Սեդա Գասպարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սեդա Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1946[1] (78 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց (1963), Երևանի պետական համալսարան (1968) և Մոսկվայի պետական համալսարան (1981, 1991) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1994) և պրոֆեսոր (2002) |
Մասնագիտություն | լեզվաբան |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Սեդա Քերոբի Գասպարյան (հունիսի 30, 1946[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (2002), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2014)[2]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեդա Գասպարյանը ծնվել է 1946 թվականին, Երևանում։ 1963 թվականին ավարտել է Երևանի Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցը, 1968 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1981 թվականին՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի նպատակային ասպիրանտուրան, 1991 թվականին՝ նույն համալսարանի դոկտորանտուրան[3]։
1969 թվականից դասավանդում է ԵՊՀ-ում[4][5]։ 1993 թվականից ԵՊՀ անգլերեն բանասիրության ամբիոնի վարիչ, 1994 թվականից` Հայաստանի անգլախոսների միության փոխնախագահ, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամ, 1995 թվականից՝ ԵՊՀ օտար լեզուների մասնագիտական խորհրդի նախագահ, 2003 թվականից՝ Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի նախագահ, 2013 թվականից՝ «Science and Education: A New Dimension» միջազգային էլեկտրոնային ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։
Զբաղվել է գեղարվեստական ստեղծագործության ընկալման, հասկացման և մեկնաբանման, թարգմանության խնդիրներով։ Բուհական դասագրքերի, ձեռնարկների հեղինակ է[6]։ Գասպարյանի ղեկավարությամբ պաշտպանվել են մի շարք թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, Հայաստանի Սփյուռքի նախարարության և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից 2009 թվականին հայտարարված «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակաբաշխությունում արժանացել է մրցանակի և Ռուսաստանի հայերի միության հուշամեդալի (2010 թ.)
- Հայաստանի վարչապետի հուշամեդալ (2009)
- ՀՀ ԿԳ նախարարության պատվոգիր (2008, 2006, 2004)
- ԵՊՀ ոսկե հուշամեդալ (2006)
- ԵՊՀ արծաթե հուշամեդալ (1999)
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Seda Gasparyan, Shushanik Paronyan, Astghik Chubaryan, Gaiane Muradyan, Raphael Lemkin’s draft convention on genocide and the 1948 un convention | ԵՊՀ հրատ., 2016 թ․, 176 էջ
- Ա. Ի. Մաթևոսյան, Ս. Ք. Գասպարյան, Անգլերենի ոճական գործառությունը | Ուս. ձեռնարկ։ Լեզվական հորիզոն։ 2016 թ․, 168 էջ
- S. Gasparyan, A. Chubaryan, R. Karapetyan, Practice in Academic Discource (Advanced Level) | Recommended by RA Ministry of Education and Science as a University Textbook. Lezvakan Horizon, Yerevan, 120 p.
- Գասպարյան Ս., Մուրադյան Գ., Գասպարյան Ն., Գործառական ոճագիտություն (անգլերենի գործառության արդիական հարցեր) | Մենագրություն, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2011 թ.
- S. Gasparyan, Elzbieta Chrzanowska-Kluczewska, Grzegorz Szpila, In Search of (Non) Sense | Monograph, Newcastle upon Tyne: Cambridge Scholars Publishing, 2009 թ., (293p.), (with co-authors)
- S. Gasparyan, G. Muradyan, A Survey of English Studies in Armenia (203 -223) // European English Studies: Contributions towards the History of a Discipline. Book II. / Ed. by Renate Haas & Balz Engler | University of Leicester Press, Great Britain, 240p.
- A. Matevosyan, S. Q. Gasparyan, English Style In Action | Manual, Lusakn, Yerevan 2008, 158p., Seda Gasparyan, Renate Haas, Balz Engler, European English Studies: Contributions towards the History of a Discipline. Book II | Monograph, Great Britain, University of Leicester, 2008, (240p.), (with co-authors)
- С. Гаспарян, Лингвопоэтика образного сравнения | Издание 2-е, исправленное, дополненное, изд.-во “Лусакн”, Ереван, 180 с.
- S. Gasparyan, A. Matevosyan, English Style in Action | Recommended by RA Ministry of Education and Science as a University Manual. Yerevan, Lusakn Publishers, 2008, 168p.
- Ս. Գասպարյան, Նորիրադրություն. Կրթական խնդիրներ | Օտար լեզուները Հայաստանում, գիտական աշխատությունների ժողովածու, N1, Երևան, 2007 թ., էջ 7-9
- S. Gasparyan, S. Kuyumgyan, Philological Insights | Manual, Recommended by RA Ministry of Education and Science as a University Manual. Yerevan, Lusakn Publishers, 2007, 292p.
- S. Gasparyan, On Objectivity of Understanding Verbal Art (pp 67–72) // The Knowledge of Literature. Vol. V / Ed. by Angela Locatelli | Bergamo University Press, Sestante Edizioni, 2006, 150 p. (with co-authors)
- Seda Gasparyan, Angela Locatelli, The Knowledge of Literature. Vol. V | Monograph, Bergamo University Press, 2006, (p. 149), (with co-authors)
- S. Gasparyan, O. Poghosyan, M. Babakhanyan, English for University Students (Develop your Language Skills) | Recommended by RA Ministry of Education and Science as a University Textbook, Yerevan, Yerevan University Press, 2005, 334p.
- Գասպարյան Ն., Գասպարյան Ս., Ալեքսանդրյան Լ., Բաղդասարյան Ս., Երզնկյան Ե., Տեր-Պողոսյան Ի., Հովհաննիսյան Ն., Մխիթարյան Ե., Քաջբերունի Հ., Չալաբյան Ս., Ապրեսյան Մ., Պողոսյան Օ, Պետրոսյան Գ., Մկրտչյան Ս., Ղազարյան Ռ., Սարուխանյան Բ., Կարագուլյան Լ., Վարդանյան Գ., Չիրքինյան Ժ., Անգլերեն լեզվի գրավոր քննության հարցաշարերի շտեմարան | Շտեմարան, Լուսակն հրատ., Երևան, 2003 թ.
- Ս. Գասպարյան, Ա. Բարլեզիզյան, ՀՀ միջնակարգ հանրակրթական հաստատությունների օտար լեզուների առարկայական չափորոշիչներ | Երևան, 2003 թ., 54 էջ
- S. Gasparyan, L. Alexandryan, English - 2003 (a bank of entrance examination tests) | Yerevan, Lusakn Publishers, 2003, 388p.
- S. Gasparyan, A. Knyazian, Academic English for Linguists. (advanced level) | Recommended by RA Ministry of Education and Science as a University Textbook,Yerevan, Lusakn Publishers, 2002 218 p.
- S. Gasparyan, A. Minasyan
- Academic English for History Students (advanced level) | Recommended by RA Ministry of Education and Science as a University Textbook), Yerevan, Lusakn Publishers, 2002, 160 p.
- С. Гаспарян, Фигура сравнения в функциональном освещении | Ереван, изд.-во Ереванского Университeта, 2000 324 с.
- G. Harutyunyan, S. Gasparyan, On the Pragmalinguistic Analysis of Expressive Means | Foreign Languages of Higher School", Yerevan, 1998, pp. 18–28
- S. Gasparyan, G. Grigoryan, A. Chubaryan, S. Mkrtchyan, O. Poghosyan, A. Minasyan, Tests for Practice (with keys) | Manual, Yerevan, Lusakn Publishers, 1997, 176p.
- A. Ayunts, S. Gasparian, On Image Polyphony | Problems of English Philology, Abstracts, YSU press, 1996, p. 27
- S. Gasparyan, A. Matevosyan, Exercises in English Style | Manual, Yerevan, Yerevan University Press, 1991, 44p.
- A. Matevosyan, S. Gasparyan, On the Linguostylistic Analysis of the Text | Academic Papers in Foreign Languages, YSU publ. Yerevan 1990, pp. 43–52
- С. Гаспарян, О. Ахманова, Н.Гвишиани, Диалектическое единство лингвостилистического и лингвопоэтического изучения художественной литературы | Монография, Диалектика единичного, особенного и всеобщего в науке о языке. Москва,1980, (с.149-160)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=5849
- ↑ ՀՀ ԳԱԱ, Թղթակից անդամներ, Գասպարյան Սեդա Քերոբի
- ↑ «Zarkfoundation - Սեդա Գասպարյան». zarkfoundation.com.
- ↑ Սեդա Քերոբի Գասպարյան, Ամբիոնի վարիչ | Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ - Անգլիական բանասիրության ամբիոն
- ↑ Ով ով է. հայեր (կենսագրական հանրագիտարան), Երևան։ հ. 1. 2005.
- ↑ Angela, Locatelli, (2014 թ․ դեկտեմբերի 26). «Seda Gasparyan. The Armenian Genocide A Linguocognitive perspective, Yerevan, Yerevan State University Press, 2014, 206 p.». lraber.asj-oa.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեդա Գասպարյան» հոդվածին։ |
|