Էլեն Հագեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեն Հագեն
շվեդերեն՝ Ellen Hagen[1][2]
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1873(1873-09-15)[3][4][5]
ԾննդավայրJakob and Johannes parish, Շվեդիա[3][4][5]
Մահացել էհունվարի 28, 1967(1967-01-28)[3][5] (93 տարեկան)
Մահվան վայրTäby parish, Täby Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3][6][5]
ԳերեզմանՈւփսալայի հին գերեզմանատուն[7][8]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[9][2][10]
Մայրենի լեզուշվեդերեն[1][2][10]
Ազդվել էՖրիդա Ստենհոֆֆ[3]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան, գրող և սուֆրաժիստ
ԱմուսինRobert Hagen?[3][5]
Ծնողներհայր՝ Bernhard Wadström?[3][4][11][…]
Զբաղեցրած պաշտոններխորհրդի անդամ և ընկերության նախագահ
ԿուսակցությունԼիբերալ ժողովրդական կուսակցություն[3]
ԱնդամությունQ10560988?[3], Föreningen för kvinnans politiska rösträtt i Uppsala?[12], Föreningen för kvinnans politiska rösträtt i Uppsala?[2] և Föreningen för kvinnans politiska rösträtt i Uppsala?[10]
ԵրեխաներTord Hagen?[5]
Commons-logo.svg Ellen Hagen Վիքիպահեստում

Էլեն Հագեն (շվեդերեն՝ Ellen Hagen, սեպտեմբերի 15, 1873(1873-09-15)[3][4][5], Jakob and Johannes parish, Շվեդիա[3][4][5] - հունվարի 28, 1967(1967-01-28)[3][5], Täby parish, Täby Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3][6][5]), շվեդ քաղաքական և հասարակական գործիչ, գրող[13]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1873 թվականի սեպտեմբերի 15-ին Ստոկհոլմում հոգևորական և գրող Բերնհարդ Վադստրյոմի ընտանիքում։ Նրա քույրը՝ Ֆրիդա Ստենհոֆը, ապագա գրող և դրամատուրգ էր։

Սկսել է զբաղվել հասարակական և քաղաքական գործունեությամբ։ 1902 թվականին Ուփսալայում հիմնել է կանանց քաղաքական իրավունքների ազգային ասոցիացիայի տեղական բաժինը (Landsföreningen för kvinnans politiska rösträtt, LKPR) և եղել է նրա նախագահը մինչև 1923 թվականի լուծարումը։ Ազգային մակարդակով մասնակցել է նաև տարբեր շարժումների, այդ թվում՝ ընտրություններում կանանց իրահավասարությունների համար։ Ժամանակակիցները Էլեն Հագենին բնութագրում են որպես լավ խոսնակ։ 1920-1930 թվականներին զբաղվել է խաղաղության և զինաթափման հարցերով։ 1931 թվականին որպես շվեդ պատվիրակ մասնակցել է Փարիզի զինաթափման կոնֆերանսին։ 1938-1946 թվականներին Էլեն Հագենը եղել է լիբերալ կանանց (Liberala kvinnor) հաշմանդամության, իսկ 1936-1963 թվականներին՝ Շվեդիայի կանանց ասոցիացիայի (Svenska Kvinnors Medborgarförbund) նախագահը։

Քաղաքական և հասարակական գործունեության հետ մեկտեղ, Հագենը գրել է կենսագրական գրքեր, այդ թվում, նրա ազգականի՝ Կառլ Վադստրյոմի կենսագրությունը։ Նաև Շվեդիայի տարբեր քաղաքներում սոցիալական հարցերի վերաբերյալ դասախոություններ է արել։

Մահացել է 1967 թվականի սեպտեմբերի 15-ին Տոբյու քաղաքում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլենն ամուսնացել է Ռոբերտ Հագենի հետ (1868—1922 թվականներ), որը որոշ ժամանակ եղել է Եվլեբորգ շրջանի նահանգապետը։ Ամուսինները թաղվել են Ուփսալայի հին գերեզմանատանը[14]։ Նրանք եղել են շվեդ դիվանագետ Թորդ Հագենի ծնողները։ Նրանց թոռնուհին՝ Սեսիլիա Հագենը, դարձել է լրագրող և գրող։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barbro Hedvall. Susanna Eriksson Lundqvist. red. Vår rättmätiga plats. Om kvinnornas kamp för rösträtt. Förlag Bonnier. ISBN 978-91-7424-119-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]