Սենդայ (քաղաք)
քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սենդայ | |||||
ճապ.՝ 仙台市 | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Համայնք | Միյագի | ||||
Ներքին բաժանում | Aoba-ku?, Miyagino-ku?, Wakabayashi-ku?, Taihaku-ku? և Izumi-ku? | ||||
Հիմնադրված է | ապրիլի 1, 1889[1] թ. | ||||
Մակերես | 786,35 կմ² | ||||
ԲԾՄ | 57 մետր | ||||
Կլիմայի տեսակ | Չափավոր | ||||
Բնակչություն | ▼1 061 177 մարդ (ապրիլի 1, 2020)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Հեռախոսային կոդ | 22[3] | ||||
Փոստային ինդեքս | 980-8671 | ||||
Փոստային դասիչ | 980-0011–989-3124[4] և 980-8671 | ||||
Պաշտոնական կայք | city.sendai.jp | ||||
| |||||
Սենդայ, քաղաք և նավահանգիստ Ճապոնիայում, Հոնսյու կղզում։ Միյագի պրեֆեկտուրայի վարչական կենտրոնն Է։ Բնակչությունը կազմում է ▼1 061 177 մարդ (ապրիլի 1, 2020)[2]։ Երկաթուղային հանգույց Է։ Կան նավթավերամշակման, Էլեկտրատեխնիակական, մետալուրգիական, մեքենաշինական, փայտամշակման, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, շրջակայքում՝ քարածխի արդյունահանում։ Ունի համալսարան։
2011 թվականի երկրաշարժ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարտի 11-ին Հոնսյու նահանգի արևելյան ափին 8,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ավերիչ երկրաշարժից հզոր ցունամի է առաջացել Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափին։ Ամենից շատ տուժել են Միյագի պրեֆեկտուրան և Սենդայ քաղաքը. ալիքների բարձրությունը հասել է 10 մ-ի[6]։ Սենդայ քաղաքի ափին հայտնաբերվել է 200-ից 300 դի[7]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փառատոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն տարի գարնանը անցկացվում է Սենդայ Մացուրի փառատոնը։ Սենդայի ամենահայտնի փառատոնը Տանաբատան է, որը նշվում է օգոստոսի 6-8-ը և տարեկան ունենում է ավելի քան 2 միլիոն այցելու։ Տանաբատա փառատոնի համար Սենդայի փողոցները զարդարվում են հատուկ տոնական զարդարանքներով, երաժշտական կատարումներով հանդես են գալիս երաժշտական խմբեր և անհատ կատարողներ, փողոցները լեցուն են կենդանի երաժշտությամբ և տոնական հյուրասիրություններով։ Այդ ընթացքում անցկացվում են շքերթներ, փողոցով քայլում են «սամուրայներն» իրենց ազգային տարազներով, ցուցատրելով ազգային պարեր և ծիծաղաշարժ ներկայացումներ։ Շուրջ 300 տարի Միյագի պրեֆեկտուրայում անցկացվում է Դոնթոսայի փառատոնը, որն ունի իր խորհուրդը, այրվում են ամանորյա զարդարանքները, դարումա տիկնիկները և տան բոլոր հին իրերը։ Այդ օրը ղոթքներ են մատուցվում առողջության, հաջողության և բարեկեցության համար։ 2001 թվականից Սենդայում անցկացվում են դաշնամուրի և ջութակի միջազգային մրցույթներ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սենդայի շատ տեսարժան վայրեր կապված են քաղաքի հիմնադիր Դեյթ Մասամունեի անվան հետ։
- Աոբա ամրոց, կառուցված 1601—1637 թվականներին
- Զույհոդեն դամբարան
- Ռիննոջի տաճար
- Օսակա Հաչիմանգու սրբավայր
- Աոբայի տաճար —
- Սէնդայ Տոսյոգովի տաճար
- Դայմանձի
- Մուցու Կոկովբան Յակովսիդո Բուդդայական եկեղեցական համալիր
- Սայխոձիի վանական համալիր
Թանգարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սենդայի քաղաքային թանգարան
- Միյագիի արվեստի թանգարան
- Հնագիտական թանգարան
- Հետպատերազմյան վերակառուցման հուշահամալիր
- Գիտության թանգարան.
- Սենդայի մեդիա գրադարանյ
- Սենդայ քաղաքի պատմության և մշակույթի թանգարան .
- Սենդայի օվկիանարիում «Ծովային անտառ»
Հրուշակեղեն և արհեստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սենդայի տարածաշրջանին բնորոշ սննդամթերքներից են՝
- Գյութան, պատրաստված տապակած տավարի լեզվով, համեմունքներով,
- իմոնի, աշնանային կերակրատեսակ, պատրաստված մսով, սոյայի սոուսով, կոնյակով,
- զունդա, վառ կանաչավուն սոուս,
- խիյասի-տյուկա, ամառային կերակուր լապշայով, վարունգով, լոլիկով և խոզապուխտով,
- ռոբատայակի, պատրաստված ապխտած ծովամթերքներով և բանջարեղենով,
- կամաբոկո, ծովամթերքներով պատրաստված ռուլետ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Զույհոդենի դամբարան -
Սենդայի Սենդայի Մեդիաթեկի շենք -
Սենդայ (2019)
-
Սենդայ (2012)
-
Սենդայ կայարան (2021)
-
Կոկուբունչո (2010)
-
Կոտոդայ այգի (2007)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 仙台市市民局 仙台市区政概要
- ↑ 2,0 2,1 月別の住民基本台帳人口 < 仙台市
- ↑ 総務省 > 電気通信番号制度 > 市外局番の一覧 — Ministry of Internal Affairs and Communications.
- ↑ http://www.geopostcodes.com/Aoba_ku_Sendai_shi
- ↑ «市長名|全国市長会 Japan Association of City Mayors|都市情報|市長名の検索結果». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.(ճապոներեն)
- ↑ «Сейсмологи повысили оценку магнитуды землетрясения в Японии до 8,9». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 11-ին.
- ↑ На восточном побережье Японии в г. Сендай найдены от 200 до 300 тел погибших в результате землетрясения и цунами. Արխիվացված 2013-03-13 Wayback Machine РосБизнесКонсалтинг (РБК), 11 марта 2011