Սարգիս Խալաֆյան
Արտաքին տեսք
Սարգիս Լազարի Խալաֆյան | |
---|---|
հունիսի 10, 1967 - ապրիլի 4, 2016 (48 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Մահվան վայր | Թալիշ, Մարտակերտի շրջան, Արցախ |
Կրթություն | Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց (1984) |
Պարգևներ |
Սարգիս Լազարի Խալաֆյան (հունիսի 10, 1967, Երևան, Հայկական ԽՍՀ - ապրիլի 4, 2016, Թալիշ, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի և Ապրիլյան պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարգիս Խալաֆյանը ծնվել է 1967 թվականի հունիսի 10-ին Երևանում։ 1974-1984 թվականներին սովորել է Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում։ Ավարտելուց հետո սովորել է Երևանի թիվ 20 արհեստագործական ուսումնարանում՝ ստանալով խոհարարի մասնագիտություն։ 1985-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում[1]։
Ամուսնացած էր, ունի 4 երեխա[1]։
Մարտական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ականներին, որպես կամավորական մասնակցել է Արցախյան ազատամարտին[1]։
Զոհվել է 2016 թվականի ապրիլի 4-ին՝ մարտական գործողությունների ժամանակ, Արցախի Հանրապետության 6-րդ պաշտպանական շրջանի մարտական դիրքի պաշտպանության ժամանակ[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Փառապանծ մարտիկներ» ռազմահայրենասիրական հկ-ի կողմից պարգևատրվել է «Փառապանծ մարտիկ» մեդալով.
- «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական բարեգործական հկ-ի կողմից պարգևատրվել է «Ազատամարտիկ» մեդալով.
- «Արաբո» հուշամեդալ.
- «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական բարեգործական հկ-ի կողմից պարգևատրվել է «Հայոց արծիվ» մեդալով.
- «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի «Մեծն Տիգրան» մեդալ.
- 2006 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով.
- 2008 թվականին պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով.
- 2008 թվականին պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Հ․Ք․ Բաղրամյանի անվան» մեդալով.
- Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալ (հետմահու).
- Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալ (հետմահու)[1]։