sveriges Television հեռուստաալիքի «På spåret» («Ճանապարհին») ծրագրին։ 1995 թվականին Թոմաս Տենգբյուի հետ միասին հաղթանակ է տարել, ինչպես նաև հասել է մինչև եզրափակիչ Լենարտ Դալգրենի և Ադ Մալմբերգի հետ։
Բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Արժանացել է Lukas Bonniers Stora Journalistpris (2006) մրցանակի, Sankt Eriksmedaljen (2011) մեդալի և Jolopriset (2018) գրական մրցանակի[2]։
Ներկայումս անցել է թոշակի և շարունակում է գրական գործունեությունը[3]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեսիլիա Հագենն Էլեն Հագենի և Թոր Բերգի թոռնուհին է։ 1976-1989 թվականներին ամուսնացել է գրող և լրագրող Ինգեմար Ունգեի հետ։ Նրանք ունեն որդի՝ Ջոնաթան Ունգեն, որը շվեդ կատակերգու է։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1981 թվական – Några skvättar ur ett vällingfläckat liv
- 1982 թվական – Inte bara barnsligheter
- 1985 թվական – Fredrik och Charlotte: fint folk från vaggan till graven
- 1987 թվական – Mamma bit för bit
- 1989 թվական – Rebecka Aurora Eloise von Bernadotte
- 1990 թվական – De bästa kåserierna
- 1994 թվական – Kulla-Gulla i övergångsåldern – eller Nu fyller alla duktiga flickor 50
- 1996 թվական – Fredrik och Charlotte: tio år senare
- 1998 թվական – Stockholm från min blå buss: Cecilia Hagen berättar från nya linje 4
- 1998 թվական – Blandande känslor
- 1999 թվական – London är som Stockholm fast lite större
- 1999 թվական – Tantvarning!
- 2000 թվական – Ellen Svenssons dagbok
- 2002 թվական – De osannolika systrarna Mitford: En sannsaga
- 2005 թվական – Mina resor med Diana
- 2008 թվական – Kulla-Gulla stretar vidare
- 2016 թվական – Ständigt frågvis – 726 människor jag mött
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսիլիա Հագեն» հոդվածին։ |
|