Սենիկ Մկրտչյան
Սենիկ Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1935 Նոր Արմավիր, Ղուրդուղուլին շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 25, 2012 (77 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | ՀԱՊՀ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1957) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1976) |
Պարգևներ |
Սենիկ Հովհաննեսի Մկրտչյան (հունվարի 2, 1935, Նոր Արմավիր, Ղուրդուղուլին շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 2012[1]), հաշվողական տեխնիկայի բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1979): Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի (1994), Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի (1997) անդամ։ Հայաստանի վաստակավոր գյուտարար (1996):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սենիկ Մկրտչյանը ծնվել է 1935 թվականի հունվարի 2-ին, Նոր Արմավիր (Հայաստանի Արմավիրի մարզ) գյուղում։ 1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1977-1999 թվականներին եղել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային սարքերի ամբիոնի վարիչ։ 1988-1993 թվականներին եղել է տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետի դեկան։
Աշխատանքները վերաբերում են հաշվողական տեխնիկայի և ավտոմատիկայի տարրերի սխեմատեխնիկայի և տեխնոլոգիայի հարցերին։ Մշակել է նեյտրոնային տրամաբանության տարրերի տեսության և կիրառության խնդիրներ, մասնակցել Հայաստանում առաջին հաշվաղական մեքենաների ստեղծման աշխատանքներին, մշակել է և արտադրության մեջ ներդրել էլեկտրոնային սարքերի ստեղծման արդյունավետ տեխնոլոգիա, մասնագիտացված հիբրիդային ինտեգրալ միկրոսխեմաներ։ Զբաղվում է նոր սերնդի համակարգիչների՝ նյարդահամակարգիչների մշակման և նախագծման հարցերով[2][3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի Անանիա Շիրակացու մեդալ՝ տնտեսության, ճարտարագիտության ու տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի[4] և հայտնագործությունների համար (2004)
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Нейроны и нейронные сети. Энергия, 1971 - 230 с..[5][6]
- Միկրոսխեմատեխնիկա։ Թվային ինտեգրալ սխեմաներ տիպային կասկադներ։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊԻ, 1986։
- Միկրոսխեմատեխնիկա և նեյրոսխեմատեխնիկա։ Երևան, Ա. հ, 1999։
- Միկրոսխեմատեխնիկա։ Թվային իս-երով կառուցված տրամաբանական սարքեր։ Ուսումնական ձեռնարկ։ Երևան, ԵրՊ , 1987։
- Մտքերի հետքեր (Խոհական, խրատական, երգիծական և լիրիկական մտքեր, որոնց հետքերը արտահայտված են չափածո խոսքով)։ Երևան, ՀՊՃՀ, 2001։
- Ֆոտոընդունիչներ անցյալը, ներկան, ապագան։ Երևան, Հայաստան, 1986։
- Преобразователи уровней логических элементов, 1982, 64 с.[7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մահացել է ակադեմիկոս Սենիկ Մկրտչյանը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 149։
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 3. 1990.
- ↑ «Патенты автора МКРТЧЯН СЕНИК ОГАНЕСОВИЧ». www.findpatent.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ Мкртчян, Сеник Оганесович (1971). Нейроны и нейронные сети (ռուսերեն). Энергия.
- ↑ «Мкртчян, Сеник Оганесович - Нейроны и нейронные сети [Текст] : (Введ. в теорию формальных нейронов и нейронных сетей) - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Научная библиотека СФУ». catalog.sfu-kras.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենիկ Մկրտչյան» հոդվածին։ |
|