Սարգիս Խալաֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սարգիս Լազարի Խալաֆյան
հունիսի 10, 1967(1967-06-10) - ապրիլի 4, 2016(2016-04-04) (48 տարեկանում)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Մահվան վայրԹալիշ, Մարտակերտի շրջան, Արցախ
ՊարգևներՀայաստանի Հանրապետության Մարտական ծառայության մեդալ, «Վազգեն Սարգսյան» մեդալ, «Մարշալ Բաղրամյան» մեդալ, Արիության մեդալ և «Մարտական ծառայություն» մեդալ

Սարգիս Լազարի Խալաֆյան (հունիսի 10, 1967(1967-06-10), Երևան, Հայկական ԽՍՀ - ապրիլի 4, 2016(2016-04-04), Թալիշ, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի և Ապրիլյան պատերազմի մասնակից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Խալաֆյանը ծնվել է 1967 թվականի հունիսի 10-ին Երևանում: 1974-1984 թվականներին սովորել է Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում: Ավարտելուց հետո սովորել է Երևանի թիվ 20 արհեստագործական ուսումնարանում՝ ստանալով խոհարարի մասնագիտություն: 1985-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում:

Ամուսնացած էր, ունի 4 երեխա։

Մարտական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականներին, որպես կամավորական մասնակցել է Արցախյան ազատամարտին:

Զոհվել է 2016 թվականի ապրիլի 4-ին՝ մարտական գործողությունների ժամանակ, Արցախի Հանրապետության 6-րդ պաշտպանական շրջանի մարտական դիրքի պաշտպանության ժամանակ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]