Սեզոնաբանվորը
«Սեզոնաբանվորը» քանդակ | |
---|---|
«Սեզոնաբանվորը» քանդակը | |
Տեսակ | հուշարձան և քանդակ |
Ստեղծում | 1930 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Կրասնոսելսկի շրջան |
Շինության ձև | Քանդակ |
Նյութ | մարմար և գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Cultural heritage monuments in Central Administrative Okrug Վիքիպահեստում |
«Սեզոնաբանվորը» քանդակ (ռուս.՝ Скульптура «Сезонник»), քանդակ Մոսկվայում։ Հեղինակն է քանդակագործ Իվան Շադրը (1928-1929, մարմար)[1]։ Նվիրված է սեզոնային բանվորներին, որոնք ձմռանը գալիս են քաղաք գումար վաստակելու։ Տեղադրվել է 1930 թվականին, Լերմոնտովի հրապարակի պուրակում։ Ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակը պատկերում է խոր մտածմունքի մեջ նստած ծեր բանվորի։ Նրա հագին բանվորական գոգնոց է և ծանր կոշիկներ, շապկի թևքերը քշտած են մինչև արմունկենրը[3]։ Քանդակագործը պատկերել է ոչ թե պարզապես մշակի, այլ հոգեպես օժտված մարդու, փիլիսոփայի։ Սա նոր խորհրդային ժամանակների բանվոր է[4]` ուժեղ, կամային։ Արվեստաբան Ալեքսեյ Զոտովը գրել է. «Որքան ներքին արժանապատվություն և վստահություն է արտահայտված այս մշակի մեջ, որը գիտակցում է իր աշխատանքի բարձր հանրային նշանակությունը»[5]։
Այս քանդակին Իվան Շադրը հաղորդել է իր հոր` տաղանդավոր ատաղձագործի հատկանիշները[3]։ Կա նաև առասպել, համաձայն որի` նախատիպը եղել է իսկական բանվոր, որը ձմռանը որդու հետ Մոսկվա էր ժամանել գումար վաստակելու։ Որդին անսպասելիորեն մահացել է, և բանվորի վշտացած վիճակն անդրադարձել է քանդակի վրա[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանի տեղադրման վայրն ընտրվել է ոչ պատահականորեն։ 1920-ական թվականների վերջին Լերմոնտովի հրապարակում գործել է աշխատանքի բորսա, որտեղ գործ էին փնտրում այլոց թվում նաև սեզոնաբանվորները[6]։
1948 թվականին «Սեզոնաբանվորը» քանդակ ձուլվել է բրոնզից Տրետյակովյան պատկերասրահի համար[7]։ 1976 թվականին քանդակագործի հայրենիքում` Շադրինսկ քաղաքում, Շադրի հրապարակում, տեղադրվել է ճարտարապետական-քանդակագործական հորինվածք (քանդակագործ` Յ. Լ. Չեռնով, ճարտարապետ` Գ. Գ. Իսակովիչ). կենտրոնում Ի. Դ. Շադրի կիսանդրին է, իսկ երկու կողմերում Միտիշչիի գեղարվեստական ձուլման գործարանում ձուլված Շադրի բրոնզե քանդակները` «Սալաքարը պրոլետարիատի զենքն է» (ձախից) և «Սեզոնաբանվորը» (աջից)[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Золотоносов М. Н. Глиптократос. Исследование немого дискурса. Инапресс, 1999
- ↑ Вестник Мэра и Правительства Москвы № 65 ноябрь 2011 (2189)(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 Колпинский Ю. Д. Иван Дмитриевич Шадр: 1887—1941 Искусство, 1954
- ↑ История советского искусства // Искусство, 1965
- ↑ Соболевский Н. Д. Скульптурные памятники и монументы в Москве. — М.: Московский рабочий, 1947. — С. 60.
- ↑ 6,0 6,1 «Митрофанов Алексей. Сезонник // Газета «Первое сентября» № 62/2003». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Государственная Третьяковская галерея: Скульптура первой половины XX века. 2002
- ↑ Памятник скульптору И. Д. Иванову-Шадру. // Официальный сайт органов местного самоуправления муниципального образования — город Шадринск Курганской области.