Սաշկո (ֆիլմ)
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | կինոպատում |
Թվական | 1958 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Բրունչուգին, Եվգենի Վասիլևիչ |
Սցենարի հեղինակ | Սմելյանսկի, Լեոնիդ Իվանովիչ |
Օպերատոր | Վադիմ Վերեշչակ |
Երաժշտություն | Սերգեյ Ժդանով |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
Տևողություն | 77 րոպե |
IMDb | ID 3206112 |
«Սաշկո» (ռուս.՝ «Сашко»), 1958 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Եվգենի Բրյունչուգինը Լեոնիդ Սմելյանսկու համանուն վեպի հիման վրա։ Այն պատմում է Կիևում ապրող դպրոցական Սաշկոյի և նրա ընկերների՝ Յուրչիկի և Ռոմկայի մասին, որոնք Հայրենական մեծ պատերազմի ժամանակ օգնում են պարտիզաններին՝ պայքարելու ֆաշիստների դեմ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիև, 1941 թվականի գարուն։ Դպրոցական Սաշկոն, չնայած պիոներ է, բայց հազվագյուտ չարաճճի է, ինչում նրան մեղադրում է նույնիսկ նրա մայրը։ Անսպասելիորեն նրան հրավիրում են նկարահանվելու կինոյում, և նա մեկնում է Կիևի մոտ։ Սակայն սկսվում է պատերազմը, և նկարահանման հրապարակում վիրավորված Սաշկոյին փրկում է և խնամում գյուղացի մի կին, և տղայի ապաքինվելուց հետո նրան ուղարկում է տուն։
Գալով Կիև՝ Սաշկոն չի ճանաչում իր քաղաքը, որտեղ լիովին տիրապետում են ֆաշիստները։ Գալով տուն՝ նա իմանում է, որ մայրը ինչ-որ տեղ է գնացել, իսկ իրենց բնակարանից տատին վռնդել են, և նա ապրում է նկուղում, իսկ բնակարանում ապրում է ֆաշիստներին ուրախությամբ դիմավորած Վոլչինսկայան։ Երեկոներն իր նախկին բնարականից լսելով զվարճացող հարբած օկուպանտների ձայները՝ Սաշկոն իր ընկերների՝ Յուրչիկի ու Ռոմկայի հետ երազում է հայտնվել ռազմաճակատում՝ խփելու համար ատելի թշնամուն։
Տղաներն իմանում են, որ Ռոմկայի հայրը՝ քեռի Միխայլոն, կապված է պարտիզանների հետ, և սկսում են օգնել նրան։ Մի տագնապալի գիշեր Սաշկոն ընդհատակյա խորհրդակցությունից վերադարձած պարտիզաններին օգնում է փախչել ֆաշիստական շրջափակումից։ Շուտով նրան հանձնարարում են լուրջ մարտական առաջադրանք՝ Կիևի մոտ՝ անտառում գտնվող պարտիզաններին տանել ծածկագիրը։
Կարմիր բանակը առաջ է շարժվում, արդեն լսվում են ռազմաճակատի ձայները, և ֆաշիստներն իրենց կամակատարների հետ խուճապահար փախչում են քաղաքից, ինչում իրենց դերն ունեն նաև Սաշկոն և նրա ընկերները։
Սաշկոն տանկով մտնում է ֆաշիստներից ազատագրված Կիև քաղաք մտնող Կարմիր բանակի հետ միասին, և տուն վերադառնալով՝ հանդիպում է ճակատից եկած մորը։
Պատերազմից հետո կրկին վերսկսվում է երջանիկ կյանք, և կազմակերպվում է հետպատերազմյան ամանորյա առաջին դիմակահանդես-ցերեկույթը քաղաքում, որը դեռ ամբողջությամբ չի վերականգնվել ավերածություններից։ Տղաների մեջ է Սաշկոն, որը կրկին ինչ-որ բան չարաճճիություն է արել և թաքնվում է իրեն փնտրող դպրոցի տնօրենից, որն ուզում է գտնել նրան, որպեսզի քեռի Միխայլոն ամբողջ դպրոցի առաջ Սաշկոյին հանձնի «Հայրենական պատերազմի պարտիզան» մեդալը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լյոնյա Բաբիչ – Սաշկո Ժուկ, դպրոցական
- Լարիսա Խորոլեց – Ռոմկա
- Վլադիմիր Դանիլին – Յուրչիկ
- Նիկոլայ Կոզլենկո – հորեղբայր Միխայլո
- Վիկտոր Զուբարև – Վալերի Դմիտրիևիչ, կինոռեժիսոր
- Նեոնիլա Գնեպովսկայա – Սաշկոյի մայրը
- Աննա Կուշնիրենկո – Սաշկոյի տատը
- Վիկտոր Մյագկի – Եֆիմ Արկադիևիչ, դպրոցի տնօրեն
- Օլգա Նոժկինա – ուսուցչուհի
- Ալեքսեյ Բունին – Սեմյոն Պորֆիրևիչ, գանձապահ
- Սոֆյա Կարամաշ – Սեմյոն Պորֆիրևիչի կինը
- Պոլինա Նյատկո – Վոլչինսկայա
- Միխայիլ Ռոստ – կաղ մարդ
- Գաբրիել Նելիդով-Ֆրենկել – պոլիցայ
- Վասիլի Ֆուշիչ – գերմանացի
- Եվգենի Բալիև – գերմանացի սպա
- Անատոլի Գրինևիչ – գերմանացի սպա
- Յուրի Ցուպկո – պարտիզան
- Լարիսա Բորիսենկո – Զոյա Կոսմոդեմյանսկայա
Գրական հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը նկարահանվել է Լեոնիդ Սմելյանսկու համանուն վիպակի հիման վրա, որը գրվել է 1950 թվականին, 1956 թվականին հրատարակվել է «Դետգիզում»[1] և գրողի ամենահայտնի ստեղծագործությունն է[2].
«Սաշկո» վիպակը շահեկանորեն տարբերվում է պատանիների համար շատ ստեղծագործություններից, առաջին հերթին հեղինակի ձգտումով՝ բացահայտելու հերոսի հետաքրքիր ռոմանտիկ աշխարհը, ինչը նրան հնարավորություն տվեց զգալիորեն խորացնել կերպարի գեղարվեստական բնութագիրը։ Սաշկոն վիպակի մեջ պայքարում և հաստատում է, տառապում և ատում է, և այդ գործողություններում մենք տեսնում ենք, թե ինչպես է ձևավորվում և կոփվում նրա բնավորությունը[3]։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Повесть «Сашко» выгодно отличается от многих произведений для юношества прежде всего стремлением автора раскрыть интересный романтический мир героя, что дало ему возможность значительно углубить художественную характеристику образа. Сашко в повести борется и утверждает, страдает и ненавидит, и в этих его действиях мы видим, как формируется и закаляется его характер.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Сашко. Повесть / Л. И. Смилянский; Авториз. пер. с украинск. А. Деева; Рис. И. Архипова. — М.: Детгиз, 1956. — 246 с.
- ↑ Литературные портреты: критико-биографические очерки, Том 1 .- Радянський письменник, 1960. — стр. 637
- ↑ Литература и современность; статьи украинской советской литературе / И. Ф. Карабутенко. — М.: Советский писатель, 1959. -стр. 210
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сашко // Советские художественные фильмы: 1958—1963 / ВГФК, Москва. — М.: Искусство, 1968. — стр. 83
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Пионерская правда, 15 мая 1959
- Звезда (Пермь), 22 марта 1959
- Ленинское знамя (Москва), 30 марта 1959
|