Սեզոնաբանվորը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
«Սեզոնաբանվորը» քանդակ
Рабочий-сезонник 007.jpg
«Սեզոնաբանվորը» քանդակը
Կոորդինատներ55°46′10″ հս․ լ. 37°39′06″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է1930
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էԻվան Շադր
Ներկա վիճակըԿանգուն

«Սեզոնաբանվորը» քանդակ (ռուս.՝ Скульптура «Сезонник»), քանդակ Մոսկվայում։ Հեղինակն է քանդակագործ Իվան Շադրը (1928-1929, մարմար)[1]։ Նվիրված է սեզոնային բանվորներին, որոնք ձմռանը գալիս են քաղաք գումար վաստակելու։ Տեղադրվել է 1930 թվականին, Լերմոնտովի հրապարակի պուրակում։ Ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը պատկերում է խոր մտածմունքի մեջ նստած ծեր բանվորի։ Նրա հագին բանվորական գոգնոց է և ծանր կոշիկներ, շապկի թևքերը քշտած են մինչև արմունկենրը[3]։ Քանդակագործը պատկերել է ոչ թե պարզապես մշակի, այլ հոգեպես օժտված մարդու, փիլիսոփայի։ Սա նոր խորհրդային ժամանակների բանվոր է[4]` ուժեղ, կամային։ Արվեստաբան Ալեքսեյ Զոտովը գրել է. «Որքան ներքին արժանապատվություն և վստահություն է արտահայտված այս մշակի մեջ, որը գիտակցում է իր աշխատանքի բարձր հանրային նշանակությունը»[5]։

Այս քանդակին Իվան Շադրը հաղորդել է իր հոր` տաղանդավոր ատաղձագործի հատկանիշները[3]։ Կա նաև առասպել, համաձայն որի` նախատիպը եղել է իսկական բանվոր, որը ձմռանը որդու հետ Մոսկվա էր ժամանել գումար վաստակելու։ Որդին անսպասելիորեն մահացել է, և բանվորի վշտացած վիճակն անդրադարձել է քանդակի վրա[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի տեղադրման վայրն ընտրվել է ոչ պատահականորեն։ 1920-ական թվականների վերջին Լերմոնտովի հրապարակում գործել է աշխատանքի բորսա, որտեղ գործ էին փնտրում այլոց թվում նաև սեզոնաբանվորները[6]։

1948 թվականին «Սեզոնաբանվորը» քանդակ ձուլվել է բրոնզից Տրետյակովյան պատկերասրահի համար[7]։ 1976 թվականին քանդակագործի հայրենիքում` Շադրինսկ քաղաքում, Շադրի հրապարակում, տեղադրվել է ճարտարապետական-քանդակագործական հորինվածք (քանդակագործ` Յ. Լ. Չեռնով, ճարտարապետ` Գ. Գ. Իսակովիչ). կենտրոնում Ի. Դ. Շադրի կիսանդրին է, իսկ երկու կողմերում Միտիշչիի գեղարվեստական ձուլման գործարանում ձուլված Շադրի բրոնզե քանդակները` «Սալաքարը պրոլետարիատի զենքն է» (ձախից) և «Սեզոնաբանվորը» (աջից)[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Золотоносов М. Н. Глиптократос. Исследование немого дискурса. Инапресс, 1999
  2. Вестник Мэра и Правительства Москвы № 65 ноябрь 2011 (2189)(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 Колпинский Ю. Д. Иван Дмитриевич Шадр: 1887—1941 Искусство, 1954
  4. История советского искусства // Искусство, 1965
  5. Соболевский Н. Д. Скульптурные памятники и монументы в Москве. — М.: Московский рабочий, 1947. — С. 60.
  6. 6,0 6,1 Митрофанов Алексей. Сезонник // Газета «Первое сентября» № 62/2003
  7. Государственная Третьяковская галерея: Скульптура первой половины XX века. 2002
  8. Памятник скульптору И. Д. Иванову-Шадру. // Официальный сайт органов местного самоуправления муниципального образования — город Шадринск Курганской области.