Լարս Սոբի Քրիստենսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լարս Սոբի Քրիստենսեն
Lars Saabye Christensen at Notodden Blues Festival (cropped).JPG
Ծնվել էսեպտեմբերի 21, 1953(1953-09-21) (66 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա[1]
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ և բանաստեղծ
Լեզունորվեգերեն[2]
ՔաղաքացիությունFlag of Denmark.svg Դանիա
ԱնդամակցությունՆորվեգիայի լեզվի և գրականության ակադեմիա
ՊարգևներԲիրգեր Դոբլուգի անվան մրցանակ Սուրբ Օլաֆի շքանշանի ասպետներ Տարյեյ Վեսոսի մրցանակ Նորվեգիայի գրավաճառների մրցանակ Նորվեգիայի գրավաճառների մրցանակ Կապելեն մրցանակ Ռիկսմոլի համայնքի գրական մրցանակ Ռիվերթոնի մրցանակ Սարպսբորգի մրցանակ Սարպսբորգի մրցանակ Սուրբ Օլաֆի շքանշան Հյուսիսային խորհրդի գրական մրցանակ Բրագի մրցանակ Բրագի մրցանակ Նորվեգացի ընթերցողների մրցանակ Արվեստի և գրականության շքանշան և Anders Jahre's Art and Culture Prize?[3]
Lars Saabye Christensen Վիքիպահեստում

Լարս Սոբի Քրիստենսեն (նորվ.՝ Lars Saabye Christensen, սեպտեմբերի 21, 1953(1953-09-21), Օսլո, Նորվեգիա[1]), նորվեգացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոբի Քրիստենսենը ծնվել է 1953 թվականի սեպտեմբերի 21-ին Օսլոյում։ Նա հասակ է առել Օսլոյի Սկիլեբեկ թաղամասում, սակայն հետագայում երկար տարիներ ապրել է Հյուսիսային Նորվեգիայի Սորտլան քաղաքում։ Այդ վայրերը մեծ ազդեցություն են ունեցել նրա արվեստի վրա և հանդիպում են նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում։ Հետագայում նա վերադարձել է Օսլո՝ հաստատվելով քաղաքի Բլինդերն արվարձանում։ Սոբի Քրիստենսենը կիսով դանիացի է, ունի Դանիայի քաղաքացիություն (ոչ թե Նորվեգիայի), զինվորական ծառայությունն անցկացրել է Դանիայում, սակայն ստեղծագործում է նորվեգերենով։ Սոբի Քրիստենսենը սովորել է գրականություն, նորվեգերեն, արվեստի պատմություն և գաղափարների պատմություն։ 1976 թվականին լույս տեսած «Գլուի պատմությունը» բանաստեղծությունների ժողովածուի համար նա արժանացել է Տարեյ Վեսոսի մրցանակի լավագույն դեբյուտի համար, սակայն նրա առաջին գիրքը եղել է «Grønt lys» («Կանաչ լույս») բանաստեղծությունների ժողովածուն, որ նա ինքնուրույն հրատարակել էր 19 տարեկան հասակում։

Սոբի Քրիստենսենը հեղինակել է բանաստեղծությունների ժողովածուներ և պիեսներ, ինչպես նաև մի շարք ֆիլմերի սցենարներ։ Սակայն առաջին հերթին նա հայտնի է որպես պատմվածքների ու վեպերի հեղինակ։ Իր առաջին վեպը՝ «Amatøren», նա գրել է իր գրական դեբյուտից մեկ տարի անց, սակայն իսկական փառքի (նաև Նորվեգիայի սահմաններից դուրս) արժանացել է միայն 1984 թվականին «Բիթլզ» վեպի հրատարակումից հետո։ Այդ գրքի համար Սոբի Քրիստենսենն ստացել է «Կապելեն» հրատարակչության մրցանակ։ Մի քանի տարի անց լույս է տեսել «Գերման» վեպը, որն արժանացել է Նորվեգացի քննադատների միության մրցանակի։

2001 թվականին (երբ լրացել է Սոբի Քրիստենսենի գրական գործունեության 25-ամյակը) հրատարակվել է «Կիսաեղբայր» վեպը։ Մի շարք մրցանակներից բացի վեպի համար հեղինակն արժանացել է նաև Բրագի մրցանակի (նորվ.՝ Brageprisen) և Հյուսիսային խորհրդի գրական մրցանակի։ «Կիսաեղբայր» վեպը հրատարակվել է ավելի քան 200 000 օրինակով և վաճառվել աշխարհի 22 երկրներում։

Լինելով «Կապելեն» հրատարակչության կողմից լույս ընծայվող «Signaler» դեբյուտային ստեղծագործությունների ժողովածուի ներքին գրախոս ու խմբագիր՝ Սոբի Քրիստենսենը շատ է օգնել սկսնակ գրական գործիչներին։

Լարս Սոբի Քրիստենսենը Նորվեգիայի լեզվի ու գրականության ակադեմիայի անդամ է[4]։

2006 թվականին նա դարձել է Սուրբ Օլաֆի շքանշանի թեկնածու[5], 2008 թվականին՝ ֆրանսիական Արվեստի ու գրականության շքանշանի ասպետ[6]։ 2010 թվականին Սոբի Քրիստենսենի «Chet spiller ikke her» պիեսը, որ բեմադրվել է Նորվեգիայի ազգային թատրոնում, ներկայացվել է Իբսենի մրցանակի[7]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Historien om Gly» («Գլուի պատմությունը») (1976) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Ordbok»(1977) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Amatøren» (1977) – վեպ
  • «Kamelen i mitt hjerte» (1978) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Jaktmarker» (1979) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Billettene» (1980) – վեպ
  • «Jokeren» (1981) – վեպ
  • «Paraply» (1982) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Beatles» («Բիթլզ») (1984) – վեպ
  • «Blodets bånd» (1985) – վեպ
  • «Åsteder» (1986) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Colombus ankomst» (1986) – պիես
  • «Sneglene» (1987) – վեպ
  • «Herman» («Գերման») (1988) – վեպ
  • «Stempler» (1989) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Vesterålen» (1989) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Bly» (1990) – վեպ
  • «Gutten som ville være en av gutta» (1992) – վեպ
  • «Ingens» (1992) – պատմվածքների ժողովածու
  • «Den akustiske skyggen» (1993) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Mekka» (1994) – դրամա
  • «Jubel» (1995) – վեպ
  • «Den andre siden av blått. Et bildedikt fra Loften og Vesterålen.» (1996) – բանաստեղծությունների ժողովածու (соавтор)
  • «Den misunnelige frisøren» (1997) – պատմվածքների ժողովածու
  • «Noen som elsker hverandre» (1999) – պատմվածքների ժողովածու
  • «Pasninger» (1999) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Falleferdig himmel» (1999) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Kongen som ville ha mer enn en krone» (1999) – գիրք երեխաների համար (համահեղինակ)
  • «Under en sort paraply» (1999) – բանաստեղծությունների ժողովածու (ընտրություն/վերջաբան՝ Նիլս Ֆրեդերիկ Դալ, նորվ.՝ Niels Fredrik Dahl)
  • «Mann for sin katt» (2000) – գիրք երեխաների համար (Ռունի Յուհան Անդերսոնի նկարազարդումներով)
  • «Pinnsvinsol» (2000) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Halvbroren» («Կիսաեղբայր») (2001) – վեպ
  • «Maskeblomstfamilien» (2003) – վեպ
  • «Sanger og steiner» (2003) – բանաստեղծությունների ժողովածու
  • «SATS» (2003) – պատմվածքների ժողովածու
  • «Oscar Wildes heis» (2004) – պատմվածքների ժողովածու
  • «Modellen» (2005) – վեպ
  • «Norske omveier — i blues og bilder» (2005) – բանաստեղծությունների ժողովածու (Բորդ Լյոկենի (անգլ.՝ Bård Løken) լուսանկարներով)
  • «Saabyes cirkus» («Քրիստենսենի կրկեսը») (2006) – վեպ
  • «Den arktiske drømmen» (2007) – լուսանկարների ալբոմ
  • «Ordiord» (2007) – գիրք երեխաների համար (Ռունի Յուհան Անդերսոնի նկարազարդումներով)
  • «Bisettelsen» (2008) – վեպ
  • «Visning» (2009) – վեպ
  • «Men buicken står der fremdeles» (2009) – բանաստեղծությունների ժողովածու (Թոմ Ստալսբերգի հետ համատեղ, Լարս Էյվինդ Բունեսի նկարազարդումներով)
  • «Bernhard Hvals forsnakkelser» (2010) – վեպ
  • «Mit danske album» (2010) – հուշագրություններ (դանիերեն թարգմանել է Շառլոտա Յորգենսենը)

Norsk Utflukt[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականից Սոբի Քրիստենսենը Norsk Utflukt խմբի անդամ է, որի ելույթների ժամանակ ընթերցում է իր բանաստեղծությունները։ Norsk Utflukt թողարկել է մի շարք ալբոմներ՝

  • «Med lyset på» (1993)
  • «Diger og gul» (1997)
  • «Det blå arret» (2002)
  • «Tida som går» (2004)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11809324X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. https://www.nrk.no/norge/anders-jahres-kulturpris-tildelt-tor-age-bringsvaerd_-herbjorg-wassmo-og-lars-saabye-christensen-1.14602670
  4. «Det Norske Akademi for Sprog og Litteratur» (նորվեգերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-11-ին։ Վերցված է 2011-06-17։ «Akademiet har for tiden følgende medlemmer: … Lars Saabye Christensen, …» 
  5. «Forfatter Lars Saabye Christensen er utnevnt til Kommandør av Den Kongelige Norske St. Olavs Orden» (նորվեգերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-11-ին։ Վերցված է 2011-06-17 
  6. Catherine Gonsholt Ighanian (26 апреля 2008)։ «Norske forfattere hyllet i utlandet» (նորվեգերեն)։ VG Nett։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-11-ին։ Վերցված է 2011-06-17։ «Lars Saabye Christensen ble i går utnevnt til ridder av Frankrike» 
  7. «Nominees for The Norwegian Ibsen Award 2010» (անգլերեն)։ Վերցված է 2011-08-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]