Jump to content

Սառնաջուր (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառնաջուր
Բնութագիր
Երկարություն13 կմ
Ավազանի մակերես205 կմ²
Ջրի ծախս1,5 մ³/վ
Գետաբերանի տեղակայումԱղստև
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԽազաղբյուր
Երկիր Հայաստան
ԵրկրամասՏավուշի մարզ

Սառնաջուր, Պաղջուր, Սաուկ, Սոուխ, Սոուխսու, Սոուղսու, գետ Հայաստանի Տավուշի մարզում, Աղստևի ձախ վտակը։ Կազմավորվում է Ցլաջուր և Խաչաղբյուր գետերից։ Երկարությունը 13 կմ է, ջրհավաք ավազանը՝ 205 կմ²։ Տիպիկ լեռնային գետ է՝ քարքարոտ հունով, սահանքներով, ջրվեժներով։ Սնումը հիմնականում հալոցքային և ստորերկրյա է, վարարումը՝ ապրիլ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 1,5 մ³/վ է։ Ավազանն ունի ռեկրեացիոն նշանակություն[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 105 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 502 — 804 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։