Սասունցի Դավիթ (կտավ, 1958)
Արտաքին տեսք
Սասունցի Դավիթ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Հակոբ Կոջոյան |
տարի | 1958 |
գտնվում է | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Ծանոթագրություններ |
«Սասունցի Դավիթ», հայ նշանավոր նկարիչ Հակոբ Կոջոյանի կտավներից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սասունցի Դավիթ» կտավը ստեղծվել է 1958 թվականին։ Դավթի կերպարը կերտելիս Հակոբ Կոջոյանին օգնել է Լևոն Կոջոյանը։ Վերջինս այդ ժամանակ զբաղվում էր ծանրամարտով, և վարպետը որոշեց օգտագործել նրան որպես բնորդ։
Կոջոյանը կտավի վրա սկսել էր աշխատել դեռ մինչև 1948 թ.: 1958 թ. վարպետն իջեցրեց կտավն ու սկսեց աշխատել Դավիթի կերպարի ստեղծման վրա։ Կտավի ստեղծման հետագա աշխատանքները կատարվել են առանց բնորդի օգնության՝ հիմնվելով վարպետի անկաշկանդ պատկերացման վրա[1]։
Սասունցի Դավիթը եղել է Հակոբ Կոջոյանի վերջին ստեղծագործությունը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի արխիվային նյութեր