Սարսուելա թատրոն
Սարսուելա թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն և հուշարձան |
Երկիր | Իսպանիա[1] |
Գտնվելու վայրը | Մադրիդ[1] |
Անվանված է | սարսուելա |
Ճարտարապետ | Jerónimo de la Gándara?, José María Guallart?[2] և José Espelius? |
Կայք | teatrodelazarzuela.mcu.es |
Teatro de la Zarzuela Վիքիպահեստում |
Սարսուելա թատրոն (իսպ.՝ Teatro de la Zarzuela), թատրոն Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Թատրոնը հիմնականում նվիրված է սարսուելային (իսպանական ավանդական երաժշտական թատրոնի ժանր), ինչպես նաև օպերետին և մենահամերգներին[3][4]։
1994 թվականին ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում (իսպ.՝ Bien de Interés Cultural)[5]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնի շենքը իսպանական լիրիկական ընկերության նախաձեռնությամբ նախագծել է ճարտարապետ Խերոնիմո դե լա Գանդարան, կառուցել է Խոսե Մարիա Սանչես Գալարտը՝ Իսպանիայի մայրաքաղաքում օպերետային ներկայացումների համար տարածք ապահովելու նպատակով։ Նախագծվել է Միլանի Լա Սկալա թատրոնի մոդելով։ Հանրության համար բացվել է 1856 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Իսպանիայի թագուհի Իզաբելլա II-ի ծննդյան օրը։ Անվանումը գալիս է սարսուելա բառից՝ թատրոնի տեսակ, որտեղ միմյանց հաջորդում են խոսելու և երգելու տեսարանները։ Թատրոնի ձևավորմանը խթանել են Ֆրանցիսկո Ասենխո Բարբիերին, Ռաֆայել Կալեխա Գոմեսը, Խոակին Գաստամբիդեն, Ռաֆայել Էռնանդոն, Խոսե Ինսենգան, բարիտոն Ֆրանսիսկո դե Սալասը, Լուիս դե Օլոնան, կոմպոզիտոր Կրիստոբալ Ուդրիդը, բանկիր Ֆրնասիսկո դե լաս Ռիվասի գլխավորությամբ։
19-րդ դարի երկրորդ կեսին Սարսուելա թատրոնը դարձել է Մադրիդի առաջատար օպերային թատրոն, որտեղ բեմադրվել են բազում գլուխգործոցներ։ 1909 թվականի նոյեմբերի 9-ին թատրոնի շենքը տուժել է հրդեհից։ Վերակառուցման ժամանակ կրճատվել է փայտի և մետաղի կիրառումը։ 1914 թվականին մաեստրո Լունան իր նվագախմբի հետ վերաբացել է թատրոնը։ Երբ 1925-1997 թվականներին Տեատրո Ռեալը փակվեց, ամբողջ ժամանակահատվածում Սարսուելա թատրոնը մնաց Մադրիդի առաջատար վայրը, որտեղ տեղի էին ունենում առավել խոշոր օպերային իրադարձությունները[6]։ Թատրոնի ռեզիդենտ համույթը Մադրիդի համայնքային նվագախումբն է (իսպ.՝ Orquesta de la Comunidad de Madrid):
Ի սկզբանե թատրոնի առաստաղին պատկերված են եղել նկարիչներ Ֆրանսիկո Էռնանդես Տոմեի և Մանուել Կաստելյանոսի աշխատանքներից, որոնք 1956 թվականի վերանորոգման և կառուցվածքային փոփոխությունների ժամանակ ոչնչացվել են[7]։ Իսպանիայի գրողների և հրատարակիչների միությունը ձեռք է բերել թատրոնը, թեև ճակատային և ինտերիերի հարդարանքները չեն պահպանվել։ Ավելի ուշ թատրոնը դարձել է պետության սեփականությունը։ 1984 թվականին Իսպանիայի մշակույթի նախարարությունը Մադրիդում օպերային թատրոնի բացակայության առկայությամբ ընդլայնեց թատերական գործունեության շրջանակը։ Բացի սարսուելայից օպերայում ընդգրկվեց նաև ֆլամենկո և այլ պարեր։ 1998 թվականից թատրոնի շենքին տրվել է ժառանգության կարգավիճակ և այն կրկին վերակառուցվել է՝ վերականգնելով բնօրինակ կառուցվածքի և ձևի շատ տարրեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ http://212.145.146.10/biblioteca/fondos/ingra2014/index.htm#inm.F1.125
- ↑ «History of the Teatro de la Zarzuela». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Teatro de la Zarzuela - Timeout Madrid Արխիվացված 2009-09-08 Wayback Machine
- ↑ «Database of protected buildings of the Ministry of Culture of Spain (Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ A theatre for a genre... Արխիվացված 2008-12-20 Wayback Machine
- ↑ Isserlis, Steven (2009). Anthem Guide to the Opera, Concert Halls and Classical Music Venues of Europe. Anthem Press. էջ 408. ISBN 1843312727.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սարսուելա թատրոն կատեգորիայում։ |