Jump to content

Սեսիլիա Հագեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեսիլիա Հագեն
Դիմանկար
Ծնվել էմայիսի 15, 1946(1946-05-15)[1] (78 տարեկան)
ԾննդավայրՕսկար, Շվեդիա[1]
Քաղաքացիություն Շվեդիա[1]
ԿրթությունՍտոկհոլմի տնտեսագիտական դպրոց
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրExpressen? և Vecko-Journalen?
ԱմուսինIngemar Unge?
Ծնողներհայր՝ Tord Hagen?, մայր՝ Lena Berg?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներJonatan Unge?
 Cecilia Hagen Վիքիպահեստում

Սեսիլիա Հագեն (շվեդ.՝ Cecilia Hagen, մայիսի 15, 1946(1946-05-15)[1], Օսկար, Շվեդիա[1]), շվեդ գրող և լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1946 թվականի մայիսի 15-ին Ստոկհոլմում, Թորդ Հագենի և Լենա Բերգի ընտանիքում (Lena Berg

Հաճախել է Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոց և Ստոկհոլմում ավարտել է լրագրության դպրոց (Journalisthögskolan i Stockholm

Սկզբնապես աշխատել է Ստոկհոլմի Vecko-Journalen շաբաթաթերթում, իսկ 1973 թվականից Expressen ամսագրում աշխատել է որպես լրագրող և գրախոս։

Սեսիլիա Հագենը մի քանի անգամ մասնակցել է Sveriges Television հեռուստաալիքի «På spåret» («Ճանապարհին») ծրագրին։ 1995 թվականին Թոմաս Տենգբյուի հետ միասին հաղթանակ է տարել, ինչպես նաև հասել է մինչև եզրափակիչ Լենարտ Դալգրենի և Ադ Մալմբերգի հետ։

Բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Արժանացել է Lukas Bonniers Stora Journalistpris (2006) մրցանակի, Sankt Eriksmedaljen (2011) մեդալի և Jolopriset (2018) գրական մրցանակի[2]։

Ներկայումս անցել է թոշակի և շարունակում է գրական գործունեությունը[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեսիլիա Հագենն Էլեն Հագենի և Թոր Բերգի թոռնուհին է։ 1976-1989 թվականներին ամուսնացել է գրող և լրագրող Ինգեմար Ունգեի հետ։ Նրանք ունեն որդի՝ Ջոնաթան Ունգեն, որը շվեդ կատակերգու է։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981 թվական – Några skvättar ur ett vällingfläckat liv
  • 1982 թվական – Inte bara barnsligheter
  • 1985 թվական – Fredrik och Charlotte: fint folk från vaggan till graven
  • 1987 թվական – Mamma bit för bit
  • 1989 թվական – Rebecka Aurora Eloise von Bernadotte
  • 1990 թվական – De bästa kåserierna
  • 1994 թվական – Kulla-Gulla i övergångsåldern – eller Nu fyller alla duktiga flickor 50
  • 1996 թվական – Fredrik och Charlotte: tio år senare
  • 1998 թվական – Stockholm från min blå buss: Cecilia Hagen berättar från nya linje 4
  • 1998 թվական – Blandande känslor
  • 1999 թվական – London är som Stockholm fast lite större
  • 1999 թվական – Tantvarning!
  • 2000 թվական – Ellen Svenssons dagbok
  • 2002 թվական – De osannolika systrarna Mitford: En sannsaga
  • 2005 թվական – Mina resor med Diana
  • 2008 թվական – Kulla-Gulla stretar vidare
  • 2016 թվական – Ständigt frågvis – 726 människor jag mött

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսիլիա Հագեն» հոդվածին։