Սատանայի կղզու թագավորը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սատանայի կղզու թագավորը
Kongen av Bastøy[1]
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա[1]
Flag of France.svg Ֆրանսիա
Ժանրդրամա[2], պատմական ֆիլմ, մարտաֆիլմ և ֆիլմ բանտի մասին
ԹեմաԲաստեյ բանտ
Թվականդեկտեմբերի 17, 2010[1][2] և մարտի 29, 2012[3]
Լեզունորվեգերեն[4] և շվեդերեն[4]
ՌեժիսորՄարիուս Հոլստ[1][2][5] և Կարին Յուլսրուդ[6]
ՊրոդյուսերԿարին Յուլսրուդ[1]
Սցենարի հեղինակԴենիս Մանուսոն[1], Մետտե Մարիտ Բյոլստա և Լարս Սոբի Քրիստենսեն
ԴերակատարներՍտելլան Սկարսգորդ[1][5], Բենյամին Հելստադ[1][5], Կրիստոֆեր Յոներ[1][5], Տրոնդ Նիլսեն[1][5] և Էլեն Դորիտ Պետերսեն[1]
ՕպերատորՅոն Անդրեաս Անդերսեն[1]
ԵրաժշտությունՅուհան Սյոդերքվիստ
ՄոնտաժMichal Leszczylowski[1]
Պատմվածքի վայրԲաստեյ բանտ
Նկարահանման վայրKalvi manor[7]
Կինոընկերություն4 1/2 Film[1]
Տևողություն115±1 րոպե և 116 րոպե[1]
Պաշտոնական կայքէջ

Սատանայի կղզու թագավորը (նորվ.՝ Kongen av Bastøy), նորվեգացի կինոռեժիսոր, սցենարիստ Մարիուս Հոլստի ֆիլմը, որը էկրան է բարձրացել 2010 թվականին: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա, որոնք տեղի են ունեցել Բաստեյ կղզու (Bastøy fengsel) բանտում:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1915 թվականին Բաստեյ կղզում գտնվող անչափահասների բանտում: Բանտը կառավարում է խիստ տնօրենը (Ստելլան Սկարսգորդ) և սադիստ-մանկավարժ Բրոտենը (Քրիստոֆեր Յոներ): Կառույցից դուրս կարելի է գալ միայն տնօրենի թույլտվությամբ: Օլավը (Թրոնդ Նիլսեն), որը հայտնի է որպես C1, վեց տարի է արդեն կղզում է, համակերպվել է տեղի կարգ ու կանոնին, և մոտենում է բանտից ազատվելու նրա ժամկետը: Կղզի են գալիս նորեկներ Էրլինգը (Բենյամին Հելստադ) և Իվարը (Մագնուս Լանգլետե): Եվ եթե վերջինս շուտով դառնում է մանկավարժ Բորտենի զոհը, առաջինը չի կարողանում հանդուրժել մշտական ​​նվաստացումները:

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տնօրեն՝ Ստելլան Սկարսգորդ
  • Էրլինգ (С19)՝ Բենյամին Հելստադ
  • Բրոտեն՝ Քրիստոֆեր Յոներ
  • Օլավ (С1)՝ Տրոնդ Նիլսեն
  • Էյստեյն՝ Մորտեն Լյովստադ
  • Յոհան՝ Դանիել Բերգ
  • Լիլեգուտ՝ Մահնար Բոտեն
  • Իվար (С5)՝ Մագնուս Լանգլետե

Մրցանակներ, անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արժանացել է Ամանդա մրցանակի երեք անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Տրոնդ Նիլսեն), «Լավագույն երաժշտություն» (Յուհան Սյոդերքվիստ), 2011
  • Առաջադրվել է Ամանդա մրցանակի 5 անվանակարգերում՝ «Լավագույն դերասան» (Բենյամին Հելստադ), «Լավագույն օպերատորական աշխատանք» (Յոն Անդրեաս Անդերսեն), «Լավագույն նկարիչ» (Յանուշ Սոսնովսկի), «Լավագույն հնչյուն» (Տորմոդ Ռինգնես), «Լավագույն վիզուալ էֆեկտներ» (Օտտո Տորբյորնսեն, Կամիլա Ֆոսեն), 2011
  • Kodak Nordic Vision մրցանակ, Գյոտեբորգի 34-րդ միջազգային կինոփառատոն, 2011[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]