Սաշկո (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաշկո
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոպատում
Թվական1958
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲրունչուգին, Եվգենի Վասիլևիչ
Սցենարի հեղինակՍմելյանսկի, Լեոնիդ Իվանովիչ
ՕպերատորՎադիմ Վերեշչակ
ԵրաժշտությունՍերգեյ Ժդանով
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա
Տևողություն77 րոպե
IMDbID 3206112

«Սաշկո» (ռուս.՝ «Сашко»), 1958 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Եվգենի Բրյունչուգինը Լեոնիդ Սմելյանսկու համանուն վեպի հիման վրա։ Այն պատմում է Կիևում ապրող դպրոցական Սաշկոյի և նրա ընկերների՝ Յուրչիկի և Ռոմկայի մասին, որոնք Հայրենական մեծ պատերազմի ժամանակ օգնում են պարտիզաններին՝ պայքարելու ֆաշիստների դեմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիև, 1941 թվականի գարուն։ Դպրոցական Սաշկոն, չնայած պիոներ է, բայց հազվագյուտ չարաճճի է, ինչում նրան մեղադրում է նույնիսկ նրա մայրը։ Անսպասելիորեն նրան հրավիրում են նկարահանվելու կինոյում, և նա մեկնում է Կիևի մոտ։ Սակայն սկսվում է պատերազմը, և նկարահանման հրապարակում վիրավորված Սաշկոյին փրկում է և խնամում գյուղացի մի կին, և տղայի ապաքինվելուց հետո նրան ուղարկում է տուն։

Գալով Կիև՝ Սաշկոն չի ճանաչում իր քաղաքը, որտեղ լիովին տիրապետում են ֆաշիստները։ Գալով տուն՝ նա իմանում է, որ մայրը ինչ-որ տեղ է գնացել, իսկ իրենց բնակարանից տատին վռնդել են, և նա ապրում է նկուղում, իսկ բնակարանում ապրում է ֆաշիստներին ուրախությամբ դիմավորած Վոլչինսկայան։ Երեկոներն իր նախկին բնարականից լսելով զվարճացող հարբած օկուպանտների ձայները՝ Սաշկոն իր ընկերների՝ Յուրչիկի ու Ռոմկայի հետ երազում է հայտնվել ռազմաճակատում՝ խփելու համար ատելի թշնամուն։

Տղաներն իմանում են, որ Ռոմկայի հայրը՝ քեռի Միխայլոն, կապված է պարտիզանների հետ, և սկսում են օգնել նրան։ Մի տագնապալի գիշեր Սաշկոն ընդհատակյա խորհրդակցությունից վերադարձած պարտիզաններին օգնում է փախչել ֆաշիստական շրջափակումից։ Շուտով նրան հանձնարարում են լուրջ մարտական առաջադրանք՝ Կիևի մոտ՝ անտառում գտնվող պարտիզաններին տանել ծածկագիրը։

Կարմիր բանակը առաջ է շարժվում, արդեն լսվում են ռազմաճակատի ձայները, և ֆաշիստներն իրենց կամակատարների հետ խուճապահար փախչում են քաղաքից, ինչում իրենց դերն ունեն նաև Սաշկոն և նրա ընկերները։

Սաշկոն տանկով մտնում է ֆաշիստներից ազատագրված Կիև քաղաք մտնող Կարմիր բանակի հետ միասին, և տուն վերադառնալով՝ հանդիպում է ճակատից եկած մորը։

Պատերազմից հետո կրկին վերսկսվում է երջանիկ կյանք, և կազմակերպվում է հետպատերազմյան ամանորյա առաջին դիմակահանդես-ցերեկույթը քաղաքում, որը դեռ ամբողջությամբ չի վերականգնվել ավերածություններից։ Տղաների մեջ է Սաշկոն, որը կրկին ինչ-որ բան չարաճճիություն է արել և թաքնվում է իրեն փնտրող դպրոցի տնօրենից, որն ուզում է գտնել նրան, որպեսզի քեռի Միխայլոն ամբողջ դպրոցի առաջ Սաշկոյին հանձնի «Հայրենական պատերազմի պարտիզան» մեդալը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լյոնյա Բաբիչ – Սաշկո Ժուկ, դպրոցական
  • Լարիսա Խորոլեց – Ռոմկա
  • Վլադիմիր Դանիլին – Յուրչիկ
  • Նիկոլայ Կոզլենկո – հորեղբայր Միխայլո
  • Վիկտոր Զուբարև – Վալերի Դմիտրիևիչ, կինոռեժիսոր
  • Նեոնիլա Գնեպովսկայա – Սաշկոյի մայրը
  • Աննա Կուշնիրենկո – Սաշկոյի տատը
  • Վիկտոր Մյագկի – Եֆիմ Արկադիևիչ, դպրոցի տնօրեն
  • Օլգա Նոժկինա – ուսուցչուհի
  • Ալեքսեյ Բունին – Սեմյոն Պորֆիրևիչ, գանձապահ
  • Սոֆյա Կարամաշ – Սեմյոն Պորֆիրևիչի կինը
  • Պոլինա Նյատկո – Վոլչինսկայա
  • Միխայիլ Ռոստ – կաղ մարդ
  • Գաբրիել Նելիդով-Ֆրենկել – պոլիցայ
  • Վասիլի Ֆուշիչ – գերմանացի
  • Եվգենի Բալիև – գերմանացի սպա
  • Անատոլի Գրինևիչ – գերմանացի սպա
  • Յուրի Ցուպկո – պարտիզան
  • Լարիսա Բորիսենկո – Զոյա Կոսմոդեմյանսկայա

Գրական հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Լեոնիդ Սմելյանսկու համանուն վիպակի հիման վրա, որը գրվել է 1950 թվականին, 1956 թվականին հրատարակվել է «Դետգիզում»[1] և գրողի ամենահայտնի ստեղծագործությունն է[2].

«Սաշկո» վիպակը շահեկանորեն տարբերվում է պատանիների համար շատ ստեղծագործություններից, առաջին հերթին հեղինակի ձգտումով՝ բացահայտելու հերոսի հետաքրքիր ռոմանտիկ աշխարհը, ինչը նրան հնարավորություն տվեց զգալիորեն խորացնել կերպարի գեղարվեստական բնութագիրը։ Սաշկոն վիպակի մեջ պայքարում և հաստատում է, տառապում և ատում է, և այդ գործողություններում մենք տեսնում ենք, թե ինչպես է ձևավորվում և կոփվում նրա բնավորությունը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сашко. Повесть / Л. И. Смилянский; Авториз. пер. с украинск. А. Деева; Рис. И. Архипова. — М.: Детгиз, 1956. — 246 с.
  2. Литературные портреты: критико-биографические очерки, Том 1 .- Радянський письменник, 1960. — стр. 637
  3. Литература и современность; статьи украинской советской литературе / И. Ф. Карабутенко. — М.: Советский писатель, 1959. -стр. 210

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сашко // Советские художественные фильмы: 1958—1963 / ВГФК, Москва. — М.: Искусство, 1968. — стр. 83

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пионерская правда, 15 мая 1959
  • Звезда (Пермь), 22 марта 1959
  • Ленинское знамя (Москва), 30 марта 1959