Jump to content

Սառցե անձրև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծառերի ճյուղեր, պատված սառցե շերտով:
Սառցե անձրևի հետևանքները Մոսկվայի տարածաշրջանում 2010 թվականի դեկտեմբերի 26 ին:

Սառցե անձրև, մթնոլորտային երևույթ, որը տեղի է ունենում Ցելսիուսի սանդղակի բացասական ջերմաստիճանի դեպքում։ Սառցե անձրևը դիտվում է ջերմաստիճանային ինվերսիայի առկայության դեպքում, երբ երկրագնդի մակերևույթի մոտ գտնվում է սառը օդը, և նրա վրա համեմատաբար տաք, դրական ջերմաստիճանի օդի շերտ։

Համաձայն առաջին սահմանման (օգտագործվում է՝ օրինակ Ռուսական հիդրոմետեորոլոգիական հանրագիտարանային բառարանում)[1], սառցե անձրևը փոքր թափանցիկ սառցե գնդիկների բազմություն է, որն ընկնում է ամպերից, 1-3մմ տրամագծով[1][2]։ Հաճախ այդ երևույթը դիտարկվում է 0-10 °C, երբեմն մինչև 15 °C: Սառցե գնդիկները առաջանում են անձրևի կաթիլների սառեցման դեպքում, երբ վերջիններն ընկնում են ներքևի օդի շերտի միջև 0 °C ից ցածր ջերմաստիճանում[1]։ Գնդիկների մեջ գտնվում է չսառեցվող ջուր, որի պատճառով ընկնելով առարկաների վրա մասնատվում են կտորների, ջուրը դուրս է մղվում և առաջանում է մերկասառույց[2]։

Համաձայն երկրորդ սահմանման (օգտագործվող, օրինակ՝ ճանապարհային տերմինների տեղեկատու, որում տերմին «սառցե անձրև» ներկայացվում է որպես «եղյամ»[3] ի հոմանիշ), սառեցված ջրի կաթիլները, որոնք ընկնելով համեմատաբար տաք օդի ավելի բարձր ինվերսիայի ջերմաստիճանից առաջացնում են մերկասառույց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Российский гидрометеорологический энциклопедический словарь». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  2. 2,0 2,1 «Атмосферные явления — классификация и описание». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  3. «Справочник дорожных терминов 2005». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառցե անձրև» հոդվածին։