Սատանայի կղզու թագավորը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սատանայի կղզու թագավորը
բուկմոլ՝ Kongen av Bastøy[1]
Երկիր Նորվեգիա[1]
 Ֆրանսիա
Ժանրդրամա[2], պատմական ֆիլմ, մարտաֆիլմ և ֆիլմ բանտի մասին
ԹեմաԲաստեյ բանտ
Թվականդեկտեմբերի 17, 2010[1][2], մարտի 29, 2012[3] և դեկտեմբերի 17, 2010
Լեզունորվեգերեն[4] և շվեդերեն[4]
ՌեժիսորՄարիուս Հոլստ[1][2][5] և Կարին Յուլսրուդ[6]
ՊրոդյուսերԿարին Յուլսրուդ[1]
Սցենարի հեղինակԴենիս Մանուսոն[1], Մետտե Մարիտ Բյոլստա և Լարս Սոբի Քրիստենսեն
ԴերակատարներՍտելլան Սկարսգորդ[1][5], Բենյամին Հելստադ[1][5], Կրիստոֆեր Յոներ[1][5], Տրոնդ Նիլսեն[1][5] և Էլեն Դորիտ Պետերսեն[1]
ՕպերատորՅոն Անդրեաս Անդերսեն[1]
ԵրաժշտությունՅուհան Սյոդերքվիստ
ՄոնտաժՄիխալ Լեշչիլովսկի[1]
Պատմվածքի վայրԲաստեյ բանտ
Նկարահանման վայրKalvi manor?[7]
Կինոընկերություն4 1/2 Film?[1]
Տևողություն115 ± 1 րոպե և 116 րոպե[1]

Սատանայի կղզու թագավորը (նորվ.՝ Kongen av Bastøy), նորվեգացի կինոռեժիսոր, սցենարիստ Մարիուս Հոլստի ֆիլմը, որը էկրան է բարձրացել 2010 թվականին։ Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա, որոնք տեղի են ունեցել Բաստեյ կղզու (Bastøy fengsel) բանտում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1915 թվականին Բաստեյ կղզում գտնվող անչափահասների բանտում։ Բանտը կառավարում է խիստ տնօրենը (Ստելլան Սկարսգորդ) և սադիստ-մանկավարժ Բրոտենը (Քրիստոֆեր Յոներ)։ Կառույցից դուրս կարելի է գալ միայն տնօրենի թույլտվությամբ։ Օլավը (Թրոնդ Նիլսեն), որը հայտնի է որպես C1, վեց տարի է արդեն կղզում է, համակերպվել է տեղի կարգ ու կանոնին, և մոտենում է բանտից ազատվելու նրա ժամկետը։ Կղզի են գալիս նորեկներ Էրլինգը (Բենյամին Հելստադ) և Իվարը (Մագնուս Լանգլետե)։ Եվ եթե վերջինս շուտով դառնում է մանկավարժ Բորտենի զոհը, առաջինը չի կարողանում հանդուրժել մշտական նվաստացումները։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տնօրեն՝ Ստելլան Սկարսգորդ
  • Էրլինգ (С19)՝ Բենյամին Հելստադ
  • Բրոտեն՝ Քրիստոֆեր Յոներ
  • Օլավ (С1)՝ Տրոնդ Նիլսեն
  • Էյստեյն՝ Մորտեն Լյովստադ
  • Յոհան՝ Դանիել Բերգ
  • Լիլեգուտ՝ Մահնար Բոտեն
  • Իվար (С5)՝ Մագնուս Լանգլետե

Մրցանակներ, անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արժանացել է Ամանդա մրցանակի երեք անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Տրոնդ Նիլսեն), «Լավագույն երաժշտություն» (Յուհան Սյոդերքվիստ), 2011
  • Առաջադրվել է Ամանդա մրցանակի 5 անվանակարգերում՝ «Լավագույն դերասան» (Բենյամին Հելստադ), «Լավագույն օպերատորական աշխատանք» (Յոն Անդրեաս Անդերսեն), «Լավագույն նկարիչ» (Յանուշ Սոսնովսկի), «Լավագույն հնչյուն» (Տորմոդ Ռինգնես), «Լավագույն վիզուալ էֆեկտներ» (Օտտո Տորբյորնսեն, Կամիլա Ֆոսեն), 2011
  • Kodak Nordic Vision մրցանակ, Գյոտեբորգի 34-րդ միջազգային կինոփառատոն, 2011[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 http://www.nb.no/filmografi/show?id=761997
  2. 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt1332134/
  3. Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 http://www.imdb.com/title/tt1332134/combined
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=147125.html
  6. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  7. http://www.imdb.com/title/tt1332134/locations?ref_=tt_dt_dt
  8. «5 февраля были названы фильмы-победители 34-го Международного кинофестиваля в Гетеборге». Кино без границ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]