Սարգիս Շնորհալի Սարգիս Մեկնիչ (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), XII դարի հայ մատենագիր։
Սովորել է Կարմիր վանքում, հետագայում հաստատվել է Քարաշիթի վանքում (Կիլիկիա)։ Գրական գործունեության մեջ հետևել է արևելյան քրիստոնեական եկեղեցու հայրեր Գրիգոր Աստվածաբանին, Բարսեղ Կեսարացուն, Եփրեմ Ասորուն։ Հեղինակել է մի շարք ճառեր, խրատներ, աստվածաբանական երկերի մեկնություններ։ Լեզվի գեղեցկության և խորիմաց վարդապետության համար ստացել է «Շնորհալի» մականունը։ Սարգիս Շնորհալու աշխատություններից առանձնապես հայտնի է «Մեկնութիւն Կաթողիկեայց»-ը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 217)։