Սաուլյուս Շալտյանիս
Սաուլյուս Շալտյանիս լիտ.՝ Saulius Šaltenis | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1945 (78 տարեկան) |
Ծննդավայր | Ուտենա, Լիտվա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գրող |
Լեզու | լիտվերեն |
Քաղաքացիություն | Լիտվա |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան |
Կուսակցություն | Հայրենիք Միություն - Լիտվայի քրիստոնյա դեմոկրատներ |
Պարգևներ |
Սաուլյուս Շալտյանիս (լիտ.՝ Saulius Šaltenis, դեկտեմբերի 24, 1945, Ուտենա, Լիտվա), լիտվացի արձակագիր, թատերագիր, կինոսցենարիստ, Լիտվիայի Հանրապետության մշակույթի նախարար (1996-1999). Հանրապետական մրցանակի դափնեկիր (Լիտվիայի ԽՍՀ պետական մրցանակ, 1973)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Վիլնյուսի համալսարանի բանասիրական ֆակուլտետում (1963-1964), երկու տարի ծառայել է Խորհրդային Բանակում։
1969-1972 թվականներին աշխատել է Լիտվական կինոստուդիայի սցենարների խմբագրման խորհրդում։ 1971 թվականից եղել է Լիտվիայի գրողների միության անդամ։
1988-1990 թվականներին եղել է Սայուդիասի Սեյմի անդամ։ 1989 թվականին Արվիդաս Յուոզայտիսի և Սալյուս Ստոմի հետ հիմնել է մշակութային «Šiaurės Atėnai» («Հյուսիսային Աթենք») շաբաթաթերթը և 1990-1994 թվականներին եղել է դրա խմբագիրը։ 1990-1992 թվականներին եղել է Լիտվական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի պատգամավոր։ Լիտվայի անկախության վերականգնման Ակտի ստորագրողներից մեկն է։
1994-1996 թվականներին եղել է «Lietuvos aidas» («Լիտվայի արձագանք») թերթի գլխավոր խմբագիրը։
1992-1996 և 1996-2000 թվականներին եղել է Լիտվիայի Սեյմի անդամ։ 1996-1999 թվականներին Գեդիմինաս Վագնորյուսի կառավարության կազմում եղել է մշակույթի նախարար։ Մինչև 2000 թվականը եղել է Հայրենիքի միության անդամ (Լիտվայի պահպանողականներ), եղել է նաև կուսակցության փոխնախագահ[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործություններն առաջին անգամ տպագրել է 1961 թվականին[2]։ Պատմվածքների, վեպերի, պիեսների հեղինակ է։ Ըստ նրա սցենարների նկարահանվել են «Տղամարդու ամառը» („Vyrų vasara“, 1970, Ա. Յուրովսկու հետ), «Գերկուս Մանտաս» („Herkus Mantas“, 1972), «Գիծ քաշելով» („Ties riba“, 1972, Գրիգորի Կանովիչի հետ), «Ընկույզի հաց» („Riešutų duona“; 1977) և այլ[1]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Atostogos: apsakymai. Vilnius: Vaga, 1966.
- Riešutų duona; Henrikas Montė: apysakos. Vilnius: Vaga, 1972.
- Duokiškis: apysaka. Vilnius: Vaga, 1977.
- Škac, mirtie, škac!; Jasonas: pjesės. Vilnius: Vaga, 1978.
- Atminimo cukrus: apsakymai ir apysaka. Vilnius: Vaga, 1983.
- Apysakos. Vilnius: Vaga, 1986.
- Lituanica; Duokiškio baladės: pjesės. Vilnius: Vaga, 1989.
- Kalės vaikai: romanas. Vilnius: Vaga, 1990; Žaltvykslė, 2006.
- Pokalbiai prieš aušrą: publicistika. Vilnius: Lietuvos aidas, 1995.
- Riešutų duona: apysakos ir apsakymai (sudarė Kęstutis Urba). Kaunas: Šviesa, 2003.
- Pjesės (parengė A. Iešmantaitė). Vilnius: Žaltvykslė, 2006.
- Proza: novelės ir apysakos (parengė Agnė Iešmantaitė). Vilnius: Žaltvykslė, 2006, 2007.
- Demonų amžius: proza ir dramaturgija. Vilnius: Tyto alba, 2014.
- Žydų karalaitės dienoraštis: romanas. Vilnius: Tyto alba, 2015, 2016.
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973 թվական` Լիտվայի ԽՍՀ պետական մրցանակ` «Գերկուս Մանտաս» սցենարի համար
- 1986 թվական` Յուոզաս Գրուշասի մրցանակ` «Lituanica» դրամայի համար
- 2000 թվական` Լիտվիայի անկախության մեդալ
- 2016 թվական` Գաբրիել Պյատկևիչայտի-Բիտե մրցանակ` «Žydų karalaitės dienoraštis» վեպի համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Литовское Искусство в 1960-80 гг». Медиаэнциклопедия ИЗО.
- ↑ Tarybų Lietuvos rašytojai, 1975, էջ 156
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dagytė, Emilija; Straukaitė, Danutė Šaltenis Saulius // Tarybų Lietuvos rašytojai. Biografinis žodynas. — Vilnius: Vaga, 1975. — С. 156. — 190 с. — 30 000 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Šaltenis Saulius(անգլ.)
- Шальтянис Саулюс
|