Սատանիկ-Պատանիկի արկածները
Սատանիկ-Պատանիկի արկածները | |
---|---|
Հեղինակ | Աշոտ Գաբրիելյան |
Տեսակ | ֆանտաստիկ |
Ժանր | հեքիաթ-վիպակ |
Կազմված է | 14 մասից |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Լեզու | հայերեն |
Կերպար(ներ) | Սատանիկ-Պատանիկ, Տամա Վիծի, Վստասկար թագավոր, Փարավիզ, Անոտուձեռ Օձ, Ճստճստան Մուկ, Ակնոցավոր Խլուրդ, Տոշտոշ, Դասե, Նանե, Շահանե |
Ստեղծման տարեթիվ | 2016 |
Էջեր | 96 |
Նկարազարդող | Նանե և Շահանե Գաբրիելյաններ |
Կազմի հեղինակ | Արաբո Սահակյան, Նանե և Շահանե Գաբրիելյաններ |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան, Հայաստան |
Հրատարակիչ | Էդիթ Պրինտ |
Հրատարակման տարեթիվ | 2016 |
ԳՄՍՀ | 978-9939-75-100-9 |
ՀՏԴ | 821.19-93 |
ԳՄԴ | 84(5Հ)-44 |
«Սատանիկ-Պատանիկի արկածները», Աշոտ Գաբրիելյանի մանուկների համար գրված հեքիաթ-վիպակը։ 2016 թվականին հրատարակել է Էդիթ Պրինտ հրատարակչությունը։ Նկարազարդումները՝ հեղինակի դստրերի՝ Նանե և Շահանե Գաբրիելյանների։ Շապիկի ձևավորումը՝ Արաբո Սարգսյանի։ Համակարգչային ձևավորումը՝ Լիանա Մինասյանի։ 96 էջ։ Հրատարակված է պետական աջակցությամբ։
«Սատանիկ-Պատանիկի արկածները» Աշոտ Գաբրիելյանի՝ մանուկներին ուղղված առաջին ստեղծագործությունն է։ Գրքի հերոսները մուլտֆիլմից հայտնվում են իրական կյանք և սկսում իրենց արտասովոր արկածները։ Գիրքը նկարազարդել են Նանեն ու Շահանեն, ովքեր նույնպես գրքի հերոսներից են և մասնակցում են բոլոր արկածներին[1]։